Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.11.2018-06.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.13
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.11.2018
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

   

14 նոյեմբերի 2018 թ.

N 692-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ, 396-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով.

        

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1) «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) «Տեղական» մակագրությամբ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) չօգտագործած ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռքբերման հայտերի, օգտագործման մասին հաշվետվության ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 197-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 14-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումի ձևը հաստատելու մասին» N 165-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի և 2-րդ կետի: Սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

  

Դ. Անանյան

       

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

          

ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Ստացման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Ապրանքատեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ
քանակը

Դրոշմապիտակների անհրաժեշտ
քանակը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

        

Ընդամենը

   

ԲԱԺԻՆ 2. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

5. Հաշվետու ժամանակահատվածը

(լրացվում է հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)

«---» ------------------------ 20 թ-ից

«---» ----------------------- 20 թ.

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ

Ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը
(հատ)

Օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ)

Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝

Ակցիզային դրոշմանիշերի մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ)

Չօգտագործված

Վնասված

1

2

3

4

5

6

           

Ընդամենը

         

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված դրոշմա-
պիտակների քանակը
(հատ)

Օգտագործված դրոշմա-
պիտակների քանակը (հատ)

Հետ վերադարձված դրոշմապիտակների քանակը (հատ)

Պիտանիության
(պահպանման) ժամկետի
ընթացքում չօտարված՝

Արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը (հատ)

Դրոշմապիտակների մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ)

Չօգտագործված

Վնասված

Ապրանքների դուրսգրման ամսաթիվը

Դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Ընդամենը

               

           

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

          

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

              

1. «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված, արտահանված ապրանքների վրա փակցված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

          

   

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

      

ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

__________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Ստացման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Ապրանքատեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը

Դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

   

ԲԱԺԻՆ 2. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

5. Հաշվետու ժամանակահատվածը

(լրացվում է հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)

«---» ------------------------ 20 թ-ից

«---» ----------------------- 20 թ.

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ

Ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը
(հատ)

Օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ)

Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝

Ակցիզային դրոշմանիշերի մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ)

Չօգտագործված

Վնասված

1

2

3

4

5

6

           

Ընդամենը

         

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված դրոշմա-պիտակների քանակը

(հատ)

Օգտագործված դրոշմապիտակների քանակը (հատ)

Հետ վերադարձված դրոշմապիտակների քանակը (հատ)

Պիտանիության

(պահպանման) ժամկետի

ընթացքում չօտարված՝

Արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների

քանակը (հատ)

Դրոշմապիտակների մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ)

Չօգտագործված

Վնասված

Ապրանքների դուրսգրման ամսաթիվը

Դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Ընդամենը

               

    

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

  

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

          

1. «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված, արտահանված ապրանքների վրա փակցված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

    

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

    

ԴԻՄՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

_______________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Վերադարձման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Հ/հ

Տեսակը

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Համարը

Քանակը

1

2

3

4

5

6

1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում՝

 

Ծխախոտի արտադրանք

       
           
 

Ալկոհոլային խմիչքներ

       
           

Ընդամենը

 

2. Դրոշմապիտակ

           

Ընդամենը

 

ԲԱԺԻՆ 2. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Հ/հ

Տեսակը

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Քանակը

1

2

3

4

5

1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում՝

 

Ծխախոտի արտադրանք

     
         
 

Ալկոհոլային խմիչքներ

     
       

Ընդամենը

   

2. Դրոշմապիտակ

         

Ընդամենը

   

        

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

       

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

        

1. «Տեղական» մակագրությամբ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Դիմումի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Դիմումի 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղ ցանկանում է վերադարձնել չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Դիմումի բաժին 1-ի աղյուսակի՝

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համարը, ընդ որում իրար հաջորդող համարների դեպքում լրացվում են առաջին և վերջին համարները (0000000000-0000000000),

5) 6-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը (տվյալ տեսակի մասով),

6) «Ընդամենը» տողում լրացվում է 6-րդ սյունակի հանրագումարը:

6. Դիմումի բաժին 2-ի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը,

5) «Ընդամենը» տողում լրացվում է 5-րդ սյունակի հանրագումարը:

7. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

    

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

      

ԴԻՄՈՒՄ

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

 

Խնդրում եմ`

4. ____ ______________ 20__թ. թիվ _____ ստացականով ստացված ընդհանուր քանակով ________ հատ չօգտագործված «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը երկարաձգել _____ օրով` մինչև 20___թ. _____________-ի ____-ը,

5. ____ ________________ 20___թ. թիվ _____ ստացականով ստացված ընդհանուր քանակով ________ հատ չօգտագործված «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձման ժամկետը երկարաձգել _____ օրով` մինչև 20___թ. _____________-ի ____-ը,

6. ____ ________________ 20___թ. թիվ _____ ստացականով ստացված ընդհանուր քանակով ________ հատ չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը երկարաձգել _____ օրով` մինչև 20___թ. _____________-ի ____-ը,

7. ____ ________________ 20___թ. թիվ _____ ստացականով ստացված ընդհանուր քանակով ________ հատ չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձման ժամկետը երկարաձգել _____ օրով` մինչև 20___թ. _____________-ի ____-ը:

        

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

      

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

       

1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Դիմումի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Դիմումի 4-րդ կետում լրացվում է «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի ստացման ստացականի օրը, ամսաթիվը, տարին և համարը, չօգտագործված «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի քանակը, չօգտագործված «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձը երկարաձգելու օրերի քանակը և չօգտագործված «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձման վերջնաժամկետի օրը, ամիսը, տարեթիվը:

5. Դիմումի 5-րդ կետում լրացվում է «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների ստացման ստացականի օրը, ամսաթիվը, տարին և համարը, չօգտագործված «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների քանակը, չօգտագործված «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձը երկարաձգելու օրերի քանակը և չօգտագործված «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձման վերջնաժամկետի օրը, ամիսը, տարեթիվը:

6. Դիմումի 6-րդ կետում լրացվում է «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի ստացման ստացականի օրը, ամսաթիվը, տարին և համարը, չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի քանակը, չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձը երկարաձգելու օրերի քանակը և չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի վերադարձման վերջնաժամկետի օրը, ամիսը, տարեթիվը:

7. Դիմումի 7-րդ կետում լրացվում է «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների ստացման ստացականի օրը, ամսաթիվը, տարին և համարը, չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների քանակը, չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձը երկարաձգելու օրերի քանակը և չօգտագործված «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների վերադարձման վերջնաժամկետի օրը, ամիսը, տարեթիվը:

8. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան