ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մարտի 2019 թ. |
N 282-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանի N 1 հավելվածի 1-ին հատվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ջանջուղազյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 26-ի N 282-Ն հրամանի |
«ՀԱՏՎԱԾ 1
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
(հազար դրամով) |
Տողի NN |
Եկամտատեսակները |
Հոդվածի |
Ընդամենը (ս.5+ս.6) |
այդ թվում` | |
վարչական մաս |
ֆոնդային մաս | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1000 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
||||
1100 |
1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ |
7100 |
X | ||
1110 |
1.1 Գույքային հարկեր անշարժ գույքից |
7131 |
X | ||
այդ թվում` |
|||||
1111 |
Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար |
X | |||
1112 |
Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար |
X | |||
1120 |
1.2 Գույքային հարկեր այլ գույքից |
7136 |
X | ||
այդ թվում` |
|||||
1121 |
Գույքահարկ փոխադրամիջոցների համար |
X | |||
1130 |
1.3 Տեղական տուրքեր (տող 11301 + տող 11302 + տող 11303 + տող 11304 + տող 11305 + տող 11306+ տող 11307 + տող 11308 + տող 11309 + տող 11310+ տող 11311 + տող 11312 + տող 11313 + տող 11314 + տող 11315 + տող 11316 + տող 11317 + տող 11318 + տող 11319) |
7145 |
X | ||
11301 |
Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
X | |||
11302 |
Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքներ կատարելու |
X | |||
11303 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար |
X | |||
11304 |
Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում, խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար |
X | |||
11305 |
Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար |
X | |||
11306 |
Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար |
X | |||
11307 |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար |
X | |||
11308 |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար |
X | |||
11309 |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին), ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
X | |||
11310 |
Համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար |
X | |||
11311 |
Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար |
X | |||
11312 |
Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երևան քաղաքի) |
X | |||
11313 |
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար |
X | |||
11314 |
Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար |
X | |||
11315 |
Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար |
X | |||
11316 |
Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար |
X | |||
11317 |
Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար |
X | |||
11318 |
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար |
X | |||
11319 |
Այլ տեղական տուրքեր |
X | |||
1140 |
1.4 Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր (տող 1141 + տող 1142) |
7146 |
X | ||
1141 |
Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար |
X | |||
1142 |
Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար |
X | |||
1150 |
1.5 Այլ հարկային եկամուտներ |
7161 |
X | ||
1151 |
Օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ համայնքների բյուջեներ (տող 1152 + տող 1153 + տող 1154) |
X | |||
1152 |
Եկամտային հարկ |
X | |||
1153 |
Շահութահարկ |
X | |||
1154 |
Այլ հարկերից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումներ |
X | |||
1155 |
Հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր տուգանքներ, որոնք չեն հաշվարկվում այդ հարկերի գումարների նկատմամբ |
X | |||
1200 |
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
7300 |
|||
(տող 1210 + տող 1220 + տող 1230 + տող 1240 + տող 1250 + տող 1260) |
|||||
1210 |
2.1 Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից, այդ թվում` |
7311 |
X | ||
1211 |
Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով |
X | |||
1220 |
2.2 Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից, այդ թվում` |
7312 |
X |
||
1221 |
Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով |
X |
|||
1230 |
2.3 Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից, |
7321 |
X | ||
1231 |
Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով |
X | |||
1240 |
2.4 Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից |
7322 |
X |
||
1241 |
Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով |
X |
|||
1250 |
2.5 Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից |
7331 |
X | ||
1251 |
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ |
X | |||
1252 |
Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ (տող 1253 + տող 1254) |
X | |||
1253 |
Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների պետության կողմից փոխհատուցվող գումարներ |
X | |||
1254 |
Այլ դոտացիաներ |
X | |||
1255 |
Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
X | |||
1256 |
ՀՀ այլ համայնքների բյուջեներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ |
X | |||
1260 |
2.6 Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից |
7332 |
X |
||
1261 |
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
X |
|||
1262 |
ՀՀ այլ համայնքներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ |
X |
|||
1300 |
3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
7400 |
|||
1310 |
3.1 Տոկոսներ |
7411 |
X |
||
1311 |
Օրենքով նախատեսված դեպքերում բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարներ |
X |
|||
1320 |
3.2 Շահաբաժիններ |
7412 |
X | ||
1321 |
Բաժնետիրական ընկերություններում համայնքի մասնակցության դիմաց համայնքի բյուջե կատարվող մասհանումներ (շահաբաժիններ) |
X | |||
1330 |
3.3 Գույքի վարձակալությունից եկամուտներ |
7415 |
X | ||
1331 |
Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ |
X | |||
1332 |
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ |
X | |||
1333 |
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ |
X | |||
1334 |
Այլ գույքի վարձակալությունից մուտքեր |
X | |||
1340 |
3.4 Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից |
7421 |
X | ||
1341 |
Համայնքի սեփականություն հանդիսացող, այդ թվում` տիրազուրկ, համայնքին որպես սեփականություն անցած ապրանքների (բացառությամբ հիմնական միջոց, ոչ նյութական կամ բարձրարժեք ակտիվ հանդիսացող, ինչպես նաև համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների) վաճառքից մուտքեր |
X | |||
1342 |
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ |
X | |||
1343 |
Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարներ |
X | |||
1350 |
3.5 Վարչական գանձումներ (տող 1351 + տող 1352 + տող 1353) |
7422 |
X | ||
1351 |
Տեղական վճարներ |
X | |||
13501 |
Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար |
X | |||
13502 |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար |
X | |||
13503 |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար |
X | |||
13504 |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար |
X | |||
13505 |
Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար |
X | |||
13506 |
Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար |
X | |||
13507 |
Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար |
X | |||
13508 |
Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար |
X | |||
13509 |
Կենտրոնացված ջեռուցման համար |
X | |||
13510 |
Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում |
X | |||
13511 |
Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում |
X | |||
13512 |
Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար |
X | |||
13513 |
Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար |
X | |||
13514 |
Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար |
X | |||
13515 |
Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար |
X | |||
13516 |
Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար |
X | |||
13517 |
Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար |
X | |||
13518 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար |
X | |||
13519 |
Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց |
X | |||
13520 |
Այլ տեղական վճարներ |
X | |||
1352 |
Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ |
X | |||
1353 |
Համայնքի բյուջե մուտքագրվող այլ վարչական գանձումներ |
X | |||
1360 |
3.6 Մուտքեր տույժերից, տուգանքներից |
7431 |
X | ||
1361 |
Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ |
X | |||
1362 |
Մուտքեր համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից |
X | |||
1370 |
3.7 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ |
7441 |
X | ||
1371 |
Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից |
X | |||
1372 |
Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից |
X | |||
1380 |
3.8 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ |
7442 |
X |
||
1381 |
Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից |
X |
|||
1382 |
Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից |
X |
|||
1390 |
3.9 Այլ եկամուտներ |
7452 |
|||
1391 |
Համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր |
X |
|||
1392 |
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր |
X |
|||
1393 |
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|