Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.23/7(610) Հոդ.58
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2018
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10218060

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2018 թ.

ք. Երևան

N 65-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին և 6.2-րդ կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1 Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները՝ քաղաքացիության պատկանելության պետությունում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին:

6.2 Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չեն կարող ներկայացնել քաղաքացիության պատկանելության պետության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին և սույն կետում նշված փաստաթղթի բացակայությունը հիմնավորող տեղեկատվություն:»:

2. Հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հավելվածի 3-րդ կետի «ժբ.8» ենթակետից հետո լրացնել նոր «ժբ.9» և «ժբ.10» ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժբ.9) եթե օտարերկրյա պետությունում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց անձնական տվյալներում փոփոխություն կամ լրացում կատարած օտարերկրյա կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են փոփոխությունները հիմնավորող փաստաթղթեր.

ժբ.10) եթե քաղաքացիական կացության ակտերում անձի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալների հետ, ապա քաղաքացիական կացության ակտում փոփոխությունը կատարվում է, եթե ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ձեռք բերված հետևյալ պաշտոնական փաստաթղթերից առնվազն երկուսը՝ վարորդական իրավունք, դիպլոմներ, այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներ և այլն:»,

2) հավելվածի 3-րդ կետի վերջին պարբերությունում «ենթակետերով» բառից առաջ լրացնել «, ժբ9, ժբ10» տառերը և թվերը,

3) հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1 Նոտարական ակտը, որով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոխում կամ լրացում կատարելու համար:»,

4) հավելվածի 6-րդ կետի 2-րդ պարբերությունում՝ «հայտարարությունների» բառը փոխարինել «դիմումների» բառով,

5) հավելվածի 7-րդ կետից հանել «, 2 լուսանկար` 3 x 4 չափի (ում վերաբերյալ կազմվում է գործը)» բառերը,

6) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 7-րդ կետի 2-րդ և 4-րդ պարբերությունները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան