Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.98
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2019 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԹՈՔԱԲՈՐԲԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` «Ինտենսիվ թերապիայի պացիենտների շրջանում թոքերի արհեստական օդափոխության հետ համակցված թոքաբորբերի կանխարգելման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

Առողջապահության նախարարի

14 մարտի 2019 թ.

N 14-Ն հրամանի

 

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԹՈՔԱԲՈՐԲԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Թոքերի արհեստական օդափոխություն (ԹԱՕ) պահանջող հիվանդների մոտ 10% շրջանում զարգանում է թոքերի արհեստական օդափոխության հետ համակցված թոքաբորբ (ԹԱՕԹ) և այս ցուցանիշը չի փոխվել վերջին տասնամյակների ընթացքում: Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, (ԻԹԲ) համաձայն ոչ պաշտոնական վիճակագրության, ԹԱՕԹ-ի հաճախականությունը կազմում է շուրջ 25%: Այս վարակները բացասական են ազդում պացիենտների բուժման կարևորագույն ելքերի վրա: ԹԱՕԹ-ի արդյունքում առաջացած բոլոր պատճառներից մահացությունը տատանվում է 20%-ից մինչև 50%, մինչդեռ ամբողջովին դրանով պայմանավորված մահացությունը՝ 13%: ԻԹԲ-ում կիրառվող հակաբիոտիկների գրեթե կեսն ուղղված է ԹԱՕԹ-ի բուժմանը: Այս ախտաբանությունը համակցված է ահռելի տնտեսական ծախսերի և հոսպիտալացման տևողության երկարացման հետ:

ԹԱՕԹ-ի կանխարգելման բազմաթիվ առաջարկվող մարտավարությունների հիմքում ընկած է համալիր կամ փաթեթային մոտեցման պահանջը: Հաշվի առնելով ԹԱՕԹ-ի տարածվածությունը, դրա հետևանքով առաջացող կյանքի և առողջության ռիսկերը, տնտեսական բեռը, ինչպես նաև այս ախտաբանության կանխարգելվող բնույթը, Հայաստանի Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միությունը ձեռնարկեց սույն գործելակարգի մշակումը:

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ հիմնական գրականության աղբյուրների հիման վրա.

- Kalil AC, Metersky ML, Klompas M, Muscedere J, Sweeney DA, Palmer LB, Napolitano LM, O’Grady NP, Bartlett JG, Carratalà J, El Solh AA, Ewig S, Fey PD, File TM Jr, Restrepo MI, Roberts JA, Waterer GW, Cruse P, Knight SL, Brozek JL. Management of Adults With Hospital-acquired and Ventilator-associated Pneumonia: 2016 Clinical Practice Guidelines by the Infectious Diseases Society of America and the American Thoracic Society. Clin Infect Dis. 2016 Sep 1;63(5):e61-e111. doi: 10.1093/cid/ciw353. Epub 2016 Jul 14

- Guidelines for the prevention of ventilator-associated pneumonia in adults in Ireland SARI Working Group Health Protection Surveillance Centre February 2011

- Álvarez Lerma F, Sánchez García M, Lorente L, Gordo F, Añón JM, Álvarez J, Palomar M, García R, Arias S, Vàzquez-Calatayud M, Jam R; Sociedad Española de Medicina Intensiva; Sociedad Española de Enfermería IntensivaGuidelines for the prevention of ventilator-associated pneumonia and their implementation. The Spanish Zero-VAP” bundle. Med Intensiva. 2014 May;38(4):226-36. doi: 10.1016/j.medin.2013.12.007. Epub 2014 Mar 1.

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ԻԹԲ-ում ԹԱՕ պայմաններում գտնվող մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

ԹԱՕԹ-ով մեծահասակների պացիենտի մոդել

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

Թոքերի արհեստական օդափոխության

հետ համակցված թոքաբորբ

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

J 95.851

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

Հապավումներ

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԹԱՕ - թոքերի արհեստական օդափոխություն

ԹԱՕԹ - թոքերի արհեստական օդափոխության հետ համակցված թոքաբորբ

PEEP (Positive End-expiratory Pressure) - դրական ճնշում արտաշնչման վերջում

 

Սահմանումներ

Համաձայն 2016 թ. IDSA/ATS-ի ուղեցույցի, ԹԱՕԹ-ը ներշնչափողային ինտուբացիայից ≥ 48 ժամ անց առաջացած կամ հարաճող թոքային ինֆիլտրատներն են, որոնք ուղեկցվում են վարակի համակարգային նշաններով (տենդ, լեյկոցիտների քանակի փոփոխություններ), խորխի փոփոխություններով և պատճառաբանական հարուցչի հայտնաբերումով:

 

1. Ընդհանուր բնույթի միջոցառումներ

1.1 Մշակել և ներդնել ԹԱՕ-ի պայմաններում գտնվող պացիենտների շրջանում վարակի հսկողության ներհիվանդանոցային կրթական ծրագրեր:

1.2 Կիրառել ալկոհոլային հիմքով լուծույթներով ձեռքերի մշակման քաղաքականություն՝ ԻԹԲ-ի ողջ անձնակազմի համար:

1.3 Նախապատվությունը տալ օրոտրախեալ ինտուբացիային այլ ոչ թե նազոտրախեալ տարբերակին:

1.4 Նվազագույնի հասցնել ինտուբացիոն խողովակի ինքնակամ հեռացումները և կրկնակի չպլանավորված ինտուբացիաների քանակը:

1.5 Հնարավորինս լայն կիրառել թոքերի ոչ միջամտական շնչառական օգնության տարբերակները:

1.6 Արտաշնչման վերջում դրական ճնշման (PEEP) ≥ 5 սմ H2O շեմի կիրառում։

1.7 Կանոնավոր կիրառել սեդացիայից դուրս բերման դրվագների մարտավարությունը:

1.8 Կիրառել ԹԱՕ-ից դուրս բերման (weaning) ներհիվանդանոցային ընթացակարգեր:

 

2. Ասպիրացիայի կանխարգելում

2.1 ԹԱՕ-ի պայմաններում ապահովել ներշնչափողային խողովակի մանժետի բավարար ճնշում (≥ 20 սմ H2O):

2.2 Շնչափողահատումով և պարզ գիտակցությամբ պացիենտների շրջանում, ովքեր ունեն պահպանված կլման ակտ, հարկավոր է ապափքել մանժետը:

2.3 ԹԱՕ ≥ 2 օր տևողության դեպքերում կատարել վերմանժետային տարածության արտածծում:

2.4 Պացիենտի շարունակական կիսանստած դիրքավորում՝ գլխատակը 30-450 բարձր:

2.5 Որովայնի փքվածության կանխարգելում (տես՝ «ԻԹԲ-ում մեծահասակ պացիենտների էնտերալ սնուցման գործելակարգը»)։

 

3. Սարքերի կոնտամինացիայի կանխարգելում

3.1 Միանվագ օգտագործման ծախսվող նյութերի և պարագաների (արտածծման խողովակներ, ձեռնոցներ և այլ) կիրառում:

3.2 Կրկնակի օգտագործվող ոչ միջամտական շնչառական սարքերը պետք է մշակվեն մանրէազերծ ջրով:

3.3 Շնչառական շղթաների փոխարինում միայն արտաքին տեսանելի աղտոտվածության պարագայում և յուրաքանչյուր նոր պացիենտի համար նոր շղթայի տրամադրում:

3.4 Շնչառական շղթաների ներսի կոնդենսատի կանոնավոր դրենավորում:

3.5 Փակ արտածծման հավաքածուները ցուցված են միայն շնչուղիների առատ արտադրությունով և օդակաթիլային վարակներով պացիենտների դեպքերում:

3.6 Կատարել արտածծման լրակազմի փոխարինում միայն արտաքին տեսանելի աղտոտվածության պարագայում և յուրաքանչյուր նոր պացիենտին տրամադրել նոր հավաքածու:

 

4. Շնչառական և մարսողական ուղիների գաղութավորման կանխարգելում

4.1 Սթրես խոցերի կանխարգելումը (հիստամինի 2 ընկալիչների արգելակիչներով կամ պրոտոնային պոմպի արգելակիչներով) ԹԱՕ-ի տակ գտնվող պացիենտների շրջանում պետք է կատարվի միայն ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածներից արյունահոսության բարձր վտանգի դեպքում:

4.2 Բերանի խոռոչի կանոնավոր մշակում քլորհեքսիդինի 0.12-2% լուծույթով (օրական 4 անգամ):

4.3 Ատամների մշակում փափուկ խոզանակով (օրական 2 անգամ):

 

5. ԹԱՕԹ-ի կանխարգելման փաթեթի ներդրում և մշտադիտարկում

5.1 Բոլոր ԹԱՕ իրականացնող ԻԹԲ-ում պետք է կիրառվի ԹԱՕԹ-ի կանխարգելման փաթեթը (տես՝ Հավելված 1):

5.2 Կանոնավոր վերահսկել վերոնշյալ փաթեթի պատշաճ կիրառումը:

5.3 Վերահսկել ԹԱՕԹ-ի հաճախականությունը և օգտագործել կլինիկական և կազմակերպչական որոշումներ ընդունելիս:

 

6. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

6.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի
որոշում

1

7

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ
լակտատի մակարդակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

ԱՍՏ/ԱԼՏ

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Na, K, Cl)
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Պրոտրոմբինային ժամանակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ պրոկալցիտոնինի
մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

1-7 օրեր

 

Արյան գազերի և թթվահիմնային հավասարակշռության որոշում

1

10

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Կլինիկամանրէաբանական հետազոտություններ Մանրէաբանական ցանքսեր (խորխ, արյուն, մեզ)

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

1

2

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրերը

 

Բազմաօրգանային ՀՇ հետազոտություն

1

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրեր

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

1

2

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրեր

 

Ուլտրաձայնային սրտագրություն

1

3

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

 

Զարկերակային ճնշման չափում

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Պուլս
օքսիմետրիա

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օրերը

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Շնչափողի ինտուբացիա

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Շնչափողի սանացիա

1

14

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Բրոնխոսկոպիա

1

2

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ

1-7 օրերը

 

Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

21

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

1

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-7 օրերը

 

6.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-7 օրերը

 

Արյան մեջ էլեկտրոլիտների (Mg, Ca) մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի
մակարդակի որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Հերպես վիրուս-1/2 IgG հակամարմինների (HSV-1 IgG) որակական հետազոտություն

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

0.8

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Պլևրալ խոռոչի պունկցիա

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Թոքային վիրաբույժ

1-7 օրերը

 

Պլևրալ խոռոչի դրենավորում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Թոքային վիրաբույժ

1-7 օրերը

 

Վերքերի վիրակապություններ

0.1

3

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Վիրաբույժ

1-7 օրերը

 

Զարկերակային կաթետերի տեղադրում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

7. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

7.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման
հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH02

Մերոպենեմ

1

1.5 գ

10.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH51

Իմիպենեմ/ցիլաստատին

1

2.0 գ

14.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
Պենիցիլին

J01CR05

Պիպերացիլին/տազոբակտամ

1

18.0 գ

126.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
ցեֆալոսպորին

J01DE01

Ցեֆեպիմ

1

4.0 գ

28.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակամակարդիչներ՝
հեպարին

B01AB06

Ֆրաքսիպարին

1

0.3 մլ

0.9 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

40.32 լ

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օր

 

7.2. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (լրացուցիչ ցանկ)

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD01

Ցեֆոտաքսիմ

0.1

8.0 գ

56.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD04

Ցեֆտրիաքսոն

0.1

4.0 գ

28.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD02

Ցեֆտազիդիմ

0.1

6.0 գ

42.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA14

Մոքսիֆլոքսացին

0.1

0.4 գ

2.8 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA12

Լևոֆլոքսացին

0.1

0.5 գ

3.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ

J01GB03

Գենտամիցին

0.1

0.24 գ

1.68 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ

J01GB06

Ամիկացին

0.25

1.0 գ

7.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ գլիկոպեպտիդ

J01XA01

Վանկոմիցին

0.25

1.0 գ

7.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
իմիդազոլի ածանցյալ

J01XD01

Մետրոնիդազոլ

0.25

1.5 գ

10.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Համակարգային օգտագործման հակասնկայիններ

J02AC01

Ֆլյուկոնազոլ

0.25

0.4 գ

2.8 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղեր

J05AB01

Ացիկլովիր

0.25

0.5 գ

3.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Պլազմայի փոխարինման
միջոցներ

B05AA01

Ալբումինի
20% լուծույթ

0.5

200 մլ

600 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ալֆա-ադրենոմիմետիկներ

C01CA03

Նորէպինեֆրին

0.25

2.0 մգ

6.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Կարդիոտոնիկներ

C01CA07

Դոբուտամին

0.25

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ադրենոմիմետիկներ

C01CA04

Դոպամին

0.25

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

0.25

15.0 մգ

105.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ալֆա-ադրենոմիմետիկներ

N05CM18

Դեքսմեդետոմիդին

0.25

400 մկգ

400 մկգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ

N01AX10

Պրոպոֆոլ

0.25

800 մգ

800 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N01AH01

Ֆենտանիլ

0.25

200 մկգ

1400 մկգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ցավազրկող թմրեցուցիչ
միջոցներ

N02AA01

Մորֆին

0.25

10.0 մգ

30.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

0.25

200 մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BE01

Պարացետամոլ

0.5

1.5 գ

6.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BB02

Մետամիզոլ

0.5

1.0 գ

3.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB05

Դիկլոֆենակ

0.25

75.0 մգ

150.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB15

Կետորոլակ

0.25

30.0 մգ

60.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Միոռելաքսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

0.05

300 մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

2 օր

Ալֆա-բետա ադրենոմիմետիկներ

C01CA24

Ադրենալին

0.05

9.0 մգ

9.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Հակաառիթմիկ միջոցներ

C01BD01

Ամիոդարոն

0.05

600 Մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Մ-խոլինո

արգելակիչներ

S01FA01

Ատրոպին

0.1

10.0 մգ

30.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Կորտիկո

ստերոիդներ

C05AA09

Դեքսամետազոն

0.05

16.0 մգ

48.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Տեղային անզգայացողներ,
հակաառիթմիկներ

C01BB01

Լիդոկաին

0.1

240.0 մգ

240.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Հակաացիդեմիկ միջոցներ

B05CB04

Նատրիումի բիկարբոնատ

0.1

2.0 գ

2.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC01

Օմեպրազոլ

0.5

20.0 մգ

140.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC02

Պանտոպրազոլ

0.2

40.0 մգ

280.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ

A03FA01

Մետոկլոպրամիդ

0.1

40.0 մգ

40.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

   

Էնտերալ սնուցում

0.2

750
կկալ/օրը

5250
կկալ/օրը

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-7 օր

 

8. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

9. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500-750 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքսաղիքային ուղու անանցանելիության նշաններ) հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:

 

10. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ԹԱՕԹ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:

 

11. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

35%

12 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

5%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Բժշկահարույց բարդությունների զարգացում

5%

Ցանկացած փուլում

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին

Մահացու ելք

Մինչև 55 %

Ներհիվանդանոցային փուլում

 

Հավելված 1

ԹԱՕԹ-ի կանխարգելման փաթեթի օրինակ*

1

Սեդացիան վերագնահատվում է և օրական ընդհատվում է

2

Պացիենտի ԹԱՕ-ից անջատման և էքստուբացիայի հնարավորությունները գնահատվում են յուրաքանչյուր օր

3

Շարունակական ապահովվում է գլխատակի բարձր դիրք՝ ≥ 300

4

Բերանի խոռոչը մշակվում է քլորհեքսիդինի 0.12-2% լուծույթով օրական 4 անգամ

5

ԹԱՕ ≥ 2 օր տևողության դեպքերում կատարվում է վերմանժետային տարածության արտածծում

*

* Ադապտացված է Շոտլանդիայի ինտենսիվ թերապիայի աուդիտի խմբի ԹԱՕԹ-ի կանխարգելման փաթեթից (Scottish Intensive Care Society Audit Group/NHS National Services Scotland VAP Prevention Bundle):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան