Basic information
Number
N 1152-Ն
Type
Որոշում
Act type
Base act (23.10.2008-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.10.22/63(653) Հոդ.1092
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.10.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.10.2008
Effective date
23.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1152-Ն

 

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը։

3. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան