Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.15/6(609) Հոդ.53
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10618043

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հունվարի 2018 թ.

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 286-րդ, 287-րդ, 288-րդ, 289-րդ, 290-րդ, 291-րդ, 292-րդ, 293-րդ, 294-րդ, 295-րդ, 296-րդ և 297-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

286.

Ընտանի թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի, լիոֆիլիզացված ՕՐՆԻԲՐՈՆ Հ120+Դ274 (ORNIBRON H120+D274) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

287.

Թռչունների Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի, լիոֆիլիզացված Պուլվակ Աերո (Poulvac Aero) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն

288.

Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԲԻՈՍՎԻՍ Մ. հայո (BIOSUIS M.hyo) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

289.

ԱՊՊ 2, 9, 11 հակածիններով խոզերի ակտինոբացիլյոզային պլևրոպնևմոնիայի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված ԲԻՈՍՎԻՍ ԱՊՊ 2, 9, 11 (BIOSUIS APP 2, 9, 11) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

290.

Խոզերի ակտինոբացիլյոզային պլևրոպնևմոնիա, հեմոֆիլոզային պոլիսերոզիտ (Գլյոսսերի հիվանդություն) և կարմրախտ հիվանդությունների նկատմամբ ԲԻՈՍՎԻՍ Ռեսպի Ե (BIOSUIS Respi E) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

291.

Շների, կատուների, մուշտակավոր կենդանիների, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, ոչխարների, այծերի և ուղտերի կատաղություն հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Բիոկան Ռաբիես (Biocan Rabies) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

292․

Հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված ԽատչՊակ IB H120 (HatchPak IB H120) պատվաստանյութ

Ֆրանսիա

«Մերիալ» կազմակերպություն

293.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված ԽատչՊակ Ավինյու (HatchPak Avinew) պատվաստանյութ

Ֆրանսիա

«Մերիալ» կազմակերպություն

294.

Թռչունների Մարեկ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված Մարեկս Ռիսպենս+HVT (Mareks Rispens +HVT) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Մերիալ, Ինկ.» կազմակերպություն

295.

Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ինգելվակ ՊՌՌՍՖԼԵԿՍ® ԵՈՒ (Ingelvac PRRSFLEX® EU) պատվաստանյութ՝ լուծիչով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Բյոհռինգեր Ինգելհայմ Վետմեդիկա, Ինկ․» կազմակերպություն

296.

Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ռեպրոցիկ® ՊՌՌՍ ԵՈՒ (ReproCyc® PRRS EU) պատվաստանյութ՝ լուծիչով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Բյոհռինգեր Ինգելհայմ Վետմեդիկա, Ինկ․» կազմակերպություն

297.

Վայրի կարմիր աղվեսների և ջրարջանման շների կատաղության նկատմամբ ԼԻՍՎՈՒԼՊԵՆ (LYSVULPEN) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան