Գլխավոր տեղեկություն
Համար
N 2755-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.10.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հոկտեմբերի 2018 թ.

N 2755-Ա

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎՐԵԺ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ N Ա-ԲՕ-000843 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2018 թվականի օգոստոսի 9-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության փողոց, 1/56 սպասարկման օբյեկտ և հողամաս հասցեում գործող «AL» դենտ ստոմատոլոգիական կլինիկայում իրականացված զննման արդյունքում խախտումի հայտնաբերման փաստը` այն է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի փետրվարի 10-ին անհատ ձեռնարկատեր Վրեժ Դանիելյանին տրամադրված N Ա-ԲՕ-000843 լիցենզիա ընտանեկան ստոմատոլոգիական, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակներ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության փողոց, 1/56 սպասարկման օբյեկտ և հողամաս հասցեում իրականացնելու համար լիցենզավորված անձի կողմից օգտագործման է տրվել այլ անձի՝ անհատ ձեռնարկատեր Արևիկ Հակոբի Հակոբյանին, ուստի ելնելով վերոգրյալից` 

 

Հրամայում եմ`

   

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Վրեժ Դանիելյանին Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի փետրվարի 10-ին տրամադրված (Կոտայքի մարզ, ք. Աբովյան Հանրապետության պող. թիվ 1/56 սպասարկման օբյեկտ և հողամաս) ընտանեկան ստոմատոլոգիական, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնելու N Ա-ԲՕ-000843 լիցենզիայի գործողությունը՝ երկու ամիս ժամանակով:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Ֆինանսների նախարարություն:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վրեժ Դանիելյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

 Պաշտոնակատար`

Ա. Թորոսյան