Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 ապրիլի 2012 թվականի N 14
30. ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թվականներին պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին ներկայացված տեղեկատվությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստի N 14 արձանագրային որոշման |
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետԵՎանքով անօթեվան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ՄԱՍԻՆ
Նախաբան
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 30-ի N ՆԿ-128-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունվարի 10-ից փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N380-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012թթ. ծրագրի դրույթների համաձայն 2008 թվականին սկիզբ առավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից 20 տարի անց դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային ապահովման լուծմանն ուղղված մեծածավալ ծրագիրը:
Նշված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում պետական աջակցության ուղղությունները, առաջնահերթությունները և խնդրի լուծման ժամկետները ամրագրվել են ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգով:
Ընդ որում, պետական աջակցության շրջանակներում առաջնահերթ կարգով նախատեսված է անդրադառնալ հետևյալ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը`
-աղետի գոտու բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված այն ընտանիքների, որոնք և որոնց ընտանիքների մի մասը նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում չեն ստացել բնակարան նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափով:
-գյուղական բնակավայրերի անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած ընտանիքների:
Նշված առաջնահերթության մոտեցումների կիրառմամբ հայեցակարգով ձևավորվել են պարտավորություններ աղետի գոտու բնակավայրերում համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում սահմանված կարգով հաշվառված մոտ 7000 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:
Որպես բնակարանային ապահովման ուղղություններ սահմանվել են` բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացումը և շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռք բերման համար ֆինանսական աջակցության տրամադրումը:
Հայեցակարգի դրույթները հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի ուղղությամբ միջոցներ նախատեսելու և բուն ծրագրերի իրականացման համար:
Հարկ է նշել, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը համարվել և համարվում են գերակա խնդիր` մշտապես գտնվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության ու հոգածության կենտրոնում: Հատկապես առանցքային է հանդիսանում իրականացվող շինարարության որակի և կառուցվող շենքերի սեյսմակայունության ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնելը: Այդ ուղղությամբ պարբերաբար ներկայացվում է իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
Միաժամանակ, անարձագանք չեն մնացել ծրագրերի իրականացման շրջանակներում ծագած կարգավորման ենթակա խնդիրները և Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի մոտ շահագրգիռ կողմերի հետ համատեղ կայացած խորհրդակցությունների ժամանակ դրանց քննարկումների արդյունքներով այդ խնդիրները գտել են իրենց լուծումը: Ընդ որում, գործող իրավական ակտերով չկարգավորվող ծագած մի շարք խնդիրներ կարգավորվել են ՀՀ կառավարության 20 որոշումներով (ցանկը ներկայացված է N 1 հավելվածում):
I. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագիր
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Բնակարանային շինարարության ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան համայնքում, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի 10-ից ավել անօթևան ունեցող գյուղական համայնքներում 2, 3, 4 և 5-սենյականոց բնակելի տուն ստանալու համար հաշվառված ընտանիքները:
Բնակարանային շինարարության ծրագրի իրականացման համար 2008 թվականին հայտարարվեցին մրցույթներ և մրցութային փաթեթներում որպես հիմնական պահանջ էր նախատեսված, որ մրցույթում հաղթող ճանաչվող շինարարական կազմակերպությունը աշխատանքները պետք է իրականացնի սեփական միջոցների հաշվին, ինչի դիմաց վճարումները (մինչև 2018 թվականը) կկատարվեն պետական վարկային միջոցների հաշվին: Այդ պայմաններով հայտարարված մրցույթին մասնակցության համար հայտ էր ներկայացվել միայն «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից, որի հետ էլ կնքվեցին համապատասխան պայմանագրեր: Հետագայում, պայմանագրերում ամրագրված պահանջները ենթարկվեցին փոփոխության` պայմանավորված 2009 թվականին ՌԴ-ից ներգրավված վարկային միջոցների հաշվին ծրագիրն իրականացնելու հնարավորության ընձեռմամբ:
Արդյունքում, բնակարանային շինարարության ծրագիրը սկիզբ առավ 2009 թվականին, և հիմնական աշխատանքներն իրականացվում են 2009-2011 թթ. պետական բյուջեների` աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում ծրագրով, «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության հետ կնքված պետական գնման 4 պայմանագրերի համաձայն:
Կնքված պայմանագրերով նախատեսվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ու ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի 10 և ավել անօթևան ընտանիքներ ունեցող գյուղական համայնքներում իրականացնել 452932 քմ ընդհանուր մակերեսով 5403 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքներ: Պայմանագրերի գինը կազմում է 80124.3 մլն դրամ, որից շինարարության արժեքը՝ 79 510.0 մլն դրամ:
Պայմանագրերի դիմաց ՀՀ 2009-2011 թթ. պետական բյուջեներից հատկացվել է 78,815.9 մլն դրամ, այդ թվում մուրհակներով` 3,900.0 մլն դրամ: Արդյունքում, պայմանգրերի գնի չվաճարված մասը կազմում է 1,308.4 մլն.դրամ:
Հատկացված 78,815.9 մլն դրամ միջոցներից 74,860.3 մլն դրամ միջոցներն ուղղվել են շինարարական աշխատանքների իրականացմանը: Մնացած 3,955.6 մլն դրամ միջոցներն ուղղվել են շինարարական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով այլ ծախսերի կատարմանը (հողատարածքների ձեռքբերում, մուրհակների սպասարկման ծախսեր, ԱԱՀ և այլն):
Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ`
1) ընթացք է ստացել 363531 քմ ընդհանուր մակերեսով 4037 բնակարանների (բնակելի տների) շինարարությունը, որոնցից`
● 139432 քմ ընդհանուր մակերեսով 1747 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքները 30.12.2011 թ. դրությամբ արդեն իսկ ավարտվել են, այդ թվում`
- ք. Գյումրի` 75596 քմ ընդհանուր մակերեսով 1056 բնակարան (22 բազմաբնակարան շենք),
- ք. Սպիտակ` 17524 քմ ընդհանուր մակերեսով 220 անհատական բնակելի տուն (2 և 3-սենյականոց)
- ՀՀ Լոռու մարզի 14 գյուղական համայնքներում՝ 46312 քմ մակերեսով 471 անհատական բնակելի տուն (2, 3, 4 և 5 սենյականոց)
● 224999 քմ ընդհանուր մակերեսով 2290 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքները ընթացքում են և նախատեսվում է ավարտել 2012 թվականին, այդ թվում`
- ք. Գյումրի` Մուշ-2 և Անի թաղամասերում 157800 քմ ընդհանուր մակերեսով 1756 բնակարան (38 բազմաբնակարան շենք) և Կազաչի պոստ ԴՈՍ N13 հասցեում 900 քմ ընդհանուր մակերեսով 10 բնակարան (1 շենք), ընդ որում շենքերի շինարարական աշխատանքները ավարտման փուլում են, և ընթանում են ներթաղային ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և տարածքի բարեկարգման հետ կապված աշխատանքները:
- գ. Ախուրյան՝ 15924 քմ մակերեսով 104 բնակարան (3 բազմաբնակարան շենք)
- ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքներ՝ 50375 քմ ընդհանուր մակերեսով 420 անհատական բնակելի տուն (2, 3, 4 և 5 սենյականոց)
2) 2012 թվականին նախատեսվում է անդրադառնալ նաև 423 ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին` որոնցից
- ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ 19774 քմ ընդհանուր մակերեսով 226 անհատական բնակելի տների կառուցմամբ.
- ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում՝ 19365 քմ ընդհանուր մակերեսով 197 անհատական բնակելի տների կառուցմամբ:
Նշված ընտանիքների բնակարանային խնդիրներն իրենց լուծումը կստանան նրանց փաստաթղթային փաթեթներն ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրելու գործընթացի ամփոփման արդյունքներով: Այդ պարագայում, առավելագույնը 39139 քմ ընդհանուր մակերեսով 423 բնակելի տների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել և ավարտել 2012 թվականին:
Արդյունքում, աղետի գոտու բնակավայրերում շինարարական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցների հաշվին ակնկալվում է մինչև 2013 թվականը ավարտել 403570 քմ մակերեսով 4460 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքները, ինչը պակաս է կնքված պայմանագրերով ամրագրված շինարարության ընդհանուր մակերեսից 49365 քառ. մետրով և 943 բնակարաններով:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ տարեկան պետական բյուջեներով հատկացվել է 1546.75 մլն դրամ, որոնցից`
- ՀՀ 2009-2011 թթ. պետական բյուջեներով` 1267.8 մլն դրամ, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 56 բնակարաններից բաղկացած 4 բազմաբնակարան շենքերի կառուցման և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 40 բնակարանանոց բազմաբնակարան շենքի վերականգնման համար: Ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները ավարտվել են 2010 թվականին, իսկ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 40 բնակարանանոց բազմաբնակարան շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թվականին.
- ՀՀ 2008-2012 թթ. պետական բյուջեներով` 101.025 մլն դրամ ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման գործընթացի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի համար.
- ՀՀ 2010-2012 թթ. պետական բյուջեներով` 162.925 մլն դրամ ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի ապահովման նպատակով կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերի կատարման համար:
- ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով` 15.0 մլն դրամ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով վնասված մոտ 360 բնակելի տների տեխնիկական վիճակի լրացուցիչ հետազննության աշխատանքների իրականացման համար:
Արդյունքում, ծրագրի իրականացմանն ուղղվել է 80,362.65 մլն դրամ միջոցներ, որոնցից`
- ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում ծրագրով- 79,094.85 մլն դրամ.
- բնակարանային շինարարություն ծրագրով -1,267.8 մլն դրամ:
Ծրագրի շրջանականերում կառուցված 1803, ինչպես նաև կառուցվող 2753 բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման գործընթացն ապահովելու նպատակով՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից իրականացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներ` ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432, 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն և 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշումներով վերապահված լիազորությունների շրջանակներում (հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է N 2 հավելվածում):
Հաշվի առնելով, որ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային շինարարության ծրագրի շահառու հանդիսացող 6175 ընտանիքներից Գյումրի քաղաքում հաշվառված 389 ընտանիքներ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1329-Ն որոշմամբ սահմանված վերջնաժամկետում` 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, չեն ներկայացել և չեն ներկայացրել իրենց փաստաթղթային փաթեթների համալրման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններում ստեղծված ծրագրի աջակցող աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվել են ներկայացված 5786 փաստաթղթային փաթեթներ, որի արդյունքներով`
● 1735 ընտանիքներ ստացել են բնակարան (բնակելի տուն)՝ 2009-2011 թվականներին իրականացված ծրագրի շրջանակներում կառուցված 1803 բնակարաններից (բնակելի տներից), որոնցից`
ք. Գյումրի - 1035
ք. Սպիտակ – 184
ք. Ստեփանավան - 45
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում – 471
Ընդ որում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում բնակարան (բնակելի տուն) ստացող ընտանիքներին բնակարանները (բնակելի տները) հատկացվել են նրանց շրջանում 2009-2011 թվականերին անցկացված բնակարանների բաշխման թվով 16 վիճակահանության արդյունքներով, իսկ ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքներում՝ 2009-2011 թթ. բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով:
Հարկ է նշել, որ բացի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներից, ՀՀ կառավարության կողմից ընդունված 5 որոշումներով (ցանկը ներկայացված է N 3 հավելվածում) ծրագրի շրջանակներում լուծվել են նաև այլ սոցիալական խմբերում ընդգրկված (զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց) 25 ընտանիքների բնակարանային խնդիրները` Գյումրի, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ծրագրի շրջանակներում կառուցված և չբաշխված բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ, որոնցից`
Գյումրի քաղաքում -15
Սպիտակ քաղաքում - 6
Ստեփանավան քաղաքում- 4
Արդյունքում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 2009-2011 թվականներին կառուցված 1332 բնակարաններից (բնակելի տներից) 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ չբաշխված բնակարանների (բնակելի տների) թիվը կազմում է 43, որոնցից`
ք. Գյումրի -6 (1-սենյականոց)
ք. Ստեփանավան – 7 (6 հատ 3-սենյականոց և 1 հատ 4-սենյականոց)
ք. Սպիտակ - 30 (7 հատ 2-սենյականոց և 23 հատ 3-սենյականոց)
● 90 ընտանիքների բնակապահովման հարցը հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ամբողջ կազմով բացակայելու պատճառով
այդ թվում`
ք. Գյումրի - 67
ք. Սպիտակ - 4
ք. Ստեփանավան - 2
գ. Ախուրյան - 8
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում - 9
● 549 ընտանիքներ չեն ճանաչվել ծրագրի շահառու (հիմնականում նախորդ տարիներին բնակարանային պայմանները բարելավելու, գյուղական բնակավայրերում նաև երկրաշարժի հետևանքով վնասված բնակելի տունը քանդված կամ քանդման ենթակա չլինելու և երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը չհիմնավորելու հիմքերով , ինչպես նաև մահվան կապակցությամբ)
այդ թվում`
ք. Գյումրի - 206
ք. Սպիտակ - 115
ք. Ստեփանավան - 3
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրեր - 200
գ. Ախուրյան - 25, որոնցից 6-ը երկրաշարժից հետո նախկին Ախուրյան շրջխորհրդի գործկոմի որոշումների համաձայն պետական բնակարաններից հրաժարված և քանդված բնակարանների հասցեների հաշվառումներից դուրս գրված ու անհատական բնակելի տուն կառուցելու համար տնամերձ հողամասեր ստացած ընտանիքներն են.
Հարկ է նշել, որ ներկայացված փաստաթային փաթեթների ուսումնասիրության արդյունքներով բնակարանային ապահովման ծրագրի շահառու չճանաչված, ինչպես նաև հերթացուցակի համաձայն հասանելիք սենյակների թվի տարբերությամբ հատկացվող բնակարանների մասով խնայողությունը (հաշվարկային) սենյակների թվով 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ կազմում է 1568 (մեկ սենյակ), 39480 քմ ընդհանուր մակերես, 6911.7 մլն.դրամ միջոցներ,
այդ թվում`
ք. Գյումրի - 673 (մեկ սենյակ), 14795 քմ ընդհանուր մակերես, 2694.2 մլն դրամ.
գ. Ախուրյան - 54 (մեկ սենյակ), 1415 քմ ընդհանուր մակերես, 257.6 մլն դրամ
ք. Սպիտակ – 302 (մեկ սենյակ), 6595 քմ ընդհանուր մակերես, 1173.9 մլն դրամ
ք. Ստեփանավան – 9 (մեկ սենյակ), 195 քմ ընդհանուր մակերես, 27.3 մլն դրամ
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրեր - 530 (մեկ սենյակ), 16480 քմ ընդհանուր
մակերես, 2758.7 մլն դրամ
(Խնայողությունների հաշվարկները կատարվել են հետևյալ տվյալների հիման վրա` հերթացուցակի համաձայն հասանելիք սենյակների թվի տարբերությամբ հատկացվող բնակարանների մասով 1 սենյակ պակասելու կամ ավելանալու դեպքում` 10քմ, բնակարանային ապահովման ծրագրի շահառու չճանաչելու դեպքում` ըստ սենյակների թվի բնակարանի սահմանված մակերեսով)
● 1094 ընտանիքների փաստաթղթային փաթեթներ ենթակա են համալրման անհրաժեշտ փաստաթղթերով,
այդ թվում`
ք. Գյումրի - 596, որոնցից 200 փաթեթներ ենթակա են համալրման կադաստրի կողմից տրամադրված տվյալների համաձայն ընտանիքների անդամների անվամբ Երևան քաղաքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի գրանցման մասին ճշտված տեղեկատվությամբ.
ք. Սպիտակ – 22 (1-սենյականոց բնակարան ստանալու հավակնող)
գ. Ախուրյան - 45
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրեր - 165
ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքներ - 226
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքներ - 40
Ըստ կանխատեսումների ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հաշվառված անձանց անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների թիվը կկազմի մոտ 530, որոնցից`
ք. Գյումրի - 470
ք. Սպիտակ –20 (1-սենյականոց բնակարան ստանալու հավակնող)
գ. Ախուրյան -40
● 2318 ընտանիքներ 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ ճանաչվել են 2012 թվականի ծրագրի շահառու,
այդ թվում`
ք. Գյումրի - 1702*)
ք. Սպիտակ – 60՝ 1-սենյականոց բնակարան ստանալու հավակնող
գ. Ախուրյան - 104
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում – 452
*) Բացի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներից, Գյումրի քաղաքում 2012 թվականին կառուցվող բազմաբնակարան շենքերից նախատեսվում բնակարաններ հատկացնել`
- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին ծառայողական 3-սենյականոց բնակարան` ՀՀ կառավարության 01.09.2011թ. N 1265-Ա որոշման համաձայն.
- Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Սանոսյանին 3-սենյականոց բնակարան` Մուշ-2 թաղմասում կառուցապատման տարածքն ազատելու նպատակով Հովհաննես Սանոսյանի, «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության և ՀՀ քաղաքաշինության նախարարության միջև 12.04.2011 թ. կնքված` Մուշ-2 թաղամասի N 19 հասցեում գտնվող հողամասի իրացման պայմանագրի դիմաց:
Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը կարելի է փաստել, որ անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ուսումնասիրության աշխատանքների ավարտման արդյունքներով ըստ կանխատեսումների բնակարանային պահանջարկը կկազմի 3239 որոնցից՝
ք. Գյումրի –2172 (ներառյալ վերը նշված ՀՀ կառավարության որոշումներով հատկացված 2 բնակարաններ)
ք. Սպիտակ –80
գ. Ախուրյան - 144
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրեր - 617
ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրեր - 226
Համադրելով 2012 թվականի ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող բնակարանների (բնակելի տների) թիվը՝ Գյումրի քաղաքում՝ 1772 (այդ թվում 2010 թվականին կառուցված և չբաշխված 6 բնակարաններ) և Ախուրյան համայնքում՝ 104 բնակարաններ, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզի գյուղական բնակավայրերում՝ 843, և 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ կանխատեսվող բնակարանային պահանջարկը, դեռ լուծում կպահանջի մոտ 520 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից`
ք. Գյումրի – 400
ք. Սպիտակ – 80 (1-սենյականոց բնակարան ստանալու հավակնող)
գ. Ախուրյան -40
II. Բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման (ԲԳՎ) ծրագիր
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ՝ ԲԳՎ ծրագիր) շահառու են հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Գուգարք համայնքում, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ինչպես նաև ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 10-ից պակաս անօթևան ունեցող ու 10 և ավելի անօթևան ունեցող գյուղական համայնքներում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար հաշվառված 797 ընտանիքները:
ՀՀ 2009 թ. պետական բյուջեով ԲԳՎ ծրագրի համար նախատեսված մոտ 410.0 մլն դրամ հատկացումներից 324.0 մլն դրամ միջոցները ուղղվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանը և ծրագրի իրականացման արդյունքում`
● 61 ընտանիքներ բարելավել են բնակարանային պայմանները, որոնցից
ք. Արթիկ |
- |
1 |
ՀՀ Շիրակի մարզ (10-ից պակաս անօթևան ունեցող գյուղական համայնքներ) |
- |
40 |
ք. Վանաձոր |
- |
8 |
գ. Գուգարք |
- |
4 |
ՀՀ Լոռու մարզ (10-ից պակաս անօթևան ունեցող գյուղական համայնքներ) |
- |
6 |
ք. Դիլիջան |
- |
2 |
● 109 ընտանիքներ չեն ճանաչվել ծրագրի շահառու (ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու, մահվան կամ ամբողջ կազմով հանրապետությունից երկարատև բացակայելու կապակցությամբ), որոնցից`
ք. Վանաձոր |
- |
39 |
ք. Դիլիջան |
- |
4 |
ՀՀ Շիրակի մարզ (10-ից պակաս անօթևան ունեցող գյուղական համայնքներ) |
- |
20 |
ՀՀ Լոռու մարզ (10-ից պակաս անօթևան ունեցող գյուղական համայնքներ) |
- |
46 |
2012 թվականի մարտի 30-ի դրությամբ ԲԳՎ ծրագրի շահառու են հանդիսանում 627 ընտանիք, որոնցից 469-ը հավակնում են 1-սենյականոց բնակարանի, այդ թվում`
1. ՀՀ Շիրակի մարզի բնակավայրեր՝ 105, (որոնցից 75-ը` 1-սենյականոցի հավակնող)
այդ թվում
- ք. Մարալիկ՝ 2
- 10 և ավելի անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 48 (1-սենյականոցի հավակնող)
- մինչ 10 անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 55 (որոնցից 27-ը 1-սենյականոցի հավակնող)
2. ՀՀ Լոռու մարզի բնակավայրեր՝ 409 (որոնցից 367-ը 1-սենյականոցի հավակնող)
այդ թվում՝
- ք. Վանաձոր՝ 22
- գ. Գուգարք՝ 3 (որոնցից 1-ը 1-սենյականոցի հավակնող է)
- 10 և ավելի անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 352 (1-սենյականոցի հավակնող)
- մինչ 10 անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 32 (որոնցից 14-ը` 1-սենյականոցի հավակնող)
3. ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրեր՝ 112 (որոնցից 26-ը 1-սենյականոցի հավակնող)
4. ՀՀ Տավուշի մարզ՝ ք. Դիլիջան՝ 1 (1-սենյականոցի հավակնող)
Ըստ կանխատեսումների ԲԳՎ ծրագրի չափանիշներին համապատասխանող շահառու թիվը կկազմի 488 (որոնցից 400-ը 1-սենյականոցի հավակնող են), այդ թվում`
1. ՀՀ Շիրակի մարզի բնակավայրեր՝ 60 (որոնցից 50-ը 1-սենյականոցի հավակնող)
այդ թվում
- ք. Մարալիկ՝ 2
- 10 և ավելի անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 33 (1-սենյականոցի հավակնող)
- մինչ 10 անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 25 (որոնցից 17-ը 1-սենյականոցի հավակնող են)
2. ՀՀ Լոռու մարզի բնակավայրեր՝ 369 (որոնցից 330-ը` 1-սենյականոցի հավակնող)
այդ թվում՝
- ք. Վանաձոր՝ 22
- գ. Գուգարք՝ 3 (որոնցից 1-ը 1-սենյականոցի հավակնող է)
- 10 և ավելի անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 319 (1-սենյականոցի հավակնող)
- մինչ 10 անօթևան ունեցող գյուղական համայնքներ՝ 25 (որոնցից 14-ը` 1-սենյականոցի հավակնող)
3. ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրեր՝ 58 (որոնցից 20-ը` 1-սենյականոցի հավակնող)
4. ՀՀ Տավուշի մարզ՝ ք. Դիլիջան՝ 1 (1-սենյականոցի հավակնող)
Նշված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը նախատեսվում էր անդրադառնալ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով ԲԳՎ ծրագրի իրականացման համար նախատեսված 3.324.6 մլն դրամ հատկացումների շրջանակներում:
III. Առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 500.0 մլն դրամ:
2009-2011 թթ. վճարված և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում 2012 թվականի տարեվերջի դրությամբ ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի 84011.2 մլն դրամ, որոնցից`
- 78815.9 մլն դրամ միջոցներ հատկացվել են «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությանը (կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 80124.2 մլն դրամ)` ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում բնակարանային շինարարության ծրագրի իրականացման համար: Հատկացված միջոցների դիմաց կառուցվել է 1747 և կառուցման ընթացքում է գտնվում է 2290 բնակարան (բնակելի տուն), իսկ 2012 թ. պետք է կառուցվի ևս 423 բնակարան (բնակելի տուն):
- 1267.8 մլն դրամ միջոցներն ուղղվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 4 բազմաբնակարան շենքերի 56 բնակարանների կառուցման և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 40 բնակարաններից բաղկացած 1 բազմաբնակարան շենքի վերականգնման աշխատանքների համար: Ստեփանավանի 4 շենքերը շահագործման են հանձնվել 2010 թ., իսկ Ծաղկահովիտի շենքի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2012 թ.:
- 3 648.6 մլն դրամ միջոցները (324.0 մլն դրամ 2009 թվականի և 3324.6 մլն դրամ 2012 թվականի պետական բյուջեներով) ԲԳՎ ծրագրի համար: 2009 թվականի ԲԳՎ ծրագրի շրջանակներում 61 ընտանիքների հնարավորություն է ընձեռվել բարելավելու բնակարանային պայմանները:
- 278.9 մլն դրամ միջոցները բնակապահովման գործընթացի հետ կապված հարակից ծախսերի համար:
Այսպիսով, 2012 թվականի տարեվերջին կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը կկազմի 4617: Հարկ է նշել, որ կառուցված բնակարաններից 25 բնակարաններ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հատկացվել են այլ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց և 43 բնակարաններ (Գյումրիում` 6, Ստեփանավանում` 7 և Սպիտակում 30) չեն բաշխվել:
Ամփոփելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը կարելի է փաստել, որ ծրագրի շահառու հանդիսացող 6583 (6972-389) ընտանիքներից`
- 1020 ընտանիքներ տարբեր պատճառներով (ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու, մահվան կամ ամբողջ կազմով հանրապետությունից երկարատև բացակայելու կապակցությամբ) չեն ճանաչվել կամ ըստ կանխատեսումների չեն ճանաչվի ծրագրի շահառու.
- 1796 ընտանիքների բնակարանային խնդիրները արդեն իսկ լուծվել են, որոնցից 1735 ընտանիքներինը` 2009-2011 թվականներին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ, իսկ 61 ընտանիքներինը` 2009 թվականի ԲԳՎ ծրագրի շրջանակներում.
-2759 ընտանիքների բնակարանային խնդիրը իր լուծումը կստանա 2012 թվականին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված (այդ թվում 2010 թվականին կառուցված բնակարաններից չբաշխված 6 բնակարաններ) բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ.
Արդյունքում, ծրագրի իրականացման արդյունքներով ըստ կանխատեսումների լուծում կպահանջի 1008 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից ըստ նախնական բաշխվածության`
● ք. Գյումրի - 400
● գ. Ախուրյան - 40
● ք. Սպիտակ - 80 (1 սենյակ)
● ք. Վանաձոր - 22 բնակարան
● ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում -66 (2,3,4 և 5 սենյակ)
● ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում - 400 (1 սենյակ):
Անհրաժեշտ է նշել, որ ի հակադրություն բնակարանների (բնակելի տների) ձեռք բերման համար ֆինանսական աջկցության տրամադրման (ԲԳՎ ծրագիր)` և´ շահառուների և´ տնտեսական զարգացման տեսանկյունից նախընտրելի է նոր բնակարանների կառուցումը: Բացառություն են կազմում 1-սենյականոց բնակելի տները, որոնց կառուցումը տնտեսապես արդյունավետ չէ, և այս պարագայում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու հավակնող ընտանիքների բնակարանային խնդիրները նպատակահարմար է լուծել ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, նշված 1008 շահառուների բնակարանային խնդիրները նպատակահարմար է լուծել` ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում 1-սենյականոցի հավակնող 400 ընտանիքների ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքներինը` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում:
Այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1,5 մլրդ դրամ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկազմի 85 511.0 մլն դրամ:
Հավելված N 1
Ց Ա Ն Կ
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամանակ ծագած խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության որոշումների
1. ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշում:
Որոշմամբ հաստատված կարգով սահմանվել են-սահմանվում են աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցության միջոցով իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և բնակարանային ապահովության առաջնահերթության որոշման չափանիշները:
2. ՀՀ կառավարության 2009 թվականի 23 հուլիսի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 845-Ն որոշում:
Որոշմամբ կարգավորվել են աղետի գոտու մի բնակավայրից մեկ այլ բնակավայր տեղափոխված և տվյալ բնակավայրի հերթացուցակում հաշվառման հետ կապված խնդիրները: Դրա հետ մեկտեղ, սահմանվել է վերջնաժամկետ` 2008 թվականի դեկտեմբերի 15-ը, նշված ժամկետում սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակելի տների հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունների կատարումը համարվել է դադարեցված:
3. ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1402-Ն, որով`
հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը:
սահմանվել են` - աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող (այդ թվում` նաև անավարտ շինությունների ավարտման դեպքում) բնակարանների (բնակելի տների) ընդհանուր մակերեսների նվազագույն և առավելագույն չափերը
կարգավորվել են` բազմանդամ ընտանիքների կողմից 2 և ավելի տնակ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը չազատելու, քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման, վիճակահանության անցկացման (ըստ սենյակների թվի) անցկացման, օրդերի կամ արխիվային տեղեկանքի բացակայության պարագայում տվյալ համայնքի ավագանու որոշումները հիմք ընդունելու հետ կապված հարցերը:
4. ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 968-Ն, որով կարգավորվել է բացակա անդամ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրը` այդ ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից բացակա անդամի վերաբերյալ տրված` ի հայտ գալու պարագայում նրա բնակարանային ապահովման պատասխանատվությունը կրելու մասին:
5. ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն և 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն, որով կարգավորվել են հետևյալ հարցերը`
- երկրաշարժի հետևանքով վնասված բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն բնակելի տան` կողմնակի (արհեստական) միջամտության արդյունքում քանդման ենթակա վթարային դառնալու դեպքում նշված ընտանիքներին ծրագրում չընդգրկելու վերաբերյալ.
- բնակելի տուն ստացողների ցուցակում ընդգրկված անձանց կողմից կառուցապատողին 2-ամսյա ժամկետում փաստաթղթեր չներկայացնելու դեպքում (բացառությամբ ժառանգության բացման և անավարտ շինարարության բնակելի տան ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցման հետ կապված խնդիրների) այդ ընտանիքներին բնակելի տներից տուն ստացողների ցուցակներից հանելու վերաբերյալ:
6. ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1288-Ն որոշում, որով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխման և հատկացման իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:
7. ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 11-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1024-Ն որոշում, որով սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ` 2008 թվականի նոյեմբերի 1-ը և այդ ժամկետում սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվել են կատարմամբ դադարեցված:
8. ՀՀ կառավարության 2009 թվականի 6 նոյեմբերի «Պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1289-Ն որոշում:
Որոշմամբ հաստատված կարգով սահմանվել են պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիթորինգի անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները:
9. ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալուն հավակնող ընտանիքների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ սահմանելու մասին» N 1329-Ն որոշում, որով սահմանվել է` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի գյուղական համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալուն հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ներկայացման վերջնաժամկետ` 2011 թվականի նոյեմբերի 1-ը:
10. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի և Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 246-Ա որոշում, որի համաձայն ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող 3 ընտանիքներ ընդգրկվել են համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում:
11. ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Իսմաիլովի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 403-Ա որոշում, որով լուծվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված ժամկետում հերթացուցակում չհաշվառված, ծնողազուրկ Արմեն Իսմաիլովի բնակարանային խնդիրը` Գյումրի քաղաքում 2010 թվականին կառուցված բնակարաններից 1-սենյականոց բնակարանի հատկացմամբ:
12. ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկելու մասին» N 828-Ա որոշում:
Որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները ընդգրկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում:
13. ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի մասին N 118-Ն որոշում:
14. ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու մասին» N 120-Ն որոշում:
15. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու մասին» N 351-Ն որոշում:
16. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու մասին» N 287-Ն որոշում:
Որոշմամբ աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված 2011 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուների ցուցակները ճշտելու համար բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 15.0 մլն դրամ:
17. ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 436-Ն որոշում:
Որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 60,5 մլն դրամ` ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի ապահովման նպատակով կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերի կատարման համար:
18. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279 որոշման մեջ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 439-Ն որոշում:
Որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 113,5 մլն դրամ ` ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի ապահովման նպատակով կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերի կատարման համար:
19. ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 313-Ն որոշում:
Որոշման համաձայն ծրագրի կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորմանը հատկացված 20.327.6 հազ.դրամ միջոցների հաշվին նախատեսվում է ապահովել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում, ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության և արդյունքում բնակարանների (բնակելի տների) հատկացման ու վիճակահանությամբ բաշխման, ինչպես նաև շահառու ճանաչված ընտանիքների հետ բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների իրականացումը:
20. ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ին կայացած նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը:
Նշված որոշմամբ կարգավորվել են աղետի գոտու բնակավայրերում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով նախատեսված վճարումների հետ կապված հարցերը:
Հավելված N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ծրագրի շրջանականերում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման գործընթացն ապահովելու նպատակով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից` ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432, 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն և 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշումներով վերապահված լիազորությունների շրջանակներում, իրականացվել են աշխատանքներ հետևյալ փուլերով.
1. Սահմանված կարգով հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրություն և քննարկում`
Այս փուլում մոտ 6000 հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության գործընթացի ժամանակ կատարվել են հետևյալ աշխատանքները.
● փաստաթղթային փաթեթների համալրում անհրաժեշտ փաստաթղթերով` հաշվի առնելով հերթացուցակում հաշվառման պահից մինչ օրս ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունները.
● ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կատարվել են հարցումներ, մասնավորապես`
ա) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` մոտ 27 500 անձանց անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին:
Ընդ որում, կադաստրային գործերում հայրանվան, անձնագրային և ծննդյան վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով մոտ 500 անձանց վերաբերյալ տրամադրվել է տեղեկատվություն Երևան քաղաքում առկա բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին: 2012 թվականի մարտի 15-ի դրությամբ 300 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը կադաստրի տարածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների հետ համատեղ արդեն իսկ ճշտվել է, մնացած 200 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է ճշտման փուլում:
Բացի այդ, բացահայտվել են մի շարք դեպքեր (մոտ 100), երբ կադաստրը որոշ անձանց վերաբերյալ տրամադրել է տեղեկատվություն` բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չլինելու մասին, սակայն բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման փաստը հաստատվել է ստացված ահազանգերի հիման վրա կատարված լրացուցիչ հարցման արդյունքում, կամ հանձնաժողովի կողմից այդ ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության գործընթացի ժամանակ:
Երևույթը հանգեցրել է նրան, որ անհրաժեշտություն է առաջացել բնակելի տուն (բնակարան) ստացող ընտանիքների ցուցակում կատարել փոփոխություններ` հասանելիք բնակարանի սենյակների թվի մասով, իսկ որոշ դեպքերում` վերանայելու ծրագրի շրջանակներում այդ ընտանիքներին բնակարան հատկացնելու հարցը:
Այն դեպքերում, երբ փաստերն ի հայտ են եկել դեռևս բնակարանների բաշխման փուլում, այդ ընտանիքներին բնակարան (բնակելի տուն) ստացողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշումը վերանայելուց հետո կամ բնակարան չի հատկացվել, կամ հատկացվել է արդեն իսկ ճշտված տեղեկատվության համաձայն:
Սակայն մի դեպքում ահազանգը ստացվել է Գյումրի քաղաքում բնակարանի հատկացումից հետո, և ներկայումս խնդիր է առաջացել ճշտված տեղեկատվության հիման վրա սկսել մեկ ընտանիքի վտարման գործընթացը` 2010 թվականին հատկացված 2-սենյականոց բնակարանից:
բ) ՀՀ ոստիկանություն` մոտ 8 000 անձանց անձնագրային հաշվառումների մասին.
գ) ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարություններ` մոտ 60 անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին:
● հաշվառված անձանց և նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների տվյալների համադրությամբ վերլուծություն.
● հաշվառված անձանց երկրաշարժի հետևանքով վնասված 360 բնակելի տների տեխնիկական վիճակի լրացուցիչ հետազննություն.
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեներով նախատեսված 15,0 մլն. դրամ հատկացումների հաշվին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել է մոտ 360 բնակելի տների (այդ թվում 15 բազմաբնակարան շենքերի) լրացուցիչ հետազննություն, որի արդյունքներով 100 բնակելի տուն գնահատվել է 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածության, արդյունքում այդ ընտանիքները չեն ճանաչվել ծրագրի շահառու:
Հաշվի առնելով, որ աղետի գոտու բնակավայրերում ծրագրի շահառու հանդիսացող մոտ ընտանիքներից Գյումրի քաղաքում հաշվառված 389 ընտանիքներ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1329-Ն որոշմամբ սահմանված վերջնաժամկետում` 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, չեն ներկայացել և չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, նախարարությունում ստեղծված աջակցող խմբի կողմից ուսումնասիրվել են ներկայացված 5786 փաստաթղթային փաթեթներ` հանձնաժողովի 60 արտագնա նիստերում: Հանձնաժողովի նիստերին նաև հրավիրվել են ծրագրի շահառու չճանաչված ընտանիքները, որոնց մասնակցությամբ քննարկվել է նրանց բնակարանային ապահովման հարցերը և քննարկման արդյունքներով ընդունված որոշման մասին իրազեկվել է գրավոր:
2. Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին բնակարանների (բնակելի տների) հատկացում և բաշխում
1) ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների շրջանում այդ բնակավայրերում 2010 թվականին կառուցված 1332 բնակարանների (բնակելի տների) հատկացման և բաշխման գործընթացն ապահովելու նպատակով`
● անցկացվել է կառուցված բնակարանների բաշխման թվով 16 վիճակահանություն,
այդ թվում`
ք. Գյումրի - 6
ք. Սպիտակ - 6
ք. Ստեփանավան - 4
● անցկացված վիճակահանության արդյունքներով ծրագրի շահառու ճանաչված 1263 ընտանիքների հատկացվել են բնակարանների հավաստագրերը և բանալիները,
այդ թվում
ք. Գյումրի - 1035
ք. Ստեփանավան - 45
ք. Սպիտակ - 183
3. Կառուցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում
2012 թվականի մարտի 15-ի դրությամբ կնքվել են 1075 պայմանագրեր,
որոնցից`
ք. Գյումրի - 626
ք. Սպիտակ - 9
ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրեր - 440
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում 2010 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններից բնակարան ստացած անձանց հետ բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի ժամանակ պարզվել է հետևյալը.
Գյումրու քաղաքապետի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն բնակարան ստացած 21 ընտանիքների կողմից զբաղեցված թվով 24 ժամանակավոր կացարանները տնակի համարակալմամբ քարաշեն կառույցներ են, որոնք բնակարան ստացած անձանց կողմից ազատվել և հանձնվել են քաղաքապետարանին:
Ընտրանքային կարգով տեղում ուսումնասիրվել են դրանցից 11-ը, որի արդյունքում պարզվել է, որ նշված քարաշեն կառույցները ոչ միայն չեն ազատվել բնակությունից, այլ ավելին` սկսվել է դրանց մասնավորեցման գործընթացը: Ընդ որում, քարաշեն կառույցները որպես բնակելի տներ հիմնականում ձևակերպվում են բնակարան ստացած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող, սակայն ծրագրի շահառու չճանաչված անձանց անվամբ:
Այդ կապակցությամբ նշված ընտանիքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կասեցված է, մինչև տնակի համարակալմամբ քարաշեն կառույցների հետագա տնօրինման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:
Հավելված N 3
Ց Ա Ն Կ
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այլ սոցիալական խմբերում
ընդգրկված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության որոշումների
1. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 235-Ն որոշում, որով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների աօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Գյումրի քաղաքում կառուցված 8 բնակարանների բաշխման և հատկացման իրավասությունը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
2. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 341-Ն որոշում, որով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով Գյումրի քաղաքում կառուցված 6 բնակարանների բաշխման և հատկացման իրավասությունը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
3. ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի N 944-Ն որոշում, որի համաձայն`
- Սպիտակ քաղաքում կառուցված բնակելի տներից 2-ը հատկացվել է միչև երկրաշարժ ծնված, երկրաշարժի հետևանքով ծնողներին կորցրած, սակայն ՀՀ կառավարության 23.07.03թ. N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն չհաշվառված 2 անձանց.
- զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Սպիտակ քաղաքում կառուցված 4 բնակարանների և Ստեփանավան քաղաքում կառուցված 3 բնակարանների բաշխման և հատկացման իրավասությունը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
4. ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Արտակ Ղաբուզյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 1592-Ա որոշում:
Որոշմամբ լուծվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող, 2010 թվականին պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում ԼՂՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած արիության և նախաձեռնողականության համար ԼՂՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ Նախագահի կողմից` «Արիության» մեդալով պարգևատրված Արտակ Ղաբուզյանի ընտանիքի բնակարանային խնդիրը Ստեփանավան քաղաքում կառուցված բնակարաններից 3-սենյականոց բնակարանի հատկացմամբ:
5. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներ Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյանների բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 1929-Ա որոշում: Որոշմամբ կարգավորվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներ սոցիալական ծանր վիճակում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյանների բնակարանային խնդիրը անհատույց օգտագործման իրավունքով Գյումրի քաղաքում 2010 թվականին կառուցված բնակարաններից որպես սոցիալական բնակարան 1-սենյականոց բնակարանի հատկացմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|