Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.04.03/11(614) Հոդ.83
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10018087

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2018 թ.

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Փարսադանյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:

3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը ընդունել ի գիտություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին՝

Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

Լ. Ալթունյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թ. փետրվարի 16-ի

թիվ 05-Ն հրամանով

 

ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Դիսպեպսիան ախտանիշ է կամ ախտանիշների խումբ, որը (որոնք) զարգանում է/են ստամոքսի և տասներկումատնյա աղու հատվածում: Դիսպեպտիկ ախտանիշներն են՝ էպիգաստրալ ցավը, էպիգաստրալ այրոցը, հետճաշյա ծանրությունը, վաղ հագենալը և այլն, այդ թվում, փքվածություն որովայնի վերին հատվածում, սրտխառնոց, փսխում և գղտոց:

Դիսպեպսիան բժշկության մեջ առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, ընդ որում, դիսպեպտիկ պացիենտները դիմում են ամեն օր ոչ միայն գաստրոէնտերոլոգին, այլև տարբեր նեղ մասնագիտության բժիշկների: Այնուամենայնիվ, միայն այդպիսի հիվանդների փոքրամասնության մոտ են հայտնաբերվում օրգանական պատճառներ: Ֆունկցիոնալ դիսպեպսիան վիճակ է, որը բնութագրվում է քրոնիկական դիսպեպտիկ ախտանիշներով՝ դրանք բացատրող հնարավոր օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակի/վիճակների բացակայության պայմաններում:

Ինչպես ասիական, այնպես էլ արևմտյան երկրներում ՖԴ-ով պացիենտներ շատ կան:

Շատ օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակներ, ինչպիսիք են պեպտիկ խոցային հիվանդությունը, ՍԱ և հեպատոբիլիար ուղու քաղցկեղները, մակաբուծային ինֆեստացիաները, ենթաստամոքսային գեղձի քրոնիկական հիվանդությունները, հիպեր- և հիպոթիրեոզը, քրոնիկական երիկամային անբավարարությունը և էլեկտրոլիտային ապահավասարակշռությունը, ինչպես նաև դեղորայքը, կարող են ՖԴ-ի նման ախտանիշներ առաջացնել և դրանք պետք է դիտարկել՝ մինչ ՖԴ ախտորոշում կատարելը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն է արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում դիսպեպտիկ ախտանիշներով մեծահասակ պացիենտը: (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտի մոդել

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

Դիսպեպսիա

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

 - K30

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային

Հապավումներ

 

ՖԴ - ֆունկցիոնալ դիսպեպսիա

ՉԴ - չհետազոտված դիսպեպսիա

ՍԱ - ստամոքսաղիքային

ՊՊԻ - պրոտոնային պոմպի ինհիբիտորներ

H. Pylori - Helicobacter Pylori

ԳԷՌՀ - գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն

ԳԱՀ - գրգռված աղու համախտանիշ

ԿՈ - կյանքի որակ

HRSD - դեպրեսիայի գնահատման Համիլթոնի սանդղակ

HAS - Համիլթոնի տագնապայնության սանդղակ

12-մ.ա. - տասներկումատնյա աղի

 

1. Ախտորոշում

1.1 ՖԴ ախտորոշումը կարող է դիտարկվել՝ հիմնվելով կլինիկական ախտանիշների և ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիայի տվյալների վրա:

1.2 ՖԴ ախտորոշումը կատարվում է, երբ այլ կառուցվածքային/օրգանական պատճառների պարագայում առնվազն 3 (երեք) ամիսների ընթացքում դիտվում են ստորև նշված գանգատներից 1-ից ավելին.

1.2.1 լցվածության/փքվածության զգացում սննդի ընդունումից հետո

1.2.2 վաղաժամ հագեցում

1.2.3 ցավ էպիգաստրալ շրջանում

1.2.4 այրոց էպիգաստրալ շրջանում

1.3 Դիսպեպսիայով այն պացիենտները, ովքեր ունեն տագնապի նշաններ, պետք է հետազոտվեն՝ մինչ ՖԴ ախտորոշումն ընդունելը:

1.4 Դիսպեպսիայի համար օգտակար այլ հետազոտություններից են արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով և արյան կենսաքիմիական հետազոտությունը։

1.4.1 Դիսպեպսիայով պացիենտները պետք է հետազոտվեն Helicobacter pylori վարակի վերաբերյալ:

1.4.2 Ինֆեստացիաների բարձր տարածվածությամբ շրջաններում՝ կղանքի հետազոտումը մակաբույծների և թաքնված արյան վերաբերյալ:

1.4.3 Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն կամ ՀՇ՝ ցուցումների պարագայում:

1.4.4 Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն՝ գաստրոպարեզի խիստ կասկածի դեպքում:

1.5 ՖԴ-ով պացիենտների խորհրդատվության ծավալի վրա կարող են ազդել նրանց հոգեբանական ուղեկցող հիվանդությունները և սոցիալ-տնտեսական գործոնները:

 

2. Բուժում

2.1 Helicobacter pylori որոշում և էռադիկացիա

2.2 Պրոտոնային պոմպի ինհիբիտորներն (ՊՊԻ) արդյունավետ են ՖԴ-ով պացիենտների շրջանում ախտանիշները վերահսկելու համար:

2.2.1 ՊՊԻ-ի բարձր դեղաչափով թերապիան առավել չէ ստանդարտ դեղաչափերից՝ ՖԴ-ի դեպքում ախտանշանները վերահսկելու համար:

2.3 Պրոկինետիկները կարող են թեթևացնել ախտանիշները ՖԴ-ով որոշ պացիենտների շրջանում:

2.4 Հակադեպրեսանտներն ու անքսիոլիտիկ դեղամիջոցները դեր ունեն ՖԴ-ի վարման գործընթացում (ՊՊԻ-ի կամ էռադիկացիոն թերապիաների ձախողման պարագայում), չնայած տվյալների սահմանափակ լինելուն:

 

3. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

3.1. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (հիմնական ցանկ)

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր քննություն, լեյկոֆորմուլա

1

1

Լաբորատորիա

 

1-10 օրերը

 

Արյան կենսաքիմիական քննություն

1

1

Լաբորատորիա

 

1-10 օրերը

 

Գաստրոսկոպիա

1

1

Ախտորոշիչ կամ գաստրոէնտերոլոգիական բաժ.

Էնդոսկոպիստ

1-10 օրերը

 

Հ. Pylori վարակի որոշում

2

2

Ախտորոշիչ կամ գաստրոէնտերոլոգիական բաժ.

Էնդոսկոպիստ լաբորատոր բժիշկ

1-100 օրերը

 

Որովայնի ՈւՁՀ

1

1

Ախտորոշիչ բաժանմունք

 

1-10 օրերը

3.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (լրացուցիչ ցանկ)

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Կղանքի հետազոտում մակաբույծների վերաբերյալ

0.5

1

Լաբորատորիա

Լաբորատոր բժիշկ

1-10 օրերը

 

Կղանքի հետազոտում թաքնված արյան վերաբերյալ

0.5

1

Լաբորատորիա

Լաբորատոր բժիշկ

1-10 օրերը

 

Որովայնի ՀՇ հետազոտություն

0.2

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-10 օրերը

 

Էլեկտրասրտագրություն

0,2

1

Գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանական բաժանմունք

Գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանական բաժանմունքի բուժքույր

1-10 օրերը

 

Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

 
 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

0.2

1

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ, մասնավորապես` հոգեբույժ

1-10 օրերը

4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

4.1 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (հիմնական ցանկ)

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման
հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ
միջին դեղաչափ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Պրոտոնային պոմպի ինհիբիտոր

 

Պանտոպրազոլ

1

40

մգ

2400

մգ

Գաստրոէնտերոլոգ

10-60 օր

Պրոտոնային պոմպի ինհիբիտոր

 

Օմեպրազոլ

1

20

մգ

1200

մգ

Գաստրոէնտերոլոգ

10-60 օր

Պրոտոնային պոմպի ինհիբիտոր

 

Ռաբեպրազոլ

1

20 մգ

1200 մգ

Գաստրոէնտերոլոգ

10-60 օր

Պրոկինետիկ

 

Դոմպերիդոն

1

10 մգ

450 մգ

Գաստրոէնտերոլոգ

10-20 օր

Հակաբիոտիկ

 

Ամոքսիցիլին

1

1 գ

28 գ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

Անտիբիոտիկ

 

Կլարիտրոմիցին

1

0,5 գ

14 գ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

Հակաբիոտիկ

 

Լևոֆլոքսացին

1

0,25 գ

7 գ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

Հակամանրէային

 

Բիսմուտի սուբցիտրատ

1

120 մգ

6720 մգ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

Հակաբիոտիկ

 

Տետրացիկլին

1

0,5 գ

28 գ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

Հակաբիոտիկ

 

Մետրոնիդազոլ

1

0,5 գ

21 գ

Գաստրոէնտերոլոգ

14 օր

4.2 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (լրացուցիչ ցանկ)

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման
հաճախակա-նություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման

ժամկետներ

Հակադեպրեսանտ

 

Ամիտրիպտիլին

0,2

25 մգ

2000 մգ

Գաստրոէնտերոլոգ

30-60 օր

Անքսիոլիտիկ

 

Բուսպիրոն

0,2

10 մգ

120 մգ

Գաստրոէնտերոլոգ

28 օր

6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման հանդեպ

Սույն Գործելակարգի համաձայն` տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Որոշակի սննդային բաղադրիչները, ինչպիսիք են չիլին, համեմունքներն ու ճարպը, կարող են դիսպեպտիկ գանգատներ հրահրել: Ֆունկցիոնալ դիսպեպսիայի ժամանակ սննդային փոփոխությունները կարող են դիտարկվել, սակայն տվյալները սակավ են:

 

8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրան ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել դիսպեպսիայի ախտորոշման և համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 10 օրերի ընթացքում:

 

9. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

60 %

12 շաբաթ

 

Ախտանիշների կրկնում՝ առանց նոր օրգանական պաթոլոգիայի զարգացման

40%

   

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

0%

   

Բժշկահարույց բարդությունների զարգացում

5%

 

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին

Մահվան ելք

0%

   

Գրականության ցանկ՝

 

- Miwa H., Ghoshal U.C., Gonlachanvit S. et al. Asian Consensus Report on Functional Dyspepsia. Journal of Neurogastroenterology and Motility 2012;18:150-168

- Stanghellini V., Chan F. K., Hasler W.L. et al. Gastroduodenal Disorders. Gastroenterology 2016; 150: 1380–1392

- Camilleri, M. & Stanghellini, V. Current management strategies and emerging treatment for functional dyspepsia. Nat. Rev. Gastroenterol. Hepatol. 2013;10,187–194

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան