Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.100
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2019 թ.

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԴԻԱԲԵՏԻԿ ԿԵՏՈԱՑԻԴՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում դիաբետիկ կետոացիդոզով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

Առողջապահության նախարարի

14 մարտի 2019 թ.

N 16-Ն հրամանի

 

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԴԻԱԲԵՏԻԿ ԿԵՏՈԱՑԻԴՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Դիաբետիկ կետոացիդոզը (ԴԿԱ) նյութափոխանակության բարդ խանգարում է, որը բնորոշվում է հիպերգլիկեմիայով, ացիդոզով և կետոեմիայով։ Այն սովորաբար առաջանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական պակասի և վերջինիս հակազդող հորմոնների (գլյուկագոն, կորտիզոլ, կատեխոլամիններ և այլն) մակարդակի աճի հետևանքով I տիպի դիաբետով տառապող պացիենտների շրջանում։ ԴԿԱ-ի հաճախականությունը տատանվում է 4.6 մինչև 8 դրվագ՝ 1 000 դիաբետով պացիենտների շրջանում։ Չնայած վերջին տարիներին կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ոլորտներում գրանցված առաջընթացին և մահացության նվազմանը (7.96%-ից մինչև 0.67%), ԴԿԱ-ի տարածվածությունը, կլինիկական նշանակությունը և առողջապահական բեռը շարունակում են մնալ խիստ մտահոգիչ։ Այս համախտանիշն ամենահաճախ հրահրող գործոններից են ստորին շնչուղիների և միզուղիների վարակները։ Այլ պատճառներից կարելի է նշել լուրջ սոմատիկ պաթոլոգիաները (սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, սեպսիսը), I տիպի դիաբետի առաջին մանիֆեստացիան, ինսուլինի ներմուծման ռեժիմների խախտումները, գլյուկոկորտիկոիդների, բարձր դեղաչափերով թիազիդային միզամուղների կամ երկրորդ սերնդի Գատիպիկգ նեյրոլեպտիկների օգտագործումը և այլն։

Ապացուցված է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) ԴԿԱ-ի վարման գործելակարգերի և ընթացակարգերի առկայությունը նպաստում են բուժման ելքերի զգալի բարելավմանը։ Բուժման հիմնական բաղադրիչներն են՝ հեղուկների պակասի համալրումը, հիպերգլիկեմիայի շտկումը ինսուլինով, էլեկտրոլիտային խանգարումների վերահսկումը, թթվահիմնային շեղումների և ուղեկցող ինֆեկցիայի դեմ պայքարը։ Հարկավոր է հիշել, որ գրեթե բոլոր ԴԿԱ-ով պացիենտներն արտահայտված հիպովոլեմիկ են և ունեն կալիումի պակաս, որը կարող է հասնել մինչև 300-600 մԷկ/վ։ ԴԿԱ-ի հիմնական բարդություններն են՝ հիպոգլիկեմիան, հիպոկալիեմիան, գլխուղեղի այտուցը և թոքերի ոչ սրտածին այտուցը։

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից՝ հետևյալ արդի գրականության տվյալների հիման վրա:

 

- Christopher Martin, Zeke J. McKinney, Daniel Hoody, and Lisa Fish (2016) DIABETIC KETOACIDOSIS CRITICAL CARE PATHWAY IMPLEMENTATION: INCORPORATION INTO EMR SIGNIFICANTLY DECREASES LENGTH OF STAY. Endocrine Practice: June 2016, Vol. 22, No. 6, pp. 673-678.

- https://www.uptodate.com/contents/diabetic-ketoacidosis-and-hyperosmolar-hyperglycemic-state-in-adults-clinical-features-evaluation-and- iagnosis?source=see_link

- https://www.uptodate.com/contents/diabetic-ketoacidosis-and-hyperosmolar-yperglycemic-state-in-adults-treatment?source=see_link

- Ketan K Dhatariya, Guillermo E Umpierrez Guidelines for management of diabetic ketoacidosis: time to revise? The Lancet Diabetes & Endocrinology Volume 5, No. 5, p321–323, May 2017

- Ketan K. Dhatariya, Priyathama Vellanki Treatment of Diabetic Ketoacidosis (DKA)/Hyperglycemic Hyperosmolar State (HHS): Novel Advances in the Management of Hyperglycemic Crises (UK Versus USA) Curr Diab Rep (2017) 17: 33

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի ԴԿԱ-ով մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

Արտահիվանդանոցային թոքաբորբով մեծահասակ պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

Շաքարային դիաբետ՝ չճշտված կետոացիդոզով

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

- E 14.1

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

 

Հապավումներ

ԴԿԱ - դիաբետիկ կետոացիդոզ

ՀՀՎ - հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

KCL - կալիումի քլորիդ

 

1. Սահմանում և կլինիկական պատկեր

1.1. ԴԿԱ-ն բնորոշվում է հիպերգլիկեմիայով (> 200 մգ/դլ (11 մմոլ/լ), մետաբոլիկ կետոացիդոզ (pH < 7.3 կամ պլազմայի բիկարբոնատը <15 մԷկ/Լ (15 մմոլ/լ) և բարձր անիոնային ճեղքի առկայությամբ:

1.2. Նատրիումի և գլյուկոզի տեղափոխումը ընկճող դեղորայք (sodium/glucose cotransporter 2, SGLT2 inhibitors) ընդունող պացիենտների շրջանում նկարագրված է նաև էուգլիկեմիկ կամ նվազագույն հիպերգլիկեմիկ ԴԿԱ ( ≤ 200 մգ/դլ (11 մմոլ/լ):

1.3. Ի տարբերություն ԴԿԱ-ի՝ հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակները (ՀՀՎ) բնորոշվում են գերբարձր գլիկեմիայով (350 - 800 մգ/դլ), պլազմայի հիպերօսմոլյարությամբ (≥ 380 մոսմոլ/կգ) և կետոացիդոզի բացակայությամբ:

1.4. ԴԿԱ-ի կլինիկան սովորաբար զարգանում է արագ (<24 ժ) և բնորոշվում է ջրազրկման նշաններով՝ չոր լեզու, մաշկ և լորձաթաղանթներ, ծարավի զգացում, մաշկի տուրգորի նվազում, հաճախասրտություն և այլն։ Հաճախ կարող են նկատվել սրտխառնոց, փսխումներ և ցավեր որովայնում։

1.5. ԴԿԱ-ով պացիենտների մոտ հաճախ առկա է շնչառության յուրահատուկ ացետոնային հոտ:

1.6. ՀՀՎ-ին բնորոշ է համեմատաբար կլինիկական պատկերի ավելի դանդաղ զարգացում, որը հաճախ ներառում է նյարդաբանական շեղումներ՝ գիտակցության խանգարումներ, ֆոկալ նշաններ և այլն:

 

2. Բուժհաստատություններ

2.1. ԴԿԱ-ի կասկածով բոլոր պացիենտները պետք է անհապաղ ուղղորդվեն ստացիոնար բուժհաստատություն:

2.2. Ստացիոնար բուժհաստատությունում ԴԿԱ-ով պացիենտներին կարող են վարել ինչպես ներզատաբանական բաժանմունքներում, այնպես էլ ԻԹԲ-ում:

2.3. ԻԹԲ ընդունման ցուցանիշներն են.

2.3.1. գիտակցության խանգարումները,

2.3.2. այլ նյարդաբանական նշանների առկայությունը,

2.3.3. դժվար կառավարվող հիպովոլեմիան, որը պահանջում է ծավալային ինֆուզիոն թերապիա,

2.3.4. լուրջ ուղեկցող ախտաբանություն՝ դեկոմպենսացիայի շրջանում,

2.3.5. այլ բաժանմունքներում բավարար մակարդակով վերահսկման ապահովման դժվարությունները:

 

3. Վիճակի մեկնարկային գնահատում և հետազոտությունների ծավալ

3.1 Միացնել թթվածին և ապահովել գլխատակի բարձր դիրք՝ ≥300:

3.2 Ապահովել գիտակցության, զարկերակային ճնշման (ԶՃ), շնչառության հաճախության (ՀՇ), արյան թթվածնային հագեցվածության (SatO2), դիուրեզի և թթվահիմնային հավասարակշռության վերահսկում:

3.3 Կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն, մեզում կետոնների որոշում:

3.4 Կազմակերպել ԷՍԳ և որովայնի օրգանների գերձայնային հետազոտություն։

3.5 Համակարգչային շերտագրությունը կամ էխոսրտագրությունն անցկացվում է ըստ անհատական ցուցումների, ուղեկցող լուրջ սոմատիկ ախտաբանությունների կասկածի դեպքում:

 

4. Բուժում

 

Վոլեմիայի և էլեկտրոլիտների համալրում

4.1 Առաջնահերթ ապահովել վոլեմիայի համալրում՝ կրիստալոիդ լուծույթներ, հավասարակշռված ջրաաղային լուծույթներ:

4.2 Նույնիսկ թեթև ջրազրկման կլինիկական նշանների առկայության դեպքում հարկավոր է ենթադրել առնվազն 3 լ հեղուկի պակաս։ Ուստի, ներերակային ներարկումների ծավալը կարող է հասնել մինչև 3.5-4.0 լ:

4.2.1 Կրիստաոլիդների (օրինակ՝ 0.9% NaCl լուծույթի) ներմուծման տեմպը կարող է կազմել մինչև 1000 մլ/ժամը առաջիկա 2 ժամերի ընթացքում, հաջորդիվ կարգավորելով արագությունն ըստ վոլեմիայի գնահատման ցուցանիշների:

4.2.2 Հետագա ինֆուզիոն թերապիան սովորաբար շարունակվում է 250-500 մլ/ժամ արագությամբ:

4.2.3 Երբ գլիկեմիան հասնում է 200 մգ/դլ (11.1 մմոլ/լ) կրիստալիոդ հեղուկներին ավելացվում է գլյուկոզ:

4.2.4 Հարկավոր է անմիջապես սկսել կալիումի համալրումը, երբ վերջինիս մակարդակը < 5.3 մԷկ/լ է:

4.2.5 Եթե կալիումի մակարդակը ≤ 3.3 մԷկ/լ է, հարկավոր է ինֆուզիոն հեղուկներին ավելացնել կալիումի քլորիդ (KCl) 20 - 40 մԷկ/ժ արագությամբ։ Եթե կալիումի մակարդակը 3.3 - 5.3 մԷկ/լ է, ավելացնել 20 - 30 մԷկ/լ ինֆուզիոն հեղուկներ յուրաքանչյուր մեկ լիտրի համար:

4.2.6 Պլանային կարգով ֆոսֆատների լրացում խորհուրդ չի տրվում։ Այն պետք է իրականացվի միայն արտահայտված հիպոֆոսֆատեմիայի (≤ 0.32 մմոլ/լ) ժամանակ, հատկապես, երբ վերջինս ուղեկցվում է սիրտ-անոթային կամ շնչառական խանգարումներով:

4.2.7 Վերահսկել հեղուկային ծանրաբեռնվածությունը, հատկապես, սրտային խնդիրներով պացիենտների շրջանում՝ ծայրամասային այտուցներ, շնչառության դժվարացում, թաց խզզոցներ, դիուրեզ և այլն:

4.2.8 Խուսափել ցանկացած տեսակի կոլոիդային լուծույթների ներարկումներից:

 

4.3 Ինսուլինային թերապիա

4.3.1 ≥ 3.3 մԷկ/լ կալիումի մակարդակով պացիենտների շրջանում հարկավոր է անմիջապես սկսել ցածր դեղաչափերով ինսուլինային թերապիա:

4.3.2 ≤ 3.3 մԷկ/լ կալիումի մակարդակով պացիենտների շրջանում ինսուլինային թերապիան սկսել միայն վոլեմիայի նախնական համալրումից հետո:

4.3.3 Կարելի է կիրառել ինչպես ներերակային շարունակական, այնպես էլ արագ ազդեցության ինսուլիններ:

4.3.4 Շարունակական ինսուլինը ներարկվում է 0.1 Մ/կգ դեղաչափով, որին 5 րոպե անց հաջորդում է 0.1 Մ/կգ/ժ շարունակական ինֆուզիան։ Բոլյուսային ներմուծումը կարելի է բաց թողնել և միանգամից մեկնարկել շարունակական ինֆուզիան՝ ավելի բարձր դեղաչափերով՝ 0.14 Մ/կգ/ժ:

4.3.5 Երբ գլիկեմիան իջնում է 200 մգ/դլ (11.1 մմոլ/Լ) ինսուլինի շարունակական ինֆուզիայի արագությունը սահմանվում է 0.02 - 0.05 Մ/կգ/ժ:

4.3.6 Գլխուղեղի այտուցի կանխարգելման նպատակով, հարկավոր է խուսափել գլյուկոզի ≤ 200 մգ/դլ (11.1 մմոլ/Լ) արժեքներից ինդուլինային թերապիայի վաղ շրջանում:

4.3.7 Ենթամաշկային ինսուլինի ներմուծումները հեմոդինամիկ կայուն ԴԿԱ-ով պացիենտների շրջանում նույնպես արդյունավետ են:

4.3.8 Արագ ազդող ինսուլինի մեկնարկային 0.3 Մ/կգ ե/մ ներմուծումը պետք է հաջորդել 0.1 Մ/կգ դեղաչափերով յուրաքանչյուր ժամը մեկ մինչև 250 մգ/դԼ (13.9 մմոլ/Լ) գլիկեմիային հասնելը:

4.3.9 Հարկավոր է անցնել ինսուլինի ե/մ ներմուծումներին կետոացիդոզի վերանալուց հետո՝ pH >7.30, նատրիումի բիկարբոնատը՝ ≥15 մԷկ/Լ, շիճուկի անիոնային ճեղքը՝ <12 մԷկ/Լ

 

4.4 Բիկարբոնատային թերապիա

4.4.1 Բիկարբոնատային թերապիան խորհուրդ է տրվում մեկնարկել երբ pH ≤ 6.90:

4.4.2 Ավելի բարձր pH-ի արժեքների դեպքում նատրիումի բիկարբոնատի ներմուծումը կարելի է քննարկել միայն կյանքին սպառնացող հիպերկալիեմիայով պացիենտների շրջանում:

4.4.3 100 մԷկ նատրիումի բիկարբոնատը պետք է լուծել 400 մլ մանրէազերծ ջրի մեջ՝ ավելացնելով 20 մԷկ KCL և ներմուծել 2 ժամվա ընթացքում:

4.4.4 Հարկ է հիշել, որ նատրիումի բիկարբոնատի ներմուծման օգտակարությունը ԴԿԱ-ով պացիենտների շրջանում հստակ ապացուցված չէ և այն հղի է մի շարք բարդություններով՝ շնչառության ընկճմամբ, կետոնեմիայի վերացման հետաձգումով և մետաբոլիկ ալկալոզով:

 

5. Ընթացիկ լաբորատոր վերահսկում

5.1 Գլյուկոզը հարկավոր է ստուգել յուրաքանչյուր ժամը մեկ՝ մինչև վիճակի կայունանալը (տես՝ Կետ 7.):

5.2 Էլեկտրոլիտները, միզանյութը, կրեատինինը և երակային արյան pH-ը ստուգել յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ՝ կախված վիճակի ծանրությունից և բուժման հանդեպ արձագանքից:

5.3 Որոշել պլազմայի արդյունավետ օսմոլյարությունը (Posm) հետևյալ բանաձևի միջոցով՝ Posm = [2 x Na (մԷկ/Լ)] + [գլյուկոզ (մգ/դԼ) ÷  18] կամ Posm = [2 x Na (մմոլ/Լ)] + գլյուկոզ (մմոլ/Լ):

5.4 Այլ լաբորատոր ցուցանիշները՝ ըստ ցուցումների:

 

6. Վիճակի կայունացման ցուցանիշներ

6.1 Պարզ գիտակցություն:

6.2 Կայուն հեմոդինամիկա և շնչառություն:

6.3 pH >7.30, նատրիումի բիկարբոնատը ≥15 մԷկ/Լ, շիճուկի անիոնային ճեղքը <12 մԷկ/Լ:

6.4 Բավարար դիուրեզ:

6.5 Սննդի ինքնուրույն ընդունման հնարավորության վերականգնում:

 

7. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

7.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի
որոշում

1

12

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Na, K, Cl)
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ պրոկալցիտոնինի
մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան գազերի և թթվահիմնային հավասարակշռության որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրեր

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1 օրը

 

Զարկերակային ճնշման չափում

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Պուլս
օքսիմետրիա

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրերը

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

12

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

1

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-3 օրերը

 

7.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

ԱՍՏ/ԱԼՏ

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի
որոշում

0.2

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի
որոշում

0.2

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Պրոտրոմբինային ժամանակի
որոշում

0.2

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում

0.2

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ լակտատի մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0.25

2

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրերը

 

Բազմաօրգանային ՀՇ հետազոտություն

0.25

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.25

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

 

Արյան մեջ
պրոկալցիտոնինի
մակարդակի որոշում

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրերը

 

Կենտրոնական երակային
կաթետերի տեղադրում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Շնչափողի ինտուբացիա

0.05

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Շնչափողի սանացիա

0.05

4

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Բրոնխոսկոպիա

0.05

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ

1-7 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

0.05

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

8. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

8.1. Դեղորայքային բուժման պահանջներ

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

3.0 լ

6.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

3.0 լ

6.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Էլեկտրոլիտների
լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

3.0 լ

6.0 Լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

17.28 Լ

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օր

 

A10AD01

Ինսուլին

1

150 Մ

300 Մ

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

 

8.2. Դեղորայքային բուժման պահանջներ

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման

ժամկետներ

Հակաացիդեմիկ միջոցներ

B05CB04

Նատրիումի բիկարբոնատ

0.25

2.0 գ

2.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH02

Մերոպենեմ

0.01

1.5 գ

10.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH51

Իմիպենեմ/ցիլաստատին

0.01

2.0 գ

14.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
Պենիցիլին

J01CR05

Պիպերացիլին/տազոբակտամ

0.01

18.0 գ

126.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
ցեֆալոսպորին

J01DE01

Ցեֆեպիմ

0.01

4.0 գ

28.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD01

Ցեֆոտաքսիմ

0.01

8.0 գ

56.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD04

Ցեֆտրիաքսոն

0.01

4.0 գ

28.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD02

Ցեֆտազիդիմ

0.01

6.0 գ

42.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA12

Լևոֆլոքսացին

0.1

0.5 գ

3.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA14

Մոքսիֆլոքսացին

0.1

0.4 գ

2.8 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ

J01GB06

Ամիկացին

0.1

1.0 գ

7.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝

գլիկոպեպտիդ

J01XA01

Վանկոմիցին

0.1

1.0 գ

7.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
իմիդազոլի ածանցյալ

J01XD01

Մետրոնիդազոլ

0.1

1.5 գ

10.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Համակարգային օգտագործման հակասնկայիններ

J02AC01

Ֆլյուկոնազոլ

0.1

0.4 գ

2.8 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակամակարդիչներ՝
Հեպարին

B01AB06

Ֆրաքսիպարին

0.25

0.3 մլ

0.9 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Պլազմայի փոխարինման
միջոցներ

B05AA01

Ալբումինի

20% լուծույթ

0.25

100 մլ

200 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Կարդիոտոնիկներ

C01CA07

Դոբուտամին

0.01

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ադրենոմիմետիկներ

C01CA04

Դոպամին

0.01

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

0.01

15.0 մգ

105.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ալֆա-ադրենոմիմետիկներ

N05CM18

Դեքսմեդետոմիդին

0.01

400 մկգ

400 մկգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BE01

Պարացետամոլ

0.25

1.5 գ

6.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BB02

Մետամիզոլ

0.25

1.0 գ

3.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB05

Դիկլոֆենակ

0.25

75.0 մգ

150.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց

M01AB15

Կետորոլակ

0.25

30.0 մգ

60.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Միոռելաքսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

0.01

300 մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

2 օր

Ալֆա-բետա ադրենոմիմետիկներ

C01CA24

Ադրենալին

0.01

9.0 մգ

9.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Հակաացիդեմիկ միջոցներ

B05CB04

Նատրիումի բիկարբոնատ

0.1

2.0 գ

2.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC01

Օմեպրազոլ

0.25

20.0 մգ

60.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC02

Պանտոպրազոլ

0.25

40.0 մգ

120.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ

A03FA01

Մետոկլոպրամիդ

0.1

40.0 մգ

40.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

   

Էնտերալ սնուցում

0.5

500
կկալ/օրը

2000
կկալ/օրը

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

9. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

10. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է:

 

11.Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ԴԿԱ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 24 ժամերի ընթացքում:

 

12. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

90%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

5%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Բժշկահարույց
բարդությունների զարգացում

10%

Ցանկացած փուլում

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին

Մահվան ելք

5%

Ցանկացած փուլում