Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.03/14(650) Հոդ.138
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մայիսի 2019 թ.

N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՏԵՆԴՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Վիրուսային հեմոռագիկ տենդով պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

Առողջապահության նախարարի

10 մայիսի 2019 թ. N 26-Ն հրամանի

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՏԵՆԴՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Վիրուսային հեմոռագիկ տենդը (ՎՀՏ) ծանր հիվանդությունների ընդհանուր անվանում է, որոնք որոշ դեպքերում կապված են արնահոսության հետ: Հարուցվում են մի շարք վիրուսների կողմից: Տերմինը սովորաբար տարածվում է այն հիվանդությունների վրա, որոնք հարուցվում են հետևյալ ընտանիքների վիրուսներով՝

 Արենավիրիդե (Լասսա, Լույո, Ջունին, Գուանարիտո, Սաբիա, Մաչուպո և Չապար)

 Բունյավիրիդե (Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ (CCHF), Ռիֆտ հովտի տենդ և Հանտավիրուսներ)

 Ֆիլովիրիդե (Էբոլա և Մարբուրգ)

Ֆլավիվիրիդե (Դեղին տենդ, Դենգե տենդ, Օմսկի հեմոռագիկ տենդ, Կիասանուր անտառների հիվանդություն և Ալկուրմա հեմոռագիկ տենդ):

Սույն գործելակարգը վերաբերում է մի շարք ՎՀՏ-երի՝ Էբոլա, Մարբուրգ, Ղրիմ-Կոնգո տենդ, Լասսա տենդ (և Լույո), որոնք հանդիպում են Աֆրիկայում և ունեն մարդուց մարդուն փոխանցվելու ռիսկ: Այս գործելակարգը չի վերաբերում այնպիսի վիրուսային վարակների վարմանը, ինչպիսիք են Դենգեն, Ռիֆտ հովտի տենդը և Դեղին տենդը, որոնք ևս ունեն հեմոռագիկ դրսևորումներ, սակայն չեն փոխանցվում անմիջապես մարդուց մարդուն:

ՎՀՏ-երը ծանր և կյանքին վտանգ սպառնացող վիրուսային հիվանդություններ են, որոնք ունեն հատուկ նշանակություն հանրային առողջապահության համար, քանի որ կարող են տարածվել հիվանդանոցային պայմաններում, ունեն բարձր մահաբերություն և դժվար է արագ ճանաչել և հայտնաբերել: Բացի այդ, Էբոլայի և Մարբուրգի դեպքում բացակայում է արդյունավետ և ապացուցված բուժումը, կիրառվում է աջակցող բուժում։ Չնայած, Ռիբավիրինը կարող է օգտագործվել Լասսա տենդի և Ղրիմ-Կոնգո տենդի ժամանակ, սակայն դրանց մահաբերությունը շարունակում է մնալ բարձր։

Բուժաշխատողների մահը հաճախ հանդիսանում է ՎՀՏ-ի բռնկման առաջին նշանը. վաղ հայտնաբերումը և բուժաշխատողների պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների կառավարման հիմնական նպատակներից մեկն է։

Էբոլան և Մարբուրգը հանդիսանում են ֆիլովիրուսներ, որոնք փոխանցվում են վարակված կենդանիների հետ շփման միջոցով (կամ Էբոլա տարած հիվանդից՝ վարակվելով մարմնի հեղուկների մեջ առկա վիրուսով), և հետագայում փոխանցվում են այդ հիվանդի վարակված արյան և կենսական հեղուկների միջոցով:

Ղրիմ-Կոնգո տենդի հարուցիչը Նաիրովիրուս է՝ նույնանուն վիրուսների խումբ Բունյավիրիդե ընտանիքում։ Ղրիմ-Կոնգո տենդը փոխանցվում է տզերի միջոցով տնային կենդանիներից (ինչպիսիք են եղջերուն, խոշոր եղջերավոր անասունները, այծերը և ոչխարները), բայց այն կարող է փոխանցվել նաև վարակված կենդանիների կամ մարդու արյան կամ կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով։

Լասսա և Լույո վիրուսները պատկանում են Արենավիրիդե ընտանիքին։ Մարդիկ վարակվում են նրանց ռեզերվուարների (Mastomys natalensis առնետ) արտաթորանքների հետ շփվելու միջոցով։ Լասսա վիրուսի երկրորդային վարակում մարդուց մարդուն նույնպես կարող է տեղի ունենալ վարակված արյան կամ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման ժամանակ։

Էբոլա, Մարբուրգ և Ղրիմ-Կոնգո տենդերի բռնկումներ տեղի են ունենում պարբերաբար, սակայն անկանխատեսելի։ Ի տարբերություն շատ ՎՀՏ-ի, որոնք ախտորոշվում են բռնկումների ժամանակ, Լասսա տենդը համարվում է էնդեմիկ Արևմտյան Աֆրիկայում, ըստ գնահատման՝ տարեկան արձանագրվում են տասնյակ հազարավոր դեպքեր, ամենից բարձր հիվանդացությունը դիտվում է Սիեռա-Լեոնեյի Կենեմա, Բո և այլ շրջաններում, ինչպես նաև Նիգերիայում, Գվինեայում և Լիբերիայում։ ՎՀՏ-երը կարող են հանդիպել ցանկացած ժամանակ և պահանջում են պատրաստակամություն և պլանավորում: Մինչ համայնքում ՎՀՏ-ի բռնկում սկսվելը, ՎՀՏ-ով հիվանդները դիմում են տեղական առողջապահական հաստատություններ խնամքի և բուժման համար:

Այսպիսով, տարբերակիչ ախտորոշման ժամանակ ՎՀՏ-ի նկատմամբ կասկածի բարձր մակարդակի դեպքում առանց վարակի կանխարգելման և հսկողության մշտապես գործող ստանդարտ նախազգուշական միջոցների պահպանման, բուժաշխատողները և այլ հիվանդները գտնվում են վարակման վտանգի տակ:

 

Հապավումներ

ՎՀՏ - վիրուսային հեմոռագիկ տենդ

CCHF - Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ

ՊՇՌ - պոլիմերազային շղթայական ռեակցիա

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող ծանրության տարբեր աստիճանի ՎՀՏ-ով պացիենտը (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Վիրուսային հեմոռագիկ տենդով պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

ՎՀՏ մեծահասակների շրջանում

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ և երեխաներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

A 98.4 - Էբոլա վիրուսով հար. հիվ.

A 98.3 - Մարբուրգ վիրուսով հար. հիվ.

A 98.0 – Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.1. Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոնի

2011 թ. «Դեպքերի ստանդարտ բնորոշումները» հղման՝ ՎՀՏ ախտորոշման համար անհրաժեշտ է հետևյալ ցուցանիշների առկայությունը.

 Կասկածելի` դեպք, կլինիկորեն և համաճարակաբանորեն նման է ՎՀՏ դեպքի:

 Հաստատված` դեպք, կասկածելի դեպք, որը հաստատվել է լաբորատոր հետազոտություններով:

 

Կլինիկական չափանիշներ

Սուր սկսվող հիվանդություն, որի դեպքում առկա են բոլոր ստորև նշված ախտանիշները.

● Տենդ >400C

● Նշված ախտանիշներից մեկը կամ մի քանիսը

o ուժեղ գլխացավ

o մկանացավ

o էրիթեմատոզ, մակուլոպապուլյոզ ցան իրանին, որը 3-4 օր անց ենթարկվում է թեփոտման

o փսխում

o լուծ

o ֆարինգիտ (միայն արենավիրուսների դեպքում)

o որովայնի ցավ

o վնասվածքի հետ չկապակցված արնահոսություն

o ցավ ռետրոստերնալ հատվածում (միայն արենավիրուսների դեպքում)

o պրոտեինուրիա (միայն արենավիրուսների դեպքում)

o թրոմբոցիտոպենիա

 

Համաճարակաբանական կապ

Ախտանիշների ի հայտ գալուն նախորդող 3 շաբաթների ընթացքում ստորև նշված գործոնի առկայություն.

● Շփում ՎՀՏ հիվանդի արյան կամ այլ կենսաբանական հեղուկների հետ:

● ՎՀՏ էնդեմիկ շրջանի բնակիչ կամ այդ շրջան ճանապարհորդող:

● Աշխատանք ՎՀՏ նմուշների հետ առնչվող լաբորատորիայում:

● Աշխատանք էնդեմիկ շրջանների չղջիկների, կրծողների կամ պրիմատների հետ առնչվող լաբորատորիայում:

● Շփում ՎՀՏ սուր կամ ռեկոնվալեսցենտ հիվանդի սերմնահեղուկի հետ, ախտանիշների ի հայտ գալուց 10 շաբաթվա ընթացքում:

 

Լաբորատոր չափանիշներ

Նշված չափանիշներից մեկի կամ մի քանիսի առկայությունը.

● ՎՀՏ վիրուսի անտիգենի հայտնաբերում արյան մեջ ԻՖԱ:

● ՎՀՏ վիրուսի անջատում բջջային կուլտուրայում:

● ՎՀՏ վիրուսի գենոմի հայտնաբերում պոլիմերազային շղթայական ռեակցիայով (RT-PCR):

● ՎՀՏ վիրուսի անտիգենների հայտնաբերում իմունահյուսվածաքիմիական մեթոդով:

 

2. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

2.1. Էբոլա/Մարբուրգ տենդերի կլինիկական առանձնահատկությունները

2.1.1. Գաղտնի շրջանը կարող է տատանվել 2-21 օր:

2.1.2. Սովորաբար սկսվում են գրիպանման համախտանիշով՝ տենդ, արտահայտված թուլություն, որը հաճախ ուղեկցվում է մկանահոդացավերով, գլխացավով և երբեմն զկռտոցով:

2.1.3. Հիվանդները կարող են գանգատվել նաև կլման դժվարացումից և որովայնի ցավերից՝ էպիգաստրալ, աջ հիպոքոնդրալ և հիպոգաստրալ շրջաններում։ Նշվածները սովորաբար ուղեկցվում են գաստրոինտեստինալ ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում և լուծ։ Այս ՎՀՏ-ներին բնորոշ վաղ և ուշ կլինիկական ախտանիշներն առավել մանրամասն ներկայացված են Աղյուսակ 1-ում:

2.2. Լասսա տենդի կլինիկական առանձնահատկությունները

2.2.1. Գաղտնի շրջանը 6-21 օր է:

2.2.2. Այտուցված դեմքը և պարանոցը Լասսա տենդի դասական նշաններն են, սակայն հանդիպում է միայն 10% դեպքերում, այս նշանները չեն հանդիպում Էբոլա/Մարբուրգ տենդերի ժամանակ:

2.2.3. Ցավ կոկորդում հանդիպում է 2 դեպքերում էլ, բայց էքսուդատիվ ֆարինգիտը և լսողության կորուստը վկայում են Լասսա տենդի մասին:

2.2.4. Միայն մոտ 20% դեպքերում է Լասսա տենդով հիվանդների մոտ դիտվում արյունահոսություն: Լասսա տենդն ունի ավելի ,նուրբե արտահայտվածություն, հիվանդները զգում են հոգնածություն և ջերմության առկայություն մի քանի օրվա ընթացքում:

2.2.5. Վարակվածների մոտ 80%-ի մոտ Լասսա տենդն ընթանում է թեթև կամ չունի տեսանելի ախտանիշներ:

2.2.6. Էնդեմիկ շրջաններում հաճախ են հանդիպում ինապարանտ ձևերը, որոնք ախտորոշվում են շճաբանական եղանակով:

2.2.7. Վիրուսն արտազատվում է մեզի միջոցով, վարակից հետո 3-9 շաբաթների ընթացքում և սերմնահեղուկի միջոցով՝ 3 ամիսների ընթացքում։ Սեռական ճանապարհով փոխանցման աստիճանն անհայտ է:

2.2.8. Ապաքինման շրջանում կարող է դիտվել տրանզիտոր մազաթափություն և ատաքսիա:

2.2.9. Սենսորոնևրալ լսողական անբավարարությունը (8-րդ գանգուղեղային նյարդ) դիտվում է հաճախ, որը կապված չէ հիվանդության ծանրության հետ:

2.2.10. Լաբորատոր առանձնահատկությունները ներառում են լիմֆոպենիա, որին կարող է հաջորդել ուշ նեյտրոֆիլիան։ Թրոմբոցիտների քանակը չափավոր իջած է, թրոմբոցիտների ֆունկցիան շեղված է։ ԱՍՏ-ի մակարդակը 150-ից բարձր է և բարձր վիրեմիան հիվանդի համար վատ կանխատեսումների ցուցանիշ է։ Ալբումինուրիան և արյան խտացումը կարող են ուղեկցել ծանր հիվանդությանը։

Լասսա տենդի կլինիկական ախտանիշներն՝ ըստ հիվանդության փուլերի, նկարագրված են Աղյուսակ 2-ում:

2.3. Ղրիմ-Կոնգո տենդի կլինիկական առանձնահատկությունները

2.3.1. Գաղտնի շրջանի տևողությունը կախված է վարակման ուղուց, բայց սովորաբար կազմում է 3-7 օր, տզի խայթոցից հետո արձանագրված առավելագույն գաղտնի շրջանը նշվում է 9 օր և վարակված արյան կամ հյուսվածքների հետ շփումից հետո՝ 13 օր:

2.3.2. ՂԿ տենդի սկիզբը հանկարծակի է, նախնական նշաններն ընդգրկում են՝ գլխացավ, տենդ, ախորժակի կորուստ, քնկոտություն, մեջքի շրջանում ցավեր, հոդացավեր, որովայնի ցավեր և փսխում։ Կարող է դիտվել նաև դեղնուկ, և ծանր դեպքերում տրամադրության և զգայական ընկալման փոփոխություններ:

2.3.3. Հեմոռագիկ շրջանը սովորաբար կարճ է (2-3 օր, սակայն կարող է լինել մինչև 2 շաբաթ), զարգանում է կտրուկ, սովորաբար հիվանդության 3-րդ և 4-րդ օրերին։ Հեմոռագիկ դրսևորումները հաճախ են հանդիպում և տատանվում են պետեխիաներից մինչև մաշկի և լորձաթաղանթների լայն հեմատոմաներ:

2.3.4. Ամենից հաճախ հանդիպող արնահոսող հատվածներն են քիթը, ստամոքս-աղիքային համակարգը (արյունային փսխում, մելենա և ներորովայնային արնահոսություն), արգանդ (մենոռագիա՝ արտահայտված դաշտանային արնահոսություն, կամ այլ հեշտոցային արնահոսություն), միզուղիներ (հեմատուրիա) և շնչական համակարգ (արյունախխում):

2.3.5. Մոտ 30% հիվանդների մոտ կարող է դիտվել հեպատոսպլենոմեգալիա:

2.3.6. ՂԿ տենդի լաբորատոր առանձնահատկությունները ներառում են՝ թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա, լյարդային ֆերմենտների աճ և երկարացված արնահոսության ժամանակ:

2.3.7. Անբարենպաստ կանխատեսող ցուցանիշներ և ռիսկային գործոններ են՝ տարիքը 60 անց, կլինիկական նշանների և լաբորատոր ցուցանիշների կտրուկ զարգացումը, քնկոտությունը և թրոմբոցիտների քանակը <50,000 մմ3 կամ երկարացած aPTT:

 

3. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

3.1. Ընդհանուր դրույթներ

3.1.1. Բոլոր նմուշները պետք է դիտարկվեն որպես բարձր վտանգավորության նմուշներ:

3.1.2. Էբոլայի և այլ ՎՀՏ-ի ախտորոշման հաստատման համար պահանջվում են բարձր որակավորված և մասնագիտացված ռեֆերենս լաբորատորիաներ:

3.1.3. Նմուշները հավաքող և տեղափոխող (լաբորատոր անձնակազմ, բուժքույրեր, բժիշկներ, ֆլեբոտոմիստներ՝ արյան նմուշառում կատարողներ), ինչպես նաև նմուշները տեղափոխման համար փաթեթավորող անձնակազմը պետք է ուսուցանվեն ճիշտ և անվտանգ նմուշառման, փաթեթավորման և տեղափոխման, անձնական պաշտպանական միջոցների օգտագործման պահանջների վերաբերյալ:

3.1.4. Այն համաճարակաբանական իրավիճակներում, երբ Էբոլայի տարածվածությունը ցածր է, անհրաժեշտ է հակածնի բարձր առանձնահատկությամբ արագ թեստերի կիրառումը։ Ցածր առանձնահատկությամբ թեստերի լայն կիրառումը կբերի մեծ քանակությամբ կեղծ բացասական արդյունքների:

3.1.5. Բոլոր հակածնային թեստերը պետք է կրկնակի ստուգվեն ՊՇՌ մեթոդով՝ ախտորոշման հաստատման համար։ Ախտանիշներն ի հայտ գալուց 72 ժամվա ընթացքում ստացված ցանկացած բացասական պատասխան պետք է կրկնակի ստուգվի։ Նմուշառման ընդհանուր սկզբունքները ներկայացված են Աղյուսակ 3-ում։

3.2. Էբոլա/Մարբուրգ, Լասսա և Ղրիմ-Կոնգո տենդերի լաբորատոր ախտորոշումը

3.2.1. ՎՀՏ-ի դեպքի հաստատման համար 3 լաբորատոր թեստեր կարող են կիրառվել։ Ընտրությունը կախված է նմուշի վերցման ժամանակահատվածից, հիվանդության առաջացման ժամանակահատվածից:

3.2.2. ՊՇՌ մեթոդը, որը հաճախ անվանվում է ՊՇՌ իրական ժամանակում /real time PCR/ կամ հետադարձ տրանսկրիպտազային ՊՇՌ /reverse transcriptase կամ RT-PCR/, հաստատում է վիրուսի առկայությունը արյան կամ հյուսվածքների մեջ հիվանդության սուր փուլում։ Այն նախընտրելի մեթոդ է թե արյան, թե դիակների կոկորդի քսուքից նմուշները հաստատելու համար։ Որոշ իրավիճակներում այս թեսթը կարող է փոխարինվել հակածնի հայտնաբերման ԻՖԱ մեթոդով, սակայն վերջինս քիչ զգայուն է:

3.2.3. IgM դասի հակամարմինների հայտնաբերումը ԻՖԱ մեթոդով հաճախ վկայում է վերջին մի քանի ամիսների ընթացքում առկա վարակի մասին:

3.2.4. IgG դասի հակամարմինների հայտնաբերումը նույնպես ԻՖԱ մեթոդով, պահպանվում է տարիներ տարած սուր վարակից հետո։ Առանձին IgG առկայությունը չի հավաստում նոր կամ ընթացիկ վարակի մասին, բայց զույգ նմուշներում, որոնք ցույց են տալիս IgG սերոկոնվերսիա, կարող են օգտագործվել՝ հաստատելու սուր վարակը։ Սույն մեթոդի հաճախ հանդիպող խնդիրը խաչաձև ռեակցիան է:

3.2.5. Մահացածների շրջանում ախտորոշման համար կարելի է կիրառել իմունահյուսվածաքիմիական հետազոտությունը՝ հայտնաբերելու որոշ ՎՀՏ-ներ (օրինակ, Էբոլա կամ Մարբուրգ) դիակի մաշկից:

3.2.6. Մոլեկուլային ախտորոշման նպատակով նմուշառումը Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքում իրականացվում է պացիենտի մոտ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալու պահից սկսած:

3.2.7. Եթե նմուշները վերցվել են ախտանիշները ի հայտ գալուց 3 օր անց, ապա առաջին հետազոտության բացասական պատասխանից հետո, պետք է իրականացնել 2-րդ նմուշառումը, բայց ոչ շուտ, քան 1-ին նմուշառումից 48 ժամ անց: Ամբողջական արյան նմուշները վերցվում են հիվանդության ախտանիշներն ի հայտ գալուց 8 օր անց:

3.2.8. Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքում ամբողջական արյան նմուշը վերցվում է պացիենտներից առնվազն 4 մլ ծավալով, EDTA պարունակող պլաստիկե փորձանոթներով, իսկ դիակներից վերցվում է քսուք բերանի լորձաթաղանթից ունիվերսալ տեղափոխման միջավայրով: Վերջինս առաջարկվում է նաև այն դեպքերում, երբ հնարավոր չէ վերցնել ամբողջական արյան նմուշ, օրինակ, երեխաներից: Պետք է հիշել, որ կենդանի պացիենտների մոտ քսուքի հակադարձ տրանսկրիպտազային ՊՇՌ հետազոտության և հակածինների հայտնաբերման զգայունությունը շատ ցածր է:

3.2.9. Նմուշները կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում 24 ժամից ոչ ավելի: Եթե նմուշի տեղափոխումը հնարավոր չէ արագ իրականացնել, ապա մինչև մեկ շաբաթ կարելի է պահել 0-50C, ավելի երկարատև պահպանումը իրականացվում է -700C, իսկ տեղափոխումը՝ չոր սառույցի վրա: Անհրաժեշտ է խուսափել կրկնակի հալեցումից և սառեցումից:

3.2.10. Լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատվում են ԱՀԿ վիրուսային հեմոռագիկ տենդերի համագործակից կենտրոններում:

3.2.11. Լաբորատոր արդյունքների մեկնաբանությունը ներկայացված է Աղյուսակ 4-ում:

 

4. ԲՈՒԺՈՒՄ

4.1. Առանցքային սկզբունքներ

4.1.1. ՎՀՏ-ի բուժումը հիմնականում աջակցող է:

4.1.2. Ռեհիդրատացիա՝ եթե առկա է փսխում, փորլուծություն կամ դեհիդրատացիայի այլ նշաններ, սկսել ն/ե հեղուկներ։ Բոլոր հիվանդներին ապահովել օրալ ռեհիդրատացիոն հեղուկներով:

4.1.3. Հակաբիոտիկներ՝ էմպիրիկ օրալ հակաբիոտիկներ (օրինակ, ցիպրոֆլոքսացին կամ ցեֆիքսիմ կամ ամոքսացիլին-կլավուլանաթթու) կամ ն/ե հակաբիոտիկներ (օրինակ, ցեֆտրիաքսոն) պետք է տրվեն.

4.1.3.1. Էբոլայի կասկածով հիվանդներին, որոնց մոտ կլինիկորեն դիտվում են բակտերիալ վարակի նշաններ:

4.1.3.2. Բոլոր ծանր հիվանդներին՝ հաշվի առնելով բակտերիալ սեպսիսի ռիսկը:

4.1.3.3. Էբոլայի կասկածով մինչև 5 տարեկան բոլոր երեխաներին. սեպսիսի նշանները երեխաների մոտ ոչ յուրահատուկ են, ուստի խորհուրդ է տրվում բոլորին ընդունել լայն սպեկտրի հակաբիոտիկներ ն/ե կամ մ/մ (ցեֆտրիաքսոն 80մգ/կգ ն/ե/մմ օրը մեկ անգամ, նրանց համար, ովքեր >1 շաբաթականից, առավելագույնը 2 գրամ 5-10 օր, մինչև 1 շաբաթական, 150 մգ ն/ե/մ/մ):

4.1.3.4. Դիտարկել մետրոնիդազոլի լրացուցիչ նշանակումը որովայնի ցավերի ուժեղացման կամ արյունային լուծի ժամանակ:

4.1.4. Հիվանդները, ովքեր ստանում են բուժում ՄԻԱՎ-վարակի, տուբերկուլոզի կամ դիաբետի, զարկերակային գերճնշման կամ այլ քրոնիկական հիվանդությունների համար, պետք է շարունակեն այդ հիվանդությունների բուժումը:

4.1.5. Ախտանիշների վարումն առավել մանրամասն ներկայացված է Աղյուսակ 5-ում:

4.2. Յուրահատուկ բուժում

4.2.1. Ռիբավիրինով յուրահատուկ բուժումը կարող է օգտագործվել Լասսա և ՂԿ տենդերի բուժման համար, ինչպես նաև հիվանդների հետ շփումից հետո:

4.2.2. Ռիբավիրինը չի օգտագործվում Էբոլա և Մարբուրգ տենդերի բուժման համար, քանի որ արդյունավետ չէ:

4.2.3. Ռիբավիրինն առավել արդյունավետ է, եթե կիրառվում է հիվանդության առաջին 6 օրերի ընթացքում։ Ռիբավիրինով բուժման սխեման ներկայացված է Աղյուսակ 6-ում:

4.2.4. Ծանր հիվանդների բուժում՝ հիվանդներ, որոնք ունեն շնչուղիների անանցանելիություն, կենտրոնական ցիանոզ, սուր ռեսպիրատոր դիսթրես, արյան շրջանառության խաթարման նշաններ, գիտակցության խանգարումներ, երեխաներ, որոնք ունեն լեթարգիա, ներընկած աչքեր, մաշկի տուրգորի և էլաստիկության իջեցում, դեհիդրատացիայի այլ նշաններ՝ անհրաժեշտ է կիրառել հիպովոլեմիկ շոկով, սեպտիկ շոկով և հեմոռագիկ շոկով հիվանդների վարման ուղեցույցները:

 

5. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

5.1. Վարակված կենսաբանական հեղուկների հետ բուժանձնակազմի և այլ անձանց մաշկի և լորձաթաղանթների շփման դեպքում անհրաժեշտ է լվանալ դրանք հոսող ջրի տակ օճառով:

5.2. Վարակված կենսաբանական հեղուկների հետ շփման դեպքը պետք է անմիջապես հաղորդվի և կոնտակտավորը պետք է գտնվի 21 օր հսկողության (մեկուսացման) տակ՝ օրական 2 անգամ ջերմաչափումով:

5.3. Լասսա և ՂԿ ՎՀՏ-ների հետ շփման բարձր ռիսկի դեպքում՝ ներարկիչով ծակոց, մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտում և այլն, անհրաժեշտ է կատարել ռիբավիրինով քիմիականխարգելում՝ 35մգ/կգ սկզբնական դեղաչափով (առավելագույնը 2,5 գ), ապա շարունակել 15 մգ/կգ (առավելագույնը 1 գ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ, 10 օր:

5.4. Ֆավիպիրավիրն առանձին կամ զուգակցված մոնոկլոնալ հակամարմինների հետ՝ թիրախավորելով Էբոլա վիրուսի գլիկոպրոտեինը, ցույց է տվել բարձր արդյունավետություն բուժանձնակազմի Էբոլա վիրուսից հետշփումային կանխարգելման նպատակով կիրառելիս:

5.5. Վարակված կենսաբանական հեղուկների հետ շփում ունեցած երեխաները (հատկապես մինչև 5 տարեկան) նույնպես պետք է գտնվեն բժիշկների խիստ հսկողության տակ 21 օր՝ օրական 3 անգամ զննումով:

5.6. Բուժանձնակազմը պարտավոր է կրել անձնական պաշտպանիչ միջոցներ՝ հիվանդի հետ աշխատելիս, ձեռքերի ախտահանումը պետք է կատարվի հավուր պատշաճի:

5.7. Հիվանդասենյակների և միջավայրի ախտահանումը չափազանց կարևոր է ներհիվանդանոցային վարակի կանխարգելման համար:

5.8. Հնարավորության դեպքում անհրաժեշտ է սահմանափակել կողմնակի անձանց և հարազատների մուտքը հիվանդասենյակ:

5.9. Մինչև օրս չկան ՎՀՏ-ի լիցենզավորված անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր:

 

6. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

6.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Պոլիմերազային շղթայական ռեակցիա

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Շճաբանական հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Իմունահյուսվածաքիմիա

1

1

Դիահերձարան

Պաթոլոգանատոմ

1-14 օր

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ կրեատինի մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան օսմոլյարության
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ ԱՍՏ/ԱԼՏ մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Պրոթրոմբինային ժամանակի/ՄՆՀ-ի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ միզանյութի ազոտի մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան գազային բաղադրակազմի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Զարկերակային ճնշման չափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Ջերմաչափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Պուլսօքսիմետրիա

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օրը

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

4

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

3

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրը

 

Վարակաբանի խորհրդատվություն

1

3

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Վարակաբան

1-14 օրը

 

Համաճարակաբանի խորհրդատվություն

1

2

Համաճարակաբանական բաժանմունք

Համաճարակաբան

1-14 օրը

6.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Շնչափողի ինտուբացիա

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Շնչափողի սանացիա

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

0.5

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Այլ նեղ մասնագետի խորհրդատվություն

0.5

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-14 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0.5

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրերը

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

0.5

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

7. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

7.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման
հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Օրալ ռեհիդրատացիոն խառնուրդներ

D005440

Էլեկտրոլիտներ պարունակող փոշի

1

1.0

 

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Էլեկտրոլիտների
լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

11.52 լ

46.08 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Հակավիրուսային պատրաստուկ

J05AP01

Ռիբավիրին

1

0,2 գ

 

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

7.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման
հաճախակա-նություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Ոչ նարկոտիկ անալգետիկ

M01A

Պարացետամոլ

1

500 մգ

1000 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Հակամանրէային և հակամակաբուծային դեղամիջոցներ

A01AB17

Մետրանիդազոլ

0.25

250 մգ

500 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Հակամանրէային
դեղամիջոցներ՝ ֆտորքինոլոն

J01MA02

Ցիպրոֆլոքսացին

0.25

250 մգ

500 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AA01

Մորֆին

0.25

10 մգ

20 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

0.25

200 մգ

600 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Միկրոտարրեր

 

Ցինկ

0.25

10 մգ

20 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Պրոտոնային պոմպի ինհիբիտոր

A02BC01

Օմեպրազոլ

0.25

10 մգ

40 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

8. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

9. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն բուժման ընթացքում սնունդը պետք է լինի հնարավորինս դյուրամարս։

 

10. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես և ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Ախտորոշմանը հաջորդող առաջիկա 48 ժամերի ընթացքում հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել վիրուսային հեմոռագիկ տենդի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը։

 

11. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում

● Էբոլա

● Լասսա

● ՂԿ

 

50%

85-99%

60-90%

Օրեր

Անցում համապատասխան վերականգնողական
ուղեցույցին/գործելակարգին

Մահացու ելք

● Էբոլա

● Լասսա

● ՂԿ

 

50%

1-15%

10-40%

Ցանկացած փուլում

 

Աղյուսակ 1.

 

Էբոլա/Մարբուրգ վարակների վաղ և ուշ կլինիկական առանձնահատկություններ

 

________________________________________________________________________________________
Վաղ կլինիկական նշաններ
________________________________________________________________________________________

Արտահայտված թուլություն, հոգնածություն

Կոնյունկտիվիտ

Տենդ (380C ≥)*

Սրտխառնոց և ախորժակի կորուստ

Գլխացավ

Ցավ կոկորդում և կլման դժվարացում

Մկանացավեր

Որովայնի կամ էպիգաստրալ ցավեր

Հոդացավեր

Լուծ (կարող է լինել արյունային կամ ոչ արյունային)

Զկռտոցներ

 

Անհանգստություն, ճիչ, լաց մինչև 5 տարեկան երեխաների շրջանում

 

Նշում՝ Վաղ և ուշ ախտանիշները հաճախ կարող են համընկնել։ Բացի այդ, հիվանդների մոտ հաճախ չեն զարգանում բոլոր ախտանիշները։

________________________________________________________________________________________
Ուշ կլինիկական նշաններ
________________________________________________________________________________________

Դյուրագրգռություն և զայրույթ

 

Ցնցումներ

 

Ցավ կրծքավանդակում

 

Լուծ (արյունային կամ ոչ արյունային)

 

Փսխում (հաճախ արյունային)

 

Մաշկի ցանավորում

 

Ներքին և/կամ արտաքին արնահոսությունն ընդգրկում է՝

● Հոսում է ծակած կետերից

● Ցաները հեշտությամբ արնահոսում են (օրինակ, էքխիմոզներ, պետեխիաներ, պուրպուրա)

● Արնահոսություն լնդերից

● Արնահոսություն կոնյունկտիվաներից

● Արնահոսություն աչքերից

● Արնահոսություն քթային

● Արյունային փսխում

● Արյունախխում

● Կղանքի մուգ գունավորում (մելենա, արյունային լուծ)

● Անբացատրելի հեշտոցային արնահոսություն

● Արյունամիզություն

Վիժում**

Շոկ

Ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ

 

* Տենդը կարող է բացակայել հիվանդության վաղ և ուշ շրջաններում.
** Վիժումը կամ անբացատրելի հեշտոցային արնահոսությունը կարող են լինել առաջնային, որն առանձնահատուկ է հղի կանանց մոտ։ ՎՀՏ-ով հղի կանայք հաճախ ունենում են վիժում։ Էբոլա/Մարբուրգ կամ ՂԿ տենդերի բռնկման ժամանակ ջերմությունը վիժումով կամ անբացատրելի հեշտոցային արնահոսությամբ (բացառությամբ նորմալ մենստրուացիայի) պետք է հուշեն կատարել ՊՇՌ հետազոտություն՝ բացառելու ՎՀՏ-ն։

Աղյուսակ 2.

 

Սուր Լասսա տենդի կլինիկական փուլերը

 

Փուլ

Ախտանիշներ

1
(1–3 օր)

● ընդհանուր թուլություն և հոգնածություն

● տենդ, >390C կայուն, բարձրացումներով 40-410C

2
(4–7 օր)

● ցավ կոկորդում (էքսուդատիվ բծերով) շատ հաճախ

● գլխացավ, մեջքի, կրծքավանդակի կամ որովայնի ցավեր

● կոնյունկտիվիտ

● սրտխառնոց և փսխում

● փորլուծություն

● պրոդուկտիվ հազ

● պրոտեինուրիա

● ԶՃ իջեցում (սիստոլիկ <100 mmHg մեծահասակների մոտ)

● անեմիա

3
(7 օր անց)

● դեմքի և պարանոցի այտուց

● ցնցումներ

● լորձաթաղանթների արնահոսություն (բերան, աչքեր, քիթ)

● ներքին արնահոսություն

● էնցեֆալոպաթիա՝ շփոթություն կամ ապակողմնորոշվածություն

4
(14 օր անց)

● կոմա

● մահ

Աղյուսակ 3.

 

ՎՀՏ-ի ժամանակ կատարվող նմուշառումը

Նմուշ

ՊՇՌ-ի համար՝ ամբողջական արյուն կամ մակարդուկ, շիճուկ/պլազմա կամ հյուսվածք, սերմնահեղուկ և կրծքի կաթ, կոկորդից քսուք դիակներից
ԻՖԱ-ի համար՝ ամբողջական արյուն, շիճուկ կամ պլազմա
Իմունահյուսվածաքիմիայի համար՝ մաշկ կամ հյուսվածքային նմուշ մահացածներից

Երբ և ինչպես հավաքել

Վերցնել նմուշ ցանկացած կասկածելի դեպքից։
Բոլոր նմուշները պետք է դիտարկվեն որպես հնարավոր վարակիչ։ Բուժաշխատողները, ովքեր հավաքում կամ տեղափոխում են նմուշները, պետք է խիստ պահպանեն անձնական պաշտպանական միջոցների կիրառման նախազգուշական միջոցառումները, որպեսզի նվազեցվի պաթոգեններով վարակման հավանականությունը։

Ինչպես նախապատրաստել, պահպանել և տեղափոխել

ՎՀՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԾԱՅՐԱՀԵՂ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ։ ԿՐԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌԵԼ ԱՐԳԵԼՔԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ։
Նմուշառումը ԻՖԱ-ի կամ ՊՇՌ-ի համար.

 

Սառեցնել ամբողջական արյունը, շիճուկը կամ մակարդուկը և կոկորդից քսուքը:

 

Սառեցնել (-200C կամ սառը) նմուշները վիրուսի անջատման համար:

 

Հյուսվածքներն իմունահյուսվածաքիմիայի համար.
Ֆիքսել մաշկի հատվածները ֆորմալինի մեջ, որը կարող է պահպանվել մինչև 6 շաբաթ։

 

Նմուշը վարակիչ չէ, եթե այն գտնվում է ֆորմալինի մեջ։ Ֆորմալինի մեջ ֆիքսված նմուշները կարող են պահվել և տեղափոխվել սենյակային ջերմաստիճանում և չեն պահանջում եռակի փաթեթավորում։

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ ԵՌԱԿԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԻ ԲՈԼՈՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ, ՈՐՈՆՔ ՖՈՐՄԱԼԻՆԻ ՄԵՋ ԵՆ։ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿՆՇՎԱԾ ԼԻՆԵՆ ԵՎ ՈՒՂԵԿՑՎԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ:

Աղյուսակ 4.

 

ՎՀՏ-ի սուր ախտանիշներով հիվանդների լաբորատոր տվյալների մեկնաբանությունները

Լաբորատոր հաստատում

Արդյունք

Սուր վարակ

ՊՇՌ դրական + IgM դրական

Նոր վարակ (նախորդ երկու ամիսների ընթացքում)

IgM և IgG դրական

Տարած վարակ

Միայն IgG դրական (չկա IgM)

Աղյուսակ 5.

 

Ախտանիշների/գանգատների յուրահատուկ վարում

Ախտանիշ/գանգատ

Բուժում

Տենդ (≥38.0C)

Կարգավորել ջերմությունը պարացետամոլով։ Խուսափել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից (դիկլոֆենակ, իբուպրոֆեն կամ ասպիրին), քանի որ կարող են առաջացնել թրոմբոցիտոպենիա։

Սուր արնահոսություն/
արտահայտված գունատություն

Թարմ ամբողջական արյան կամ էրիթրոցիտար զանգվածի ներարկում՝ համաձայն համապատասխան լաբորատոր ցուցումների (հեմոգլոբին, INR և այլն)։ Որոշ թերի սնուցված կամ հակաբիոտիկներ ստացող հիվանդներ կարող են ունենալ վիտամին K-ի անբավարարություն, որը կարող է բերել INR/ՊԺ բարձրացման և արնահոսության վտանգի։
Մուլտիվիտամինի և/կամ վիտամին K-ի նշանակումը պերոս կամ ն/ե կարող է դրական նշանակություն ունենալ, սակայն նրանց արդյունավետությունն Էբոլա վարակի ժամանակ հայտնի չէ։
Սուր արնահոսության ժամանակ կարող են նշանակվել թարմ սառեցված պլազմա կամ հակաֆիբրինոլիտիկներ։

Ցավ

1-ին շարք՝ պարացետամոլ (պօ, ն/ե)
2-րդ շարք՝ տրամադոլ (պօ, ն/ե)
3-րդ շարք՝ մորֆին (պօ, ն/ե)
Խուսափել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից (դիկլոֆենակ, իբուպրոֆեն կամ ասպիրին), քանի որ կարող են առաջացնել թրոմբոցիտոպենիա։

Լուծ, փսխումներ, ջրազրկման նշաններ

Տրամադրել ՕՌԼ։ Հետևել դեհիդրատացիայի նշաններին։
Նշանակել ցինկ 10–14 օր փորլուծությունով երեխաներին, 20 մգ/օր։
Մինչև 6 ամսական նորածիններին 10 մգ/օր։
Հակափսխումային դեղամիջոցներից խորհուրդ է տրվում՝
Օնդանսետրոն 4 մգ հաբ
6 ամսականից 2 տարեկան (<10 կգ)՝ 1/2 հաբ օրը 1 անգամ
2-4 տարեկան (>10 կգ)՝ 1/2 հաբ օրը 2 անգամ
4-12 տարեկան՝ 1 հաբ օրը 2 անգամ
12 տարեկանից մեծ մեծահասակներ՝ 1-2 հաբ օրը 2 անգամ
Արյունային լուծ՝ քննարկել մետրոնիդազոլի կամ տինիդազոլի նշանակումը ամեոբիազի համար (+/− ցիպրոֆլոքսացին, եթե չի ստանում ցեֆտրիաքսոն)։

Դիսպեպսիա (<այրոց>)

Մեծահասակներին և ≥10 տարեկան երեխաներին նշանակել օմեպրազոլ 20–40 մգ օրը 1 անգամ։
2-12 տարեկան երեխաներին նշանակել օմեպրազոլ 10–20 մգ (1 մգ/կգ)

Աղյուսակ 6.

 

Ռիբավիրինի դեղաչափը Լասսա և ՂԿ տենդերի բուժման համար

Ուղին

Դեղաչափ

Ինտերվալ

ն/ե*

30 մգ/կգ
(առավելագույնը 2 գր)**

Սկզբնական դեղաչափով, այնուհետև՝

ն/ե*

15 մգ/կգ
(առավելագույնը 1 գր)**

Ամեն 6 ժամը մեկ, 4 օր, այնուհետև՝

ն/ե*

7.5 մգ/կգ
(առավելագույնը 500 մգ)**

Ամեն 8 ժամը մեկ, 6 օր

* Լուծել Ռիբավիրինը 150 մլ 0.9% NaCl լուծույթի մեջ և ներարկել դանդաղ։

** Նվազեցնել դեղաչափն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն երիկամային անբավարարություն (կրեատինինի մաքրումը <50 մլ/րոպե):

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է աշխատանքային խմբի կողմից հետևյալ գրականության աղբյուրների հիման վրա.

1. Clinical Management of Viral Hemorrhagic Fever, A pocket guide for front-line health workers, February 2016, WHO.

https://www.google.com/search?source=hp&ei=YYH_W8CJCdD0kwXH-pqoDw&q=1.%09Clinical+Management+of+Viral+Hemorrhagic+Fever%2C+A+pocket+guide+for+front-line+health+workers%2C+February+2016%2C+WHO.+&btnK=Google+Search&oq=1.%09Clinical+Management+of+Viral+Hemorrhagic+Fever%2C+A+pocket+guide+for+front-line+health+workers%2C+February+2016%2C+WHO.+&gs_l=psy-ab.3...1276.1276..1813...0.0..0.0.0.......1....1j2..gws-wiz.....0.

2. Viral Hemorrhagic Fever (VHF), 2011 Case Definition

https://wwwn.cdc.gov/nndss/conditions/viral-hemorrhagic-fever/case-definition/2011/

3. Ebola Virus Disease/Overview and Recommendations, 2018.

https://health.ebsco.com/dynamed-content/ebola

4. Clinical manifestations and diagnosis of Ebola virus disease

https://www.uptodate.com/contents/clinical-manifestations-and-diagnosis-of-ebola-virus-disease?search=Ebola&source=search_result&selectedTitle=1~26&usage_type=default&display_rank=1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան