Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.75
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվարի 2019 թ.

N 58-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 194-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետում «Նախարարության քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Ծառայություն)» բառերը, իսկ «(այսուհետ` Վարչություն)» բառերը հանել.

2) Հրամանով հաստատված հավելվածում «Վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

3) Հրամանով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-րդ և 24.2-րդ կետերով.

«24.1. Հերթապահ խմբի գլխավոր մասնագետը՝

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) ՊՀ-ի հանձնարարությամբ կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների միջև.

3) աջակցում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության իրականացմանը.

4) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

5) ՊՀ-ի և անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի հետ միասին մասնակցում է պահակետերում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների իրենց պարտականությունների կատարման ուսումնասիրությանը.

6) աջակցում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելուն.

7) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

8) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

9) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին՝ սպասելով վերջինիս կարգադրությանը.

10) կալանավորված անձին կամ դատապարտյալին անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին զեկուցում է ՊՀ-ին և սպասում վերջինիս կարգադրությանը.

11) հետևում է պատժախուց տեղափոխված անձանց կարգապահական տույժի կրման ժամկետին և դրա լրանալու դեպքում անհապաղ զեկուցում ՊՀ-ին.

12) սույն կարգով նախատեսված դեպքերում և ՊՀ-ի կարգադրությամբ նշանակում է ժամանակավոր պահակետեր.

13) Հիմնարկի պետի հրամանով իրականացնում է սույն հրամանի 24-րդ կետով սահմանված գործառույթները.

14) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրան.

15) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

16) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

24.2. Հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը՝

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

3) ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կարգադրությամբ ապահովում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումը.

4) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

5) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

6) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին՝ սպասելով վերջինիս կարգադրությանը.

7) Հիմնարկի պետի հրամանով կարող է իրականացնել սույն հրամանի 24 կամ 24.1-րդ կետերով սահմանված գործառույթները.

8) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրանց.

9) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին կամ նրան փոխարինող ծառայողին, իսկ վերջիններիս բացակայության դեպքերում՝ Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

10) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով.

11) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:».

4) Հրամանով հաստատված հավելվածի 38-րդ կետում «յուրաքանչյուր հերթափոխ ներառի ՊՀ,» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հերթափոխ, որպես կանոն, ներառի ՊՀ, հերթապահ խմբի գլխավոր և առաջին կարգի մասնագետներ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Զեյնալյան