«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11618009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունվարի 2018 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածներով և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն Հավելված N 1-ի,
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն Հավելված N 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Վ. Մարտիրոսյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 1-ՏՏ
(ամսական)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Հավանության է արժանացել | |||||||||||||
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի թիվ 109 որոշման: | ||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | ||||||||||||||
Ներկայացնում է ___________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I
Մարզը, համայնքը / վարչական շրջանը, ________ I____I____I____ I____I____I____ I____I____I Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________ I____I____I____ I____I____I
Հեռախոսահամար(ներ) ____________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@___________________ | ||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||||||
Վարչական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև վարչական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
20 թ. __________________
(ամիս)
ԲԱԺԻՆ 1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ցուցանիշը |
Տողի |
Ծավալը |
Արտա-հանում, ընդա-մենը |
այդ թվում՝ |
Ներ-մուծում, ընդա-մենը |
այդ թվում՝ | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ընդամենը, (115, 120, տողերի գումարը) |
110 |
||||||||||
այդ թվում` |
|||||||||||
Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում, |
115 |
||||||||||
այդ թվում` ծրագրային ապահովման մշակման |
115.1 |
||||||||||
խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
115.2 |
||||||||||
համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն |
115.3 |
||||||||||
ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները` ոչ վերարտադրության և տարածման նպատակով |
115.4 |
||||||||||
այլ |
115.5 |
||||||||||
Տեղեկատվական ծառայությունների մատուցման, ընդամենը (120.1, 120.2 տողերի գումարը) |
120 |
||||||||||
այդ թվում` ընդամենը (120.1.1- 120.1.2 տողերի գումարը) |
120.1 |
||||||||||
այդ թվում` տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման |
120.1.1 |
||||||||||
վեբ-պորտալների հետ կապված գործողությունների |
120.1.2 |
||||||||||
տեղեկատվության մատակարարման այլ գործունեության, ընդամենը (120.2.1, 120.2.2 տողերի գումարը) |
120.2 |
||||||||||
այդ թվում` նորությունների գործակալությունների |
|
||||||||||
այլ |
120.2.2 |
||||||||||
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ընդամենը |
125 |
||||||||||
Գրառված կրիչների բազմացում, ընդամենը |
130 |
||||||||||
Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայություններ |
135 |
||||||||||
որից` (նշել ծառայության տեսակը) |
135.1 |
||||||||||
135.2 |
|||||||||||
135.3 |
ԲԱԺԻՆ 2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ ՄԱՐԴ | |||||||
Ցուցանիշը |
Տողի համարը |
Ընդամենը | |||||
Աշխատողների միջին ամսական թվաքանակը (տասնորդական ճշտությամբ) |
140 |
||||||
Ընդամենը | |||||||
Ընկերության աշխատողների ընդհանուր թվաքանակը |
145 |
||||||
Մասնագիտական/տեխնիկական |
Ուսանող (բակալավր, մագիստրոս) |
145.1 |
|||||
Բարձրագույն կրթությամբ (բակալավր) |
145.2 |
||||||
Բարձրագույն կրթությամբ (մագիստրոս և բարձր) |
145.3 |
||||||
Բարձրագույն կրթություն չունեցող աշխատակիցներ |
145.4 |
||||||
Պայմանագրային/ոչ հաստիքային/ աշխատակիցներ (քաղաքացիաիրավական պայմանագրով և համատեղությամբ աշխատողներ) |
145.5 |
||||||
Աշխատողների թվաքանակի բաշխումն ըստ սեռի (բացի սպասարկող անձնակազմից) (հաստիքային և պայմանագրային/ոչ հաստիքային աշխատողներ) (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով) |
Տղամարդ |
145.5.1 |
|||||
ԿԻՆ |
145.5.2 |
||||||
Ղեկավար անձնակազմ (բացի տնօրենից) |
150 |
||||||
Վաճառքի/մարքեթինգի գծով աշխատակիցներ |
155 |
||||||
Սպասարկող անձնակազմ (անվտանգություն, մաքրություն և այլն) |
160 |
||||||
ԲԱԺԻՆ 3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ՀՀ դրամ | ||||||
Ցուցանիշը |
Տողի համարը |
Ծավալը (Կիսամյակ) | |||||
Ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա բաժնեմասնակցությունը |
165 |
||||||
Նշել երկիրը (ները) |
165.1 |
||||||
165.2 |
|||||||
Ընկերության կողմից կատարված ներդրումները |
170 |
||||||
Աշխատակիցների մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստմանն ուղղված ներդրումները |
170.1 |
||||||
Ընկերության սեփական արտադրանքի զարգացմանն ուղղված նեդրումները |
170.2 |
||||||
Սարքավորումների ձեռքբերման ուղղված ներդրումները |
170.3 |
||||||
Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ներդրումները |
170.4 |
||||||
Ընկերության կողմից այլ ընկերության մեջ կատարված ներդրումները |
170.5 |
||||||
Ընկերության կողմից կատարված ծախսերը |
180 |
||||||
Աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծախսերը |
180.1 |
||||||
Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ծախսերը |
180.2 |
||||||
Սարքավորանքի ձեռքբերմանն ուղղված ծախսերը |
180.3 |
||||||
Ընկերության ստացած արտաքին ֆինանսավորման չափը, ընդամենը (185.1,185.2,185.3,185.4,185.5,185.6 տողերի գումարը), |
185 |
||||||
Ընկերության ստացած արտաքին ֆինանսավորման չափը |
Դրամաշնորհներ |
185.1 |
|||||
Վենչուրային հիմնադրամ |
185.2 |
||||||
«Հրեշտակ» ներդրողներ |
185.3 |
||||||
Բանկեր/ միկրովարկեր |
185.4 |
||||||
Մատակարարներ |
185.5 |
||||||
Այլ աղբյուրներ |
185.6 |
Ղեկավար |
_____________________________ (Ազգանուն, անուն) |
|
________________________ (Ստորագրություն) |
||||||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_____________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
|||||||
Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն 010 590-078 |
« _ _ » ______ ____________20___թ. |
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության մասին» ՁԵՎ 1-ՏՏ վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման հետ հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն էլեկտրոնային եղանակով /տեղեկատվական համակարգի միջոցով/` սույն կարգով սահմանված պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.
1) իրացում,
2) սեփական կարիքների համար օգտագործում,
3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,
4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,
5) անհատույց փոխանցում և այլն:
6. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013 թ. (պետ. Գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013 թ. թիվ 30(474).1 տեղեկագրում:
1) Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և Հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
(ծածկագիր) 62 | |
ա. Ծրագրային ապահովման մշակում |
(ծածկագիր) 62.01.0 | |
բ. Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
(ծածկագիր) 62.02.0 | |
գ . Համակարգչային համակարգերի կառավարման գործունեության դ. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն |
(ծածկագիր) 62.03.0 (ծածկագիր) 62.09.0 | |
2) Տեղեկատվական ծառայությունների մատուցում |
(ծածկագիր) 63 | |
Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ |
(ծածկագիր) 63.1 | |
ա. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն |
(ծածկագիր) 63.11.0 | |
բ. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ |
(ծածկագիր) 63.12.0 | |
3) |
Տեղեկատվության մատակարարման այլ գործունեության |
(ծածկագիր) 63.9 |
ա. |
Նորությունների գործակալությունների |
(ծածկագիր) 63.91.0 |
բ. |
Տեղեկատվության մատակարարման այլ գործունեության |
(ծածկագիր) 63.99.0 |
4) |
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգման |
(ծածկագիր) 95.11.0 |
5) |
Գրառված կրիչների բազմացման |
(ծածկագիր) 18.20.0 |
7. Հաշվետվության դիմային մասի «Մարզը, համայնքը/վարչական շրջանը» տողը լրացվում է համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 1209-Ն հրամանի:
8. Արտահանում (սյունակ 2). Ապրանքների և ծառայությունների արտահանում.
ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերում Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ,
ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը:
1) Սյունակ 3-ում, 4-ում, 5-ում և 6-ում լրացվում է արտահանված ապրանքների և ծառայությունների ծավալի ցուցանիշը ըստ երկրների:
9. Ներմուծում (սյունակ 7). Ապրանքների և ծառայությունների ներմուծում.
ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք` պետական սահմանը փաստացի հատելու միջոցով,
ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը:
1) Սյունակ 8-ում, 9-ում և 10-ում լրացվում է ներմուծված ապրանքների և ծառայությունների ծավալի ցուցանիշը ըստ երկրների:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից.
1) ԲԱԺԻՆ 1` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2) ԲԱԺԻՆ 2` ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ
3) ԲԱԺԻՆ 3` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
11. Բաժին 1-ի ծավալը (սյունակ 1) ցուցանիշի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա, առանց ավելացված արժեքի ու այլ անուղղակի հարկերի` հաշվեգրման սկզբունքով:
12. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115 և 120 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
13. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:
1) Տող 115.1-ը` ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբկայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին:
ա. Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը սեփական միջոցներով, համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, երբ ծրագրային ապահովումը փոխկապակցված է համակարգչային համակարգի հետ և դրա անբաժան մասն է կազմում:
2) Տող 115.2-ը` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:
ա. Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը, ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը:
3) Տող 115.3-ը` համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:
4) Տող 115.4-ը` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները ոչ վերարտադրության և տարածման նպատակով, ներառում է հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրային ապահովման լիցենզիոն վճարները:
5) Տող 115.5-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների բնագավառում այլ գործունեությունը, այն է` ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:
ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, համակարգչային խորհրդատվական գործունեությունը, համակարգչային միջոցների կառավարման գործունեությունը, տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:
14. Տող 120-ը` տեղեկատվական ծառայությունների մատուցումը, ներառում է ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:
1) Տող 120.1-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ պորտալների հետ կապված գործողությունները ներառում են ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:
2) Տող 120.1.1-ը` տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների կողմից տրամադրված կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայություններ) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:
ա. Տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը չի ներառում այն գործունեությունը, երբ ծառայություններ մատակարարողը օգտագործում է համակարգիչը որպես գործիքի ծառայությունների մատուցման համար:
3) Տող 120.1.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում են գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:
ա. Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:
15. Տող 125-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշների և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը և սպասարկումը և այլն:
16. Տող 130-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:
17. Տող 135-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:
1) Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.
ա. կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 135.1-135.3 տողերում:
18. Բաժին 2-ի Տող 140-ի «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
19. Տող 145-ում տարեկան կտրվածքով լրացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող հաստիքային և ոչ հաստիքային/պայմանագրային աշխատողների ընդհանուր թվաքանակը: Տող 145-ն իրենից ներկայացնում է 145.1, 145.2, 145.3, 145.4 և 145.5 տողերի հանրագումարը: 145.2, 145.3 և 145.4 տողերում ներկայացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող և ուսանող չհանդիսացող աշխատողների թվաքանակը:
20. Տող 145-ից մինչև տող 185.6-ը ներառյալ ընկերությունները լրացնում են տարեկան կտրվածքով, մինչև տվյալ տարվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Այդ տողերում ընդգրկված հարցադրումները, որոնք նախատեսված են ՏՏ ոլորտի հետազոտության համար, ներկայացվում են միայն վարչական ռեգիստրը վարող մարմնին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և որևէ այլ պետական գերատեսչության տրամադրման կամ փոխանցման ենթակա չեն:
21. Հաշվետվության 145.5, 145.5.1, 145.5.2, 150, 155, 160 տողերի ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում՝ նպատակ ունենալով պարզել ՏՏ ոլորտում զբաղվածների ընդհանուր թվի մեջ մասնագիտական և տեխնիկական աշխատողների, սպասարկող անձնակազմի, կին և տղամարդ աշխատակիցների, այլ մասնագիտական գործունեություն իրականացնողների (վաճառք, մարքեթինգ)՝ թվային ու տոկոսային հարաբերակցությունը:
22. 3-րդ բաժնի տող 165-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա բաժնեմասնակցության չափը՝ տոկոսային արտահայտությամբ: Սույն ցուցանիշը տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չէ և հավաքագրվում է ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունների կտրվածքով օտարերկրյա բաժնեմասնակցության ընդհանուր տոկոսային մասնաբաժինը ձևավորելու համար:
23. Տող 170-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության կողմից կատարված ներդրումների ընդհանուր չափը՝ արտահայտված ՀՀ դրամով: Տող 170-ն իրենից ներկայացնում է 170.1, 170.2, 170.3, 170.4, 170.5 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում՝ պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականության արդյունավետության գնահատման ու զարգացման նպատակով: Ցուցանիշները տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն և հավաքագրվում են ՏՏ ոլորտի ընդհանուր ներդրումային ցուցանիշը ձևավորելու համար:
24. Տող 180-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության կողմից կատարված ծախսերը՝ արտահայտված ՀՀ դրամով: Տող 180-ն իրենից ներկայացնում է 180.1, 180.2, 180.3 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու տարում ՏՏ ընկերությունների կողմից կատարված ծախսերի ընդհանուր գումարային ցուցանիշը ձևավորելու համար:
25. Տող 185-ում ընկերությունը տարեկան կտրվածքով տեղեկատվություն է տրամադրում իր ստացած արտաքին ֆինանսավորման մասին՝ արտահայտված ՀՀ դրամով: Տող 185-ն իրենից ներկայացնում է 185.1, 185.2, 185.3, 185.4, 185.5, 185.6 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու տարում ՏՏ ընկերությունների ստացած արտաքին ֆինանսավորման չափի ընդհանուր ցուցանիշը ձևավորելու նպատակով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.07.2018, N 548-Ն | 11.08.2018, N 01-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|