ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 2553-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման գործունեությունն իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն պահանջներին՝
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԷԼՎԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
2) «ԻՄՄՈՒՆՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
3) Մարիյա Սիմոնյան |
դեղատնային գործունեություն |
4) Մուշեղ Ավոյան |
դեղատնային գործունեություն |
5) Ժիրայր Գրիգորյան |
դեղատնային գործունեություն |
6) Սուրեն Գրիգորյան |
դեղատնային գործունեություն |
7) Անդրանիկ Գասպարյան |
դեղատնային գործունեություն |
8) Գվիդոն Սիմոնյան |
դեղատնային գործունեություն |
9) Լուսինե Բոյաջյան |
դեղատնային գործունեություն |
10) Սամվել Սևանյան |
դեղատնային գործունեություն |
11) «ՆՈՐ ԱՐԵՇ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ՀԱՅՐԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՇԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ՄԱՔՍԵԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ՎԻՎԱԼԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ԱՄԵՐԻՔԱՆ ՍՓԱՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ԼՈՒԹԴԱՆ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) Մանուկ Վարդանյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) Սիրանուշ Հարությունյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) Սեյրան Մարկոսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) Արթուր Ասատրյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան