Գլխավոր տեղեկություն
Համար
N 1912-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.07.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26 հուլիս 2018 թ.

N 1912-Ա

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի) և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝

   

Հրամայում եմ՝

   

1. Բավարարել դեղատնային գործունեության և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

         

1) «ԹԵՈՖԱՐՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) «7 ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Մարիետա Ամիրաղյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Էրիկ Մելիքսեթյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Հասմիկ Միլիտոնյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Լիա Գաբրիելյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) «ՀՐԱԶԴԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ԷԼՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ԴԻԱԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) Էմանուել Խաչատրյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

13) Լիանա Կարապետյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

14) Կարեն Պետրոսյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

15) Գագիկ Ռուշանյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

16) Լևոն Դաջունց
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

17) Արմեն Ղանդիլյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

      

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

     

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան