ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 օգոստոսի 2018 թ. |
N 866-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 106/9 եզրակացությունը`
Հրամայում եմ
1. «ԵՐԵՎԱՆԻ Ա. ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 674 տեղով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:
Ա. Հարությունյան