ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2018թ. |
N 306 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 26-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 28-ի N 36 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Տրամադրել «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար համապատասխան լիցենզիա:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմք՝ «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Բադալյանի հայտը:
Դ. Տոնոյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|