Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.23/2(638).1 Հոդ.31.1
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2018
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2018 թ.
ք. Երևան

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում արդի տեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 2-րդ կետի 5-րդ ենթակետում՝

ա. «ա» պարբերությունում «վարչության պետ» բառերը փոխարինել «վարչության ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի պետ» բառերով.

բ. «բ» պարբերությունում «բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնից՝ մեկ ներկայացուցիչ» բառերով.

գ. «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամից՝ երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ)»,

դ. «ը» պարբերությունում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) հրամանի 2-րդ կետի 6-րդ ենթակետում՝

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (Պաշտպանության նախարարի որոշմամբ, հանձնաժողովի նախագահ),».

բ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. գլխավոր շտաբի կազմզորահավաքային և օպերատիվ վարչություններից՝ մեկական ներկայացուցիչ,».

գ. «դ» պարբերությունում «համալսարանի պետ» բառերը փոխարինել «համալսարանից՝ մեկ ներկայացուցիչ» բառերով.

3) հրամանի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովի նախագահը՝

1) տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության գործընթացի շրջանակներում կազմավորում է թեստավորման ենթահանձնաժողով և մասնագիտական հետևյալ ենթահանձնաժողովները.

ա. ֆիզիկայի,

բ. ռադիոֆիզիկայի,

գ. ռադիոտեխնիկայի,

դ. քիմիայի,

ե. թվային տեխնոլոգիաների (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկայի,

է. ավտոմատ թռչող սարքավորումների,

ը. մեքենաշինության,

թ. սարքաշինության,

ժ. օպտոէլեկտրոնիկայի,

2) թեստավորման ենթահանձնաժողովում ընդգրկում է.

ա. ռազմարդյունաբերության կոմիտեից և գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունից՝ մեկական ներկայացուցիչ,

բ. «Գիտելիքի և հմտությունների գնահատման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ երկու մասնագետ,

3) մասնագիտական ենթահանձնաժողովները ձևավորում է 3-ից 5 անդամով՝ Երևանի պետական համալսարանի չորս, Հայկական պոլիտեխնիկական համալսարանի վեց, ՉՀԳ և «ԿՄԳՀԻ» ՓԲԸ-ների երկուական, Հայ-ռուսական «Սլավոնական», Հայ-ամերիկյան ու մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների, «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ների, «Արագած», «Ֆերոն», «Լազերային տեխնիկա», «ԵրՄՄԳՀԻ», «65 ռազմական գործարան», «ԼՏ Պիրկալ», «Լոկատոր», «Սատուրն ԱԿԻԱ», «Վ-գեյթ» ընկերությունների, ՀԱՊՀ ԱԹՍ լաբորատորիայի մեկական ներկայացուցիչներից:».

4) հրամանի 3-րդ հավելվածում՝

ա. 4-րդ կետում «չեն մասնակցում» բառերը փոխարինել «մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել» բառերով,

բ. 5-րդ կետում «պայմաններին» բառից հետո լրացնել «կամ այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում պատվո պահակային վաշտում, սակայն զորակոչիկի տվյալները չեն բավարարում սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմաններին» բառերը,

գ. 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Դիտումների ընթացքը տեսաձայնագրվում է:»,

դ. 9-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով դիտումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր դիտում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է դիտումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:»,

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «11. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկները մասնակցում են վաշտի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը, ընդ որում

1) եթե ընտրված զորակոչիկների թիվը համապատասխանում է պատվո պահակային վաշտի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված պատվո պահակային վաշտում,

2) եթե ընտրված զորակոչիկների թիվն ավել է պատվո պահակային վաշտի թափուր հաստիքների քանակից, ապա պատվո պահակային վաշտի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է պատվո պահակային վաշտի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:»,

զ. 13-րդ կետում «1-ին կետի» բառերը հանել.

5) հրամանի 4-րդ հավելվածում՝

ա. 3-րդ կետում «չեն մասնակցում» բառերը փոխարինել «մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել» բառերով,

բ. 9-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել դիտումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում զինված ուժերի երգի և պարի համույթում, սակայն զորակոչիկը չի մասնակցել դիտումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական:»,

գ. 10-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով լսումների վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր լսում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է լսումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:»,

դ. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները» բառերը փոխարինել «իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:»,

ե. 12-րդ կետի 3-րդ ենթակետում «հաստիքների նշումով թերթիկներ, իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները» բառերը փոխարինել «հաստիքները, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:»,

զ. 14-րդ կետում «1-ին կետի» բառերը հանել.

6) հրամանի 5-րդ հավելվածում՝

ա. 3-րդ կետում «չեն մասնակցում» բառերը փոխարինել «մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել» բառերով,

բ. 10-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել լսումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում կամ զորամասերի նվագախմբերում, սակայն զորակոչիկը չի մասնակցել լսումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական:»,

գ. 11-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով լսումների վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր լսում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է լսումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:»,

դ. 14-րդ կետի 3-րդ ենթակետում «հաստիքների նշումով թերթիկներ, իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները» բառերը փոխարինել «հաստիքները, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:»,

ե. 16-րդ կետում «1-ին կետի» բառերը հանել.

7) հրամանի 6-րդ հավելվածում՝

ա. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «կայքում» բառից հետո լրացնել «, որի մասին տեղեկացնում են նաև իրենց հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատին» բառերը,

բ. 3-րդ կետում «չեն մասնակցում» բառերը փոխարինել «մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել» բառերով,

գ. 6-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մրցույթին մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով մրցույթի վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է մրցույթի տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:»,

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված կապի և ԱԿՀ վարչության Արդի տեխնոլոգիաների խումբ՝ եթե նրանց թիվը համապատասխանում է Արդի տեխնոլոգիաների խմբի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից: Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկների թիվը կապի և ԱԿՀ վարչության Արդի տեխնոլոգիաների խմբի թափուր հաստիքների քանակից ավելի լինելու դեպքում Արդի տեխնոլոգիաների խմբի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է Արդի տեխնոլոգիաների խմբի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած, ինչպես նաև «B» կարգի որակավորում ստացած զորակոչիկները մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը: Առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը: Կապի և ԱԿՀ վարչության Արդի տեխնոլոգիաների խմբում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում Արդի տեխնոլոգիաների խմբում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ:»,

ե. 14-րդ կետում «1-ին կետի» բառերը հանել.

8) հրամանի 7-րդ հավելվածում՝

ա. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «հայտը» բառից հետո լրացնել «, որի մասին տեղեկացնում են նաև իրենց հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատին» բառերը,

բ. 3-րդ կետում «չեն մասնակցում» բառերը փոխարինել «մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել» բառերով,

գ. 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «, բայց ոչ ավելի, քան 50 հոգի,» բառերը և երրորդ նախադասությունը հանել,

դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մրցույթի 2-րդ փուլ. մասնագիտական քննություն-հարցազրույց` բանավոր, ընդունում են մասնագիտական ենթահանձնաժողովները՝ հետևյալ առարկաներից.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. քիմիա,

ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկա,

է. ավտոմատ թռչող սարքավորումներ,

ը. մեքենաշինություն,

թ. սարքաշինություն,

ժ. օպտոէլեկտրոնիկա:»,

ե. 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ մրցույթի երեք փուլերի արդյունքում չի հավաքել տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում տեխնոլոգիական (գիտական) վաշտում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի հավաքել տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները:»,

զ. 14-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մրցույթին մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով մրցույթի վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել պաշտպանության նախարարին: Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է մրցույթի տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:»,

է. 15-րդ կետի առաջին նախադասությունում «զորամասում» բառը հանել,

ը. 18-րդ կետում «1-ին կետի» բառերը հանել:

 

Պաշտպանության նախարարի
պաշտոնակատար

Դ. Տոնոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան