ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2019 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 6-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով,
2) 7-րդ կետում «օգոստոսի 25-ը» բառը և թիվը փոխարինել «օգոստոսի 17-ը» բառով և թվով, իսկ «23» թիվը փոխարինել «15» թվով,
3) 8-րդ կետում «օգոստոսի 26-27-ը» բառը և թվերը փոխարինել «փոստաթղթերի ընդունման, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը» բառերով,
4) 9-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով,
5) 11-րդ կետում 2-րդ պարբերության «3» թիվը փոխարինել «5» թվով,
6) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ Լիազորված մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ թվում 48-րդ կետով սահմանված ընդունելության արդյունքները` ըստ մասնագիտությունների, կրթության հիմքի և ուսուցման վճարման (անվճար կամ վճարովի) համակարգի` ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև կից գրությամբ առաջարկություններ, այդ թվում՝ սույն կարգի 22-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդների վերաբերյալ:»,
7) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:»:
Ա. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|