Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.15/6(609) Հոդ.55
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.01.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

12 հունվարի 2018 թ.

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Վ. Հարությունյան

 

Համաձայնեցված է

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

26 հունվարի 2018 թ.

12 հունվարի 2018 թ.

 

N 10-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված հրահանգի հավելված 2-ում`

1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկի`

ա. 11-րդ և 12-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«11. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը

1100

(    )

12. Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո

(([տող0900–տող0600Ա]+տող1000+տող1100), եթե

([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100)>0 կամ 0)

1200

»,

 

բ. 12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով`

«13. Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը

(([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100), եթե ([տող0900-տող0600Ա]

+տող1000+տող1100)<0 կամ 0)

1300

(     )»:

 

2) հրահանգի հավելվածի «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման ցուցումներ»-ի`

ա. 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:

12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների դրական տարբերություն կամ 0:»,

բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով`

«12.1. Հաշվարկի 13-րդ բաժնում («Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը: Ընդ որում, եթե Հաշվարկի 1200-րդ տողը դրական է ([տող 1200]>0), ապա Հաշվարկի 1300-րդ տողը չի լրացվում:»: