Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.15/77(1352) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.11.2017
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 նոյեմբերի 2017 թ.

N 1248-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՊԸ-Ի ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ NN 0058 ԵՎ 0070 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 Թ. ՄԱՐՏԻ 3-Ի N 277-Ա/2 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Երևանի «Մանց» համալսարանի ռեկտորի դիմումը, «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 99/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել Երևանի «Մանց» համալսարան ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. մարտի 17-ի «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման NN 0009, 0009 լիցենզիաները փոխարինելու, վերաձևակերպելու, ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների և որակավորումների ցանկի պահանջներին համապատասխանեցնելու, և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 16-ի` N 1057-Ա/Ք հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ա/2 հրամանի հիմքով տրված մագիստրոսի կրթական ծրագրով N 0058 և բակալավրի կրթական ծրագրով N 0070 լիցենզիաների գործողությունը` լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան