ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2019 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՊՍԻՍՈՎ ԵՎ ՍԵՊՏԻԿ ՇՈԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
Հրամայում եմ
Հաստատել` «Սեպսիսով և սեպտիկ շոկով մեծահասակ պացիենտների մշտադիտարկման և վաղ շրջանում վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Ա. Թորոսյան |
Հավելված |
ՍԵՊՍԻՍՈՎ ԵՎ ՍԵՊՏԻԿ ՇՈԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Սեպսիսն օրգանիզմի համակարգային խեղաթյուրված պատասխանն է ինֆեկցիայի նկատմամբ, որը կարող է հանգեցնել սուր բազմաօրգանային անբավարարության: Սեպսիսը և սեպտիկ շոկը լրջագույն առողջապահական խնդիրներ են, որոնք ներգրավում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում` խլելով ամեն չորրորդ հիվանդի կյանքը: Ինչպես սրտամկանի ինֆարկտի և ուղեղի կաթվածի, այնպես էլ սեպսիսի պարագայում, ախտաբանության վաղ հայտնաբերումը և համակարգված մեկնարկային բուժումն էականորեն ազդում են վերջնական ելքերի վրա: Ժամանակի գործոնը սեպսիսի բուժման գործընթացում կենսական կարևոր նշանակություն ունի: Սեպսիսի բուժման որակի մշտադիտարկման ծրագրերը նպաստում են բուժման ելքերի բարելավմանը: Կրիտիկական վիճակների բժշկության միության (Society of Critical Care Medicine, SCCM) և Ինտենսիվ թերապիայի եվրոպական միության (European Society of Intensive Care Medicine, ESICM) համատեղ աշխատանքային խումբը 2016 թ-ին առաջարկեց սեպսիսի նոր սահմանում: Համաձայն այս նոր առաջարկի,
Սեպսիսը կասկածվող կամ փաստարկված ինֆեկցիան է, որն ըստ Սեպսիսով պայմանավորված օրգանային անբավարարության սանդղակի (Sequential/Sepsis-induced Organ Failure Assessment Scale, SOFA) >2 միավորի դեպքում ուղեկցվում է սուր կերպով առաջացող փոփոխություններով:
Սեպտիկ շոկն ախտորոշվում է հետևյալ երկու ցուցանիշների համաձայն՝ անոթասեղմիչների ներմուծման պայմաններում՝ միջին զարկերակային ճնշման արժեքը ≤ 65 մմ ս.ս. և հիպովոլեմիայի բացակայության պայմաններում՝ շիճուկային լակտատի արժեքը >2 մմոլ/լ (>18 մգ/դլ):
Արտահիվանդանոցային պայմաններում, ընդունարաններում և ոչ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ինֆեկցիայի կասկածով մեծահասակներին հարկավոր է գնահատել որպես հավանական սեպտիկ, եթե առկա են հետևյալ ցուցանիշներից առնվազն երկուսը.
- շնչառության հաճախականությունը ≥22/ր,
- գիտակցության խանգարումներ,
- սիստոլիկ զարկերակային ճնշումը ≤100 մմ ս.ս.:
Այս ցուցանիշների համալիրը իրենից ներկայացնում է SOFA սանդղակի էքսպրես տարբերակը (qSOFA): qSOFA-ի նպատակն է գրավել բժշկի ուշադրությունն ինֆեկցիայի կասկածով հիվանդի ընդհանուր վիճակին վտանգ սպառնացող ախտանշանների նկատմամբ, ավելացնել վերահսկման հաճախականությունը և/կամ տեսակները, ձեռնարկել լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտություններ, քննարկել ԻԹԲ կամ այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություն տեղափոխման հարցը: Ուշադրություն՝ «համակարգային բորբոքային ռեակցիա» և «ծանր սեպսիս» ձևակերպումները ներկայումս չեն կիրառվում:
Սեպսիսի և սեպտիկ շոկի բուժման վաղ շրջանի տակ հասկացվում է ախտորոշմանը հաջորդող առաջիկա երեք օրերը, որոնց ընտրությունը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ ա) այս ժամանակաշրջանը բեկումնային է հետագա ելքերի վրա ազդեցության առումով, բ) սովորաբար երեք օր անց մեկնարկային էմպիրիկ հակամանրէային թերապիան ենթարկվում է խմբագրման` ելնելով մանրէաբանական արդյունքների կամ կլինիկական առաջընթացի գնահատականներից:
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից՝ «Սեպսիսով և սեպտիկ շոկով մեծահասակ պացիենտների վարման կլինիկական ուղեցույց (2017)»-ի դրույթների հիման վրա՝ որի հիմքն իր հերթին հանդիսացել են «Վերապրել սեպսիսը» նախաձեռնության (Surviving Sepsis Camapign, SSC) աշխատանքային խմբի կողմից 2012 և 2016 թթ. հեղինակած «Ծանր սեպսիսի և սեպտիկ շոկի վարման միջազգային ուղեցույցի» և «Սեպսիսի և սեպտիկ շոկի վարման միջազգային ուղեցույցի» նյութերը, ինչպես նաև Cochrane library և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները:
1. Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ընդունարաններում և այլ բաժանմունքներում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի սեպսիսի կասկածով մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Սեպսիսով և սեպտիկ շոկով մեծահասակ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Սեպսիս, սեպտիկ շոկ |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից՝ բացառությամբ երիկամային ֆունկցիայի փոխարինման թերապիա պահանջող սուր երիկամային անբավարարության |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
- A39.2 Սուր մենինգոկոկեմիա |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Հիվանդանոցային |
2. Սեպսիսի մշտադիտարկում (սքրինինգ)
Սեպսիսի վարման որակի մշտադիտարկման ծրագրերը նպաստում են բուժման ելքերի բարելավմանը: Այս ծրագրերը պետք է կրեն բազմամասնագիտական բնույթ և ներառեն մեկ թիմի կազմում բժիշկներին, բուժքույրական անձնակազմին, դեղաբաններին, սննդաբաններին և առողջապահության կազմակերպիչներին: Սեպսիսի մշտադիտարկումը հարկավոր է անցկացնել բոլոր ծանր ինֆեկցիաներով պացիենտների շրջանում, հատկապես, ուշադրություն դարձնելով ռիսկի գործոններ ունեցող պացիենտների խմբերին: Ռիսկի գործոնները տես՝ Հավելված 2-րդում: Արտահիվանդանոցային պայմաններում, ընդունարաններում մեկնարկային տեսակավորման ժամանակ և որոշ բաժանմունքներում կարելի է օգտագործել qSOFA սանդղակը: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) հարկավոր է գնահատել պացիենտի վիճակը ըստ SOFA սանդղակի:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում պետք է գործի սեպսիսի վարման որակի բարելավման ծրագիր, որտեղ ընդգրկված կլինի նաև բարձր ռիսկի խմբի պացիենտների շրջանում սեպսիսի մշտադիտարկումը/սքրինինգը:
4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում, ներառյալ արտահիվանդանոցային հաստատություններում, ծանր ինֆեկցիաներով պացիենտների շրջանում սեպսիսի մշտադիտարկման նպատակով հարկավոր է օգտագործել qSOFA սանդղակը.
4.1. qSOFA սանդղակի ≥2 միավորների դեպքում կազմակերպել շտապ տեղափոխում ԻԹԲ կամ վերահսկման և բուժման ավելի բարձր մակարդակ ապահովող ցանկացած այլ բաժանմունք/հիմնարկ,
4.2 qSOFA սանդղակի ≤2 միավորների դեպքում՝ հնարավոր է շարունակել հսկողությունը/բուժումը տեղում:
5. Վաղ շրջանի բուժում/վերակենդանացում
Սեպսիսի վաղ շրջանի վերակենդանացման մարտավարության հիմքում ընկած է ախտորոշման հանդեպ բարձր զգոնությունը և բուժական միջամտությունների գերարագ մատուցումը: Սեպսիսի և սեպտիկ շոկի մեկնարկային բուժման գերակա առաջնահերթություններն են՝ ծայրամասային հյուսվածքների պերֆուզիայի վերականգնումը և լայն սպեկտրի էմպիրիկ հակաբիոտիկի վաղ ներմուծումը: Համաձայն SSC-ի սեպսիսի վաղ շրջանի վերակենդանացման մարտավարության, հարկավոր է կիրառել բուժական և ախտորոշիչ միջամտությունների երկու խմբեր (bundles), որոնք ունեն իրենց ժամանակային շեմերը՝ 3 և 6 ժամ: Ստորև ներկայացվում է քայլերի հաջորդականությունը:
Ընդհանուր բնույթի գործողություններ
5.1 Գնահատել գիտակցության մակարդակը, շնչառությունը և շնչուղիների անցանելիությունը:
5.2 Ապահովել թթվածնի ներմուծում՝ 4-6 լ/ր, թիրախային SatO2 ≥90%:
5.3 Թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) մեկնարկի ցուցումները չեն տարբերվում այլ տիպի պացիենտների նկատմամբ կիրառվողներից: ԹԱՕ-ի կիրառումը սեպսիսով/սեպտիկ շոկով պայմանավորված շնչառական անբավարարության դեպքում ունի հետևյալ առանձնահատկությունները՝
- ցածր շնչառական ծավալ (6 մլ/կգ)
- պլատո ճնշման սահմանափակում (<30 սմ H2O)
- բարձր դրական ճնշում արտաշնչման վերջում՝ (PEEP ≥6 սմ)
- թույլատրելի (պերմիսիվ) հիպերկապնիա (PaCO2 >40 մմ ս.ս.)
- բուժման հանդեպ կայուն հիպօքսեմիայի պարագայում՝ փորի վրա դիրքի կիրառում կամ նյարդամկանային ռելաքսանտների կիրառում (≤24 ճամ)
- ինքնուրույն շնչառության սեանսների կանոնավոր կիրառում (SBT)։
6. Սահմանել բազմաբնույթ մոնիտորինգ (տես՝ Հավելված 1):
7. Ապահովել ավագ բուժանձնակազմի ներգրավում:
8. Հավաքագրել հիվանդության պատմություն՝ ռիսկի գործոնների թիրախային լուսաբանումով (տես՝ Հավելված 2):
9. Առաջիկա երեք օրերի ընթացքում ապահովել ցածր կալորիականությամբ էնտերալ սնուցում (մոտ 500 կկալ/օրը) էներգետիկ արժեքի հաջորդիվ աստիճանական ավելացումով, հիմնվելով պացիենտի ընդհանուր վիճակի ցուցանիշների վրա:
Առանձնահատուկ գործողություններ
9.1 Տեղադրել երկու ծայրամասային երակային կաթետերներ (16 կամ 18G) կամ մեկ կենտրոնական երակային կաթետեր:*
9.2 Որոշել արյան մեջ լակտատի մակարդակը:
9.3 Մինչ հակաբիոտիկի ներմուծումը, վերցնել 2 ցանքս՝ հարմաշկային և հարկաթետերային ճանապարհով, մանրէաբանական հետազոտությունների անցկացման նպատակով:*
9.4 Ներմուծել առնվազն 30 մլ/կգ կրիստալոիդային լուծույթ՝ 0.9% նատրիումի քլորիդի կամ Ռինգերի լակտատ կամ հավասարակշռված ջրաաղային լուծույթ, սեպսիսի և սեպտիկ շոկի ախտորոշման առաջիկա 3 (երեք) ժամերի ընթացքում:
9.5 Ներմուծել արդյունավետ հակաբիոտիկ սեպսիսի և սեպտիկ շոկի ախտորոշման առավելագույնս 1 (մեկ) ժամվա ընթացքում:**
9.6 Հեղուկների ներմուծմանը հաջորդիվ` հարկավոր է անցկացնել հեմոդինամիկ կարգավիճակի հաճախակի վերագնահատումներ՝ ԶՃ-ի, երակազարկի, մազանոթային թեստի, ուլտրաձայնային սրտագրության ցուցանիշներ:
9.7 Սեպտիկ շոկով և անոթասեղմիչների ներմուծման կարիք ունեցող պացիենտների շրջանում ապահովել միջին ԶՃ >65 մմ ս.ս. թիրախային արժեքը:
9.8 ԶՃ-ի թիրախային արժեքի ապահովման ձախողման պարագայում առաջիկա 6 ժամերի ընթացքում սկսել նորադրենալինի շարունակական ներմուծում: Ներմուծման արագությունը պայմանավորվում է ԶՃ-ի թիրախային արժեքի հասնելու համար պահանջվող դեղաչափերով:
9.9 Լակտատի բարձր արժեք ունեցող պացիենտների շրջանում, որպես վերակենդանացման թիրախ և հյուսվածքային պերֆուզիայի վերականգնման նշան, ընտրել լակտատի մակարդակի նորմալացումը:
_____________________
* եթե կենտրոնական երակի կաթետերավորումն էականորեն (> 45 րոպե) չի հետաձգում հեղուկների կամ հակաբիոտիկի ներմուծումը:
* եթե կենտրոնական երակի կաթետերավորումը էականորեն (> 45 րոպե) չի հետաձգում հեղուկների կամ հակաբիոտիկի ներմուծումը:
** հակաբիոտիկների ընտրությունը և դեղաչափերը տես՝ գործելակարգի 5-րդում հոդված:
10. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
10.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախա-կանություն |
Միջին քանակ |
Ստորա-բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ լակտատի մակարդակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ ալբումինի |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
ԱՍՏ/ԱԼՏ |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ բիլիռուբինի |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ միզանյութի |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ կրեատինինի |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ էլեկտրոլիտների |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
Նույն օրը | |
Արյան մեջ ֆիբրինոգենի |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Պրոտրոմբինային ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Միջազգային բնականոնացված հարաբերակցության |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ պրոկալցիտոնինի |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան գազերի և թթվահիմնային հավասարակշռության որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Մանրէաբանական ցանքսեր (խորխ, արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ) |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Բազմաօրգանային ՀՇ հետազոտություն |
1 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր | |
Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ |
1 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր | |
Ուլտրաձայնային սրտագրություն |
1 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր | |
Զարկերակային ճնշման չափում |
1 |
144 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրեր | |
Սրտի կծկումների հաճախականության չափում |
1 |
144 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրեր | |
Պուլսօքսիմետրիա |
1 |
144 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրեր | |
Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում |
1 |
2 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1 օրը | |
Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում |
1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրեր | |
Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն |
1 |
12 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրեր | |
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
1 |
2 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ |
1-3 օրեր |
10.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախա-կանություն |
Միջին քանակ |
Ստորա-բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
0.2 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրերը | |
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրերը | |
ՄՌՇ հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրերը | |
Արյան մեջ էլեկտրոլիտների |
0.2 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրերը | |
Արյան մեջ |
0.2 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրերը | |
Հերպես վիրուս-1/2 IgG հակամարմինների (HSV-1 IgG) որակական հետազոտություն |
0.1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրերը | |
Ողնուղեղային պունկցիա |
0.1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը | |
Պլևրալ խոռոչի պունկցիա |
0.1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Թոքային վիրաբույժ |
1-3 օրերը | |
Պլևրալ խոռոչի դրենավորում |
0.1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Թոքային վիրաբույժ |
1-3 օրերը | |
Վերքերի վիրակապություններ |
0.25 |
3 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Վիրաբույժ |
1-3 օրերը | |
Թարախակույտի դրենավորում |
0.1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Վիրաբույժ |
1-3 օրերը | |
Շնչափողի ինտուբացիա |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը | |
Շնչափողի սանացիա |
0.25 |
6 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը | |
Բրոնխոսկոպիա |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ |
1-3 օրերը | |
Զարկերակային կաթետերի տեղադրում |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը | |
Միզապարկի կաթետերիզացիա |
0.5 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը |
11. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
11.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախա-կանություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ |
J01DH02 |
Մերոպենեմ |
1 |
1.5 գ |
4.5 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ |
J01DH51 |
Իմիպենեմ/ցիլաստատին |
1 |
2.0 գ |
6.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ |
J01CR05 |
Պիպերացիլին/տազոբակտամ |
1 |
22.0 գ |
66.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ |
J01DD08 |
Ցեֆեպիմ |
1 |
4.0 գ |
12.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակամակարդիչներ՝ |
B01AB06 |
Ֆրաքսիպարին |
1 |
0.3 մլ |
0.9 մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05CB01 |
0.9% NaCL |
1 |
3.0 լ |
9.0 լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Ռինգերի լուծույթ |
1 |
3.0 լ |
9.0 լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների |
B05BB01 |
Հավասարակշռված ջրաաղային լուծույթ |
1 |
3.0 լ |
9.0 լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
5.76 լ |
17.28 լ |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օր |
11.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախա-կանություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին |
J01DA10 |
Ցեֆոտաքսիմ |
0.1 |
8.0 գ |
24.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին |
J01DD04 |
Ցեֆտրիաքսոն |
0.1 |
4.0 գ |
12.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին |
J01DD02 |
Ցեֆտազիդիմ |
0.1 |
6.0 գ |
18.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն |
J01MA14 |
Մոքսիֆլոքսացին |
0.1 |
0.4 գ |
1.2 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ֆտորխինոլոն |
J01MA12 |
Լևոֆլոքսացին |
0.1 |
0.5 գ |
1.5 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ |
J01GB03 |
Գենտամիցին |
0.1 |
0.24 գ |
0.72 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ |
J01GB06 |
Ամիկացին |
0.25 |
1.0 գ |
3.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ |
J01XA01 |
Վանկոմիցին |
0.25 |
1.0 գ |
3.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակաբիոտիկներ՝ |
J01XD01 |
Մետրոնիդազոլ |
0.25 |
1.5 գ |
4.5 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Համակարգային օգտագործման հակասնկայիններ |
J02AC01 |
Ֆլյուկոնազոլ |
0.25 |
0.4 գ |
1.2 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղեր |
J05AB01 |
Ացիկլովիր |
0.25 |
0.5 գ |
1.5 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պլազմայի փոխարինման |
B05AA01 |
Ալբումինի |
0.5 |
200 մլ |
300 մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ալֆա-ադրենոմիմետիկներ |
C01CA03 |
Նորէպինեֆրին |
0.25 |
2.0 մգ |
6.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Կարդիոտոնիկներ |
C01CA07 |
Դոբուտամին |
0.25 |
1.8 մգ |
3.6 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ադրենոմիմետիկներ |
C01CA04 |
Դոպամին |
0.25 |
1.8 մգ |
3.6 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Քնաբեր միջոցներ |
N05CD08 |
Միդազոլամ |
0.25 |
15.0 մգ |
45.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ալֆա-ադրենոմիմետիկներ |
N05CM18 |
Դեքսմեդետոմիդին |
0.25 |
400 մկգ |
400 մկգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ |
N01AX10 |
Պրոպոֆոլ |
0.25 |
800 մգ |
800 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N01AH01 |
Ֆենտանիլ |
0.25 |
200 մկգ |
600 մկգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ցավազրկող թմրեցուցիչ |
N02AA01 |
Մորֆին |
0.25 |
10.0 մգ |
20.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N02AX02 |
Տրամադոլ |
0.25 |
200 մգ |
400 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BE01 |
Պարացետամոլ |
0.5 |
2.0 գ |
4.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BB02 |
Մետամիզոլ |
0.5 |
1.0 գ |
3.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
0.25 |
75.0 մգ |
150.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ |
0.25 |
30.0 մգ |
60.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Միոռելաքսանտներ |
M03AC04 |
Ատրակուրիումի բեզիլատ |
0.05 |
300 մգ |
300 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ալֆա-բետա ադրենոմիմետիկներ |
C01CA24 |
Ադրենալին |
0.05 |
9.0 մգ |
9.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Հակաառիթմիկ միջոցներ |
C01BD01 |
Ամիոդարոն |
0.05 |
600 մգ |
600 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Մ-խոլինո |
S01FA01 |
Ատրոպին |
0.1 |
10.0 մգ |
30.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Կորտիկո |
C05AA09 |
Դեքսամետազոն |
0.05 |
16.0 մգ |
48.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Տեղային անզգայացնողներ, |
C01BB01 |
Լիդոկաին |
0.1 |
240.0 մգ |
240.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Հակաացիդեմիկ միջոցներ |
B05CB04 |
Նատրիումի բիկարբոնատ |
0.1 |
2.0 գ |
2.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC01 |
Օմեպրազոլ |
0.5 |
20.0 մգ |
60.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC02 |
Պանտոպրազոլ |
0.2 |
40.0 մգ |
120.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ |
A03FA01 |
Մետոկլոպրամիդ |
0.1 |
40.0 մգ |
40.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1 օր |
Թարմ սառեցված պլազմա |
0.1 |
2 միավոր |
4 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր | ||
Էրիթրոցիտների զանգված |
0.1 |
2 միավոր |
4 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր | ||
Թրոմբոցիտների զանգված |
0.1 |
4 միավոր |
4 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր | ||
Էնտերալ սնուցում |
0.2 |
750 կկալ/օրը |
2000 կկալ/օրը |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
12. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
13. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքս-աղիքային ուղու անանցանելիության նշաններ) միայն հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:
14. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել սեպսիսի և սեպտիկ շոկի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ` քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:
15. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
50% |
3 ամիս |
|
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
25% |
3 ամիս |
|
Բժշկահարույց |
5% |
Ցանկացած փուլում |
|
Մահվան ելք |
25-30% |
Ցանկացած փուլում |
Հավելված 1
Սեպսիսով և սեպտիկ շոկով պացիենտների բազային կլինիկական մոնիտորինգ
Ցուցանիշ |
Հաճախականություն |
Մեկնաբանություններ |
Գիտակցության մակարդակ |
1 անգամ/ժամ |
Կայուն վիճակում 4 անգամ/օրական Ապակողմնորոշման կամ աժիտացիայի դեպքում կիրառել ԻԹԲ-ում դելիրիումի գնահատման սանդղակը |
Շնչառության հաճախականություն |
2 անգամ/ժամ |
Կայուն վիճակում՝ 1 անգամ/ժամ* |
Սատուրացիա |
6 անգամ/ժամ |
Կայուն վիճակում՝ 1 անգամ/ժամ* |
ԶՃ |
6 անգամ/ժամ |
Կայուն վիճակում՝ 1 անգամ/ժամ* |
ՍԿՀ |
6 անգամ/ժամ |
Կայուն վիճակում՝ 1 անգամ/ժամ* |
ԿԵՃ |
6 անգամ/օրական |
Կենտրոնական կաթետերի առկայության դեպքում |
Մազանոթային թեստ |
6 անգամ/օրական |
|
Ջերմություն |
6 անգամ/օրական |
|
Դիուրեզ |
6 անգամ/օրական |
Անկայուն վիճակում 1 անգամ/ժամ |
Աղիների գործունեություն |
2 անգամ/օրական |
|
Ծայրամասային այտուցներ |
2 անգամ/օրական |
* Վերակենդանացման փուլից հետո հաջորդիվ կայուն վիճակում՝ 4 անգամ/օրական
Հավելված 2
Սեպսիսի ռիսկի գործոնները
Գործոն |
Հիմնավորում |
ԻԹԲ ընդունման փաստ |
ԻԹԲ-ում պացիենտների 50%-ն ունեն նոզոկոմիալ ինֆեկցիա, որը նպաստում է սեպսիսի առաջացմանը |
Տարիքը ≥65 տ |
Սեպսիսն ավելի հաճախ է զարգանում տարեցների շրջանում և տարիքը հանդիսանում է մահացության անկախ կանխորոշիչ գործոն |
Իմուն համակարգի ընկճում |
Իմունիտետն ընկճող ուղեկցող հիվանդություններ՝ չարորակ ուռուցքներ, երիկամային կամ լյարդային անբավարարություն, ձեռքբերված իմունանբավարարության համախտանիշ և դեղորայք |
Շաքարային դիաբետ |
|
Արտահիվանդանոցային թոքաբորբ |
Այս պացիենտների շրջանում 48% դեպքում զարգանում է սեպսիս և 5% դեպքում սեպտիկ շոկ |
Հոսպիտալիզացիա անցյալում |
Հիվանդանոց ընդունվելը խախտում է օրգանիզմի նորմալ մանրէաբանական ֆլորան (միկրոբիոմը), հատկապես, հակաբիոտիկների ընդունման պարագայում: Անցյալում հոսպիտալիզացիայի փաստը հաջորդիվ 90 օրերի ընթացքում կարող է բերել սեպսիսի առաջացման ռիսկի եռապատկման |
Ժառանգական գործոններ |
Ժառանգական գործոններն ունեն որոշակի դեր ինֆեկցիայի հանդեպ զգայունության հարցում |