ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
25 հուլիսի 2018 թ. |
N 458-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Դ. Անանյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի հուլիսի 25-ի N 458-Ն հրամանի |
Ձև
ՀայտարարՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը ________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը) |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||
Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն և մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված արժեքի հարկ վճարող: Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: |
Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր) |
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`
_________ _______________________ 2018 թվական
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|