«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10018087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2018 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Փարսադանյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:
3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը ընդունել ի գիտություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին՝
Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:
Լ. Ալթունյան
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թ. փետրվարի 16-ի թիվ 05-Ն հրամանով
ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Դիսպեպսիան ախտանիշ է կամ ախտանիշների խումբ, որը (որոնք) զարգանում է/են ստամոքսի և տասներկումատնյա աղու հատվածում: Դիսպեպտիկ ախտանիշներն են՝ էպիգաստրալ ցավը, էպիգաստրալ այրոցը, հետճաշյա ծանրությունը, վաղ հագենալը և այլն, այդ թվում, փքվածություն որովայնի վերին հատվածում, սրտխառնոց, փսխում և գղտոց:
Դիսպեպսիան բժշկության մեջ առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, ընդ որում, դիսպեպտիկ պացիենտները դիմում են ամեն օր ոչ միայն գաստրոէնտերոլոգին, այլև տարբեր նեղ մասնագիտության բժիշկների: Այնուամենայնիվ, միայն այդպիսի հիվանդների փոքրամասնության մոտ են հայտնաբերվում օրգանական պատճառներ: Ֆունկցիոնալ դիսպեպսիան վիճակ է, որը բնութագրվում է քրոնիկական դիսպեպտիկ ախտանիշներով՝ դրանք բացատրող հնարավոր օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակի/վիճակների բացակայության պայմաններում:
Ինչպես ասիական, այնպես էլ արևմտյան երկրներում ՖԴ-ով պացիենտներ շատ կան:
Շատ օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակներ, ինչպիսիք են պեպտիկ խոցային հիվանդությունը, ՍԱ և հեպատոբիլիար ուղու քաղցկեղները, մակաբուծային ինֆեստացիաները, ենթաստամոքսային գեղձի քրոնիկական հիվանդությունները, հիպեր- և հիպոթիրեոզը, քրոնիկական երիկամային անբավարարությունը և էլեկտրոլիտային ապահավասարակշռությունը, ինչպես նաև դեղորայքը, կարող են ՖԴ-ի նման ախտանիշներ առաջացնել և դրանք պետք է դիտարկել՝ մինչ ՖԴ ախտորոշում կատարելը:
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն է արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում դիսպեպտիկ ախտանիշներով մեծահասակ պացիենտը: (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Դիսպեպսիա |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
- K30 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային |
Հապավումներ
ՖԴ - ֆունկցիոնալ դիսպեպսիա
ՉԴ - չհետազոտված դիսպեպսիա
ՍԱ - ստամոքսաղիքային
ՊՊԻ - պրոտոնային պոմպի ինհիբիտորներ
H. Pylori - Helicobacter Pylori
ԳԷՌՀ - գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն
ԳԱՀ - գրգռված աղու համախտանիշ
ԿՈ - կյանքի որակ
HRSD - դեպրեսիայի գնահատման Համիլթոնի սանդղակ
HAS - Համիլթոնի տագնապայնության սանդղակ
12-մ.ա. - տասներկումատնյա աղի
1. Ախտորոշում
1.1 ՖԴ ախտորոշումը կարող է դիտարկվել՝ հիմնվելով կլինիկական ախտանիշների և ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիայի տվյալների վրա:
1.2 ՖԴ ախտորոշումը կատարվում է, երբ այլ կառուցվածքային/օրգանական պատճառների պարագայում առնվազն 3 (երեք) ամիսների ընթացքում դիտվում են ստորև նշված գանգատներից 1-ից ավելին.
1.2.1 լցվածության/փքվածության զգացում սննդի ընդունումից հետո
1.2.2 վաղաժամ հագեցում
1.2.3 ցավ էպիգաստրալ շրջանում
1.2.4 այրոց էպիգաստրալ շրջանում
1.3 Դիսպեպսիայով այն պացիենտները, ովքեր ունեն տագնապի նշաններ, պետք է հետազոտվեն՝ մինչ ՖԴ ախտորոշումն ընդունելը:
1.4 Դիսպեպսիայի համար օգտակար այլ հետազոտություններից են արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով և արյան կենսաքիմիական հետազոտությունը։
1.4.1 Դիսպեպսիայով պացիենտները պետք է հետազոտվեն Helicobacter pylori վարակի վերաբերյալ:
1.4.2 Ինֆեստացիաների բարձր տարածվածությամբ շրջաններում՝ կղանքի հետազոտումը մակաբույծների և թաքնված արյան վերաբերյալ:
1.4.3 Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն կամ ՀՇ՝ ցուցումների պարագայում:
1.4.4 Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն՝ գաստրոպարեզի խիստ կասկածի դեպքում:
1.5 ՖԴ-ով պացիենտների խորհրդատվության ծավալի վրա կարող են ազդել նրանց հոգեբանական ուղեկցող հիվանդությունները և սոցիալ-տնտեսական գործոնները:
2. Բուժում
2.1 Helicobacter pylori որոշում և էռադիկացիա
2.2 Պրոտոնային պոմպի ինհիբիտորներն (ՊՊԻ) արդյունավետ են ՖԴ-ով պացիենտների շրջանում ախտանիշները վերահսկելու համար:
2.2.1 ՊՊԻ-ի բարձր դեղաչափով թերապիան առավել չէ ստանդարտ դեղաչափերից՝ ՖԴ-ի դեպքում ախտանշանները վերահսկելու համար:
2.3 Պրոկինետիկները կարող են թեթևացնել ախտանիշները ՖԴ-ով որոշ պացիենտների շրջանում:
2.4 Հակադեպրեսանտներն ու անքսիոլիտիկ դեղամիջոցները դեր ունեն ՖԴ-ի վարման գործընթացում (ՊՊԻ-ի կամ էռադիկացիոն թերապիաների ձախողման պարագայում), չնայած տվյալների սահմանափակ լինելուն:
3. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
3.1. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (հիմնական ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Արյան ընդհանուր քննություն, լեյկոֆորմուլա |
1 |
1 |
Լաբորատորիա |
1-10 օրերը | ||
Արյան կենսաքիմիական քննություն |
1 |
1 |
Լաբորատորիա |
1-10 օրերը | ||
Գաստրոսկոպիա |
1 |
1 |
Ախտորոշիչ կամ գաստրոէնտերոլոգիական բաժ. |
Էնդոսկոպիստ |
1-10 օրերը | |
Հ. Pylori վարակի որոշում |
2 |
2 |
Ախտորոշիչ կամ գաստրոէնտերոլոգիական բաժ. |
Էնդոսկոպիստ լաբորատոր բժիշկ |
1-100 օրերը | |
Որովայնի ՈւՁՀ |
1 |
1 |
Ախտորոշիչ բաժանմունք |
1-10 օրերը |
3.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (լրացուցիչ ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Կղանքի հետազոտում մակաբույծների վերաբերյալ |
0.5 |
1 |
Լաբորատորիա |
Լաբորատոր բժիշկ |
1-10 օրերը | |
Կղանքի հետազոտում թաքնված արյան վերաբերյալ |
0.5 |
1 |
Լաբորատորիա |
Լաբորատոր բժիշկ |
1-10 օրերը | |
Որովայնի ՀՇ հետազոտություն |
0.2 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-10 օրերը | |
Էլեկտրասրտագրություն |
0,2 |
1 |
Գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանական բաժանմունք |
Գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանական բաժանմունքի բուժքույր |
1-10 օրերը | |
Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
||
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
0.2 |
1 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ, մասնավորապես` հոգեբույժ |
1-10 օրերը |
4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (հիմնական ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Պրոտոնային պոմպի ինհիբիտոր |
Պանտոպրազոլ |
1 |
40 մգ |
2400 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
10-60 օր | |
Պրոտոնային պոմպի ինհիբիտոր |
Օմեպրազոլ |
1 |
20 մգ |
1200 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
10-60 օր | |
Պրոտոնային պոմպի ինհիբիտոր |
Ռաբեպրազոլ |
1 |
20 մգ |
1200 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
10-60 օր | |
Պրոկինետիկ |
Դոմպերիդոն |
1 |
10 մգ |
450 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
10-20 օր | |
Հակաբիոտիկ |
Ամոքսիցիլին |
1 |
1 գ |
28 գ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր | |
Անտիբիոտիկ |
Կլարիտրոմիցին |
1 |
0,5 գ |
14 գ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր | |
Հակաբիոտիկ |
Լևոֆլոքսացին |
1 |
0,25 գ |
7 գ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր | |
Հակամանրէային |
Բիսմուտի սուբցիտրատ |
1 |
120 մգ |
6720 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր | |
Հակաբիոտիկ |
Տետրացիկլին |
1 |
0,5 գ |
28 գ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր | |
Հակաբիոտիկ |
Մետրոնիդազոլ |
1 |
0,5 գ |
21 գ |
Գաստրոէնտերոլոգ |
14 օր |
4.2 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (լրացուցիչ ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Հակադեպրեսանտ |
Ամիտրիպտիլին |
0,2 |
25 մգ |
2000 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
30-60 օր | |
Անքսիոլիտիկ |
Բուսպիրոն |
0,2 |
10 մգ |
120 մգ |
Գաստրոէնտերոլոգ |
28 օր |
6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման հանդեպ
Սույն Գործելակարգի համաձայն` տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Որոշակի սննդային բաղադրիչները, ինչպիսիք են չիլին, համեմունքներն ու ճարպը, կարող են դիսպեպտիկ գանգատներ հրահրել: Ֆունկցիոնալ դիսպեպսիայի ժամանակ սննդային փոփոխությունները կարող են դիտարկվել, սակայն տվյալները սակավ են:
8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրան ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել դիսպեպսիայի ախտորոշման և համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 10 օրերի ընթացքում:
9. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
60 % |
12 շաբաթ |
|
Ախտանիշների կրկնում՝ առանց նոր օրգանական պաթոլոգիայի զարգացման |
40% |
||
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
0% |
||
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
5% |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին | |
Մահվան ելք |
0% |
Գրականության ցանկ՝
- Miwa H., Ghoshal U.C., Gonlachanvit S. et al. Asian Consensus Report on Functional Dyspepsia. Journal of Neurogastroenterology and Motility 2012;18:150-168
- Stanghellini V., Chan F. K., Hasler W.L. et al. Gastroduodenal Disorders. Gastroenterology 2016; 150: 1380–1392
- Camilleri, M. & Stanghellini, V. Current management strategies and emerging treatment for functional dyspepsia. Nat. Rev. Gastroenterol. Hepatol. 2013;10,187–194