ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 հունիսի 2019 թ. |
N 389-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 14-րդ ենթակետով`
Հրամայում եմ
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի «Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 220-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) հրամանի 1-ին կետով հաստատված՝ սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը (այսուհետ՝ ձև) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին սյունակով՝
«Պարտապանի վաճառած (օտարած) գույքի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան»,
2) ձևի «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 8.1-ին ենթակետերով՝
«5.1. Տեղեկատվության 2.1-ին սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան:»,
«8.1. Հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի պարտավորությունների մասով տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի ձևերով` դրանց ներկայացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից:
Դ. Անանյան