ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2018թ. |
N 216 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌՈՔՔԻ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 7-ի N 35 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ՌՈՔՔԻ» ՍՊԸ-ին 16.11.2011 թվականին տրված N 28 լիցենզիայի գործողությունը:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմք՝ «ՌՈՔՔԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Ժորա Միսակյանի դիմումը:
Դ. Տոնոյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|