Գլխավոր տեղեկություն
Համար
N 518-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.15/28(664) Հոդ.262
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.11.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

8 նոյեմբերի 2019 թ.

ք. Երևան

 N 518-Ն

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով.

  

Հրամայում եմ`

  

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հունիսի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները հաստատելու մասին» թիվ 80-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանով վկայականի նկարագրին ներկայացվող պահանջները տարածվելու են սույն հրամանն ընդունելուց հետո տրված վկայականների նկատմամբ, իսկ մինչ սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են մինչև ուժի մեջ գտնվելու համար սահմանված ժամկետի ավարտը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Ռ. Բադասյան

  

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 8-ի

N 518-Ն հրամանի

    

«Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2004 թվականի հունիսի 7-ի

թիվ 80-Ն հրամանի

   

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

   

1. Վկայականի կազմը կարմիր գույնի է, արտաքին կազմի վրա ոսկեգույն ՀՀ զինանշանն է և ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը, կազմի հակառակ կողմի վրա ոսկեգույն տառերով գրված է «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ, МИНИСТЕРСТВО ЮСТИЦИИ»:

2. Միջուկը երկկողմանի է` 9x6 չափսի, կարմիր վանդակավոր դաշտի ֆոնի վրա` ՀՀ զինանշանի պատկերով, ձախ կողմում անձի լուսանկարն է 3,5x4,5 չափսի` նշվում է համապատասխան նախարարության անվանումը, ծառայության անվանումը, վկայականի համարը, հրազեն կրելու իրավունքը և ուժի մեջ գտնվելու ժամկետը:

3. Աջ կողմում նշվում են անձի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն), հատուկ կոչումը, պաշտոնը:

4. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի վկայականը ստորագրվում և կնքվում է համապատասխան նախարարի կողմից (Ձև 1), իսկ մյուս ծառայողներինը՝ գլխավոր հարկադիր կատարողի կողմից (Ձև 2):

5. Բոլոր գրառումները կատարվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ձև 1

  
Ներմուծեք նկարագրությունը_20770

 

 

 

Ձև 2

  

Ներմուծեք նկարագրությունը_20771»: