«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 մարտի 2017 թ. |
N 85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ի. Կարապետյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների (այսուհետ՝ փոխադրամիջոց) համար սանիտարական անձնագրի (այսուհետ՝ սանիտարական անձնագիր) տրամադրման կարգը և դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող, ինչպես նաև միայն անձնական սպառման համար նախատեսված և սննդամթերքի շրջանառության համար չնախատեսված սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:
3. Սանիտարական անձնագիրը՝ անհատական համարով սահմանված ձևի, պաշտպանիչ (հոլոգրաֆիկ) նշանով փաստաթուղթ է, որը հավաստում է փոխադրամիջոցի համապատասխանությունը սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
4. Սանիտարական անձնագիրը տրամադրվում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող իրավաբանական անձի ղեկավարին, անհատ ձեռնարկատիրոջը կամ ֆիզիկական անձին:
5. Սանիտարական անձնագիրը տրամադրվում է ըստ սննդամթերքի տեսակների՝ մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի, ճարպայուղային արտադրանքի, ձվի, ձվամթերքի հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, խմելու հանքային ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մրգերից և բանջարեղենից պատրաստված հյութերի, պաղպաղակի, ձկնամթերքի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, մասնագիտացված սննդամթերքի, սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների, ցորենի, թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրման համար:
II. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Սանիտարական անձնագիր ստանալու համար սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, ֆիզիկական անձը (այսուհետ՝ փոխադրամիջոց շահագործող անձ) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին) պաշտոնական կայքի կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմնի՝ սպասարկման կենտրոն կամ մարզային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի, ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
3) հայտարարություն փոխադրամիջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 2 ձևի.
4) փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանության մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը.
5) փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:
7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հայտարարությունը ներկայացվում է գործարանային նշանակությամբ տվյալ սննդամթերքի տեսակի փոխադրման համար արտադրված, մինչև 3 տարվա արտադրության փոխադրամիջոցի համար: Այս դեպքում, սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի պահանջվում:
8. Սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի ներկայացվում նաև փոխադրամիջոց շահագործող անձի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանության մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացության տրամադրումն ապահովելու դեպքում:
9. Դիմումն ստանալուց հետո ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզում է փոխադրամիջոցի համապատասխանությունը սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
10. Եթե ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել փոխադրամիջոցի համապատասխանությունը սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին լիազոր մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է փոխադրամիջոցի զննություն, որի արդյունքում տալիս է վերոնշյալ պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
11. Փոխադրամիջոցը սանիտարահամաճարակային և հիգիենիկ և (կամ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրվում է առաջադրանք` սահմանելով ողջամիտ ժամկետ, հղում կատարելով իրավական ակտով սահմանված պահանջներին և նշելով անհամապատասխանությունների վերացման համար անհրաժեշտ միջոցառումները: Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման անհնարինության դեպքում մերժում է սանիտարական անձնագրի տրամադրումը կամ դադարեցնում դրա գործողությունը:
12. Սանիտարական անձնագիրը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքում:
13. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքում սանիտարական անձնագիրը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև փոխադրամիջոցը լիազոր մարմին ներկայացնելուց հետո առնվազն 15 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Սանիտարական անձնագիրը տրվում է մեկ տարի ժամկետով:
15. Սանիտարական անձնագրի գործողության ժամկետի ավարտից հետո նոր սանիտարական անձնագիր տրամադրվում է սույն կարգի 6-12-րդ կետերով նախատեսված ընթացակարգով:
16. Սանիտարական անձնագրի վնասման (խոտանման), կորստի կամ ոչնչացման դեպքում սանիտարական անձնագիրը ենթակա է փոխարինման նորով, որի նպատակով փոխադրամիջոց շահագործող անձը դրա վնասմանը (խոտանմանը), կորստին կամ ոչնչացմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին՝ վերադարձնելով վնասված (խոտանված) սանիտարական անձնագիրը: Վնասված (խոտանված) սանիտարական անձնագիրը փոխադրամիջոց շահագործող անձի կողմից չվերադարձվելու և սանիտարական անձնագրի վնասված (խոտանված) լինելու փաստը չապացուցվելու դեպքում սանիտարական անձնագիրը համարվում է կորած:
17. Սանիտարական անձնագիրը (ձևաթուղթը) համարվում է վնասված (խոտանված)՝ պատռվելու, գունաթափվելու, քայքայվելու, անընթեռնելի դառնալու, մասնակիորեն այրվելու դեպքում, ինչպես նաև, եթե դրանում կատարված են ուղղումներ կամ փոփոխություններ:
18. Լիազոր մարմինը սանիտարական անձնագիրը փոխարինելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, փոխադրամիջոց շահագործող անձին տրամադրում է նոր սանիտարական անձնագիր:
19. Սանիտարական անձնագրի գործողությունը լիազոր մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում կասեցվում է, եթե սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը շահագործվում է՝
1) սանիտարական անձնագրում նշված նշանակությանը անհամապատասխան.
2) սանիտարահամաճարակային և հիգիենիկ և (կամ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտմամբ:
20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում սանիտարական անձնագրի գործողությունը կասեցվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` փոխադրամիջոց շահագործող անձին տրված հանձնարարականների (կարգադրագրերի) հիման վրա՝ դրանցով սահմանված ժամկետներով:
21. Սանիտարական անձնագիրը հաշվառվում է լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով, և պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին.
2) փոխադրամիջոց շահագործող անձի անվանումը կամ անունը, ազգանունը.
3) փոխադրամիջոց շահագործող անձի գտնվելու, հաշվառման կամ բնակության վայրը.
4) հարկ վճարողի հաշվառման համարը.
5) փոխադրամիջոց շահագործող անձի պետական գրանցման կամ հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.
6) փոխադրամիջոցի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը, նույնականացման համարը (թափքի համարը).
7) փոխադրվող սննդամթերքի տեսակը.
8) սանիտարական անձնագրի տրամադրման ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը.
9) տեղեկություններ՝ սանիտարական անձնագրի փոխարինման, կասեցման կամ գործողության դադարեցման մասին:
III. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
22. Սույն կարգը գործողության մեջ է դրվում հացի, հացաբուլկեղենի, մսի դեպքում հետևյալ ժամկետներում.
ՀԱՑ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ | ||
1) |
Պետական գնումներ |
2017 թվականի սեպտեմբերի 1-ից |
2) |
Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ |
2017 թվականի սեպտեմբերի 1-ից |
3) |
Երևան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարներ և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) |
2017 թվականի սեպտեմբերի 1-ից |
4) |
Երևան քաղաքի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ |
2017 թվականի սեպտեմբերի 1-ից |
5) |
Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրեր |
2017 թվականի նոյեմբերի 1-ից |
6) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի ապրիլի 1-ից |
7) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ |
2018 թվականի ապրիլի 1-ից |
8) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) |
2018 թվականի ապրիլի 1-ից |
9) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ |
2018 թվականի ապրիլի 1-ից |
ՄԻՍ | ||
1) |
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում |
2018 թվականի մարտի 1-ից |
2) |
Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս |
2018 թվականի մարտի 1-ից |
3) |
Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
4) |
Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի |
2018 թվականի հուլիսի 1-ից |
5) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
6) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
(22-րդ կետը խմբ. 15.02.18 N 28-Ն)
23. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված սննդամթերքի այլ ոլոտներում և (կամ) այլ սննդամթերքի փոխադրման դեպքում սույն կարգը գործողության մեջ է դրվում 2020 թվականի հուլիսի 1-ից:
24. Սույն կարգը կամավոր կարող է կիրառվել փոխադրամիջոց շահագործող անձանց կողմից սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից:
Ձև N 1
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
ՊԱՐՈՆ Ի. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող անձի տվյալները (անվանումը կամ անուն, ազգանունը ) |
_________________________________________
| |||||||
Գտնվելու (հաշվառման կամ բնակության) վայրը |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
Պետական գրանցման (հաշվառման) համարը | № | |||||||
Անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները |
________________________________________ | |||||||
Սննդամթերքի փոխադրումն իրականացնող անձի հետ կնքված պայմանագրի համարը և ամսաթիվը |
_________________________________________ _____________________________________________
| |||||||
Հեռախոսահամարը և էլ. փոստը |
+374 _________________@___________
|
Խնդրում եմ տրամադրել ____________________________________________________________
(փոխադրվող սննդամթերքի տեսակը)
տեղափոխման համար անհրաժեշտ փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ______________________________________________ փոխադրամիջոցով իրականացնելու համար:
(փոխադրամիջոցի մակնիշը և պետհամարանիշը) |
□ Տեղեկացնում եմ, որ սննդամթերքի բեռնումը և բեռնաթափումն իրականացնող սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող անձը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման անցել է համապատասխան բժշկական զննություն և ունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկը:
□ Փոխադրամիջոցը համապատասխանում է ____________________________________________
(փոխադրվող սննդամթերքի տեսակը) |
տեղափոխմանը ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և սանիտարական անձնագրի գործողության ընթացքում պահպանվելու է սանիտարահիգիենիկ պայմանները, որի վերաբերյալ կցվում է համապատասխան հայտարարությունը:
Կից ներկայացվում են՝
□ Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը
□ Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի պատճենը
□ Հայտարարություն տրանսպորտային միջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ
□ փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանության մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը
□ Այլ տեղեկատվություն ____________________________________________________________
_________________________________________________________________________________
□ Տեղեկացված եմ, որ լիազոր մարմինը չի կրում կարգի 8-րդ կետով սահմանված դեպքում լիազոր մարմին ներկայացված փոխադրամիջոցի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար
□ Միաժամանակ խնդրում եմ ընդգրկել սննդի շղթայի օպերատորների ռեեստրում
□ Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող՝ ______________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(առկայության դեպքում)
«____» _________________ 20 թ.
Ձև N 2
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
ՊԱՐՈՆ Ի. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող անձի տվյալները (անվանումը կամ անուն, ազգանունը) |
______________________________________ |
2. Փոխադրվող սննդամթերքի տեսակը |
______________________________________ |
3. Փոխադրամիջոցի մակնիշը և մոդելը |
______________________________________ |
4. Փոխադրամիջոցի հաշվառման համարանիշը |
|
5. Փոխադրամիջոցը վարողների տվյալները |
______________________________________ ______________________________________ |
6. Սննդամթերքի փոխադրումն իրականացնող անձի (առաքիչ, մատակարար, փոխադրամիջոց շահագործող անձի աշխատող) հետ կնքված պայմանագրի օրը ամիսը, տարին, համարը, գործողության ժամկետը |
______________________________________ |
Հայտարարում եմ, որ՝
□ Հացի և (կամ) հացաբուլկեղենի տեղափոխման փոխադրամիջոցը(ները) համապատասխանում են ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի թիվ 34-Ն որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 5-ի N 303 հրամանով, ինչպես նաև Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
□ Մսի տեղափոխման փոխադրամիջոցը(ները) համապատասխանում են ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի թիվ 34-Ն որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի N 992-Ն հրամանով, ինչպես նաև Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» և 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
□ _______________________ տեղափոխման փոխադրամիջոցը(ները) համապատասխանում են ՀՀ
(սննդամթերքի տեսակը)
կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի թիվ 34-Ն որոշմամբ, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի առանձին տեսակների տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը) |
_________________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
(առկայության դեպքում)
«_____» _______________ 20___ թ.
(հավելվածը խմբ. 15.02.18 N 28-Ն)
Հավելված N 2
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2017 թվականի մարտի 14-ի
թիվ 85-Ն հրամանի
ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Սանիտարական անձնագիրը 10 սմ տրամագծով, կանաչ գույնի դիմերեսով սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված գույներով եզրագծվող շրջանաձև քարտ է:
2. Սանիտարական անձնագրի եզրագծում նշվում է տեղափոխվող սննդամթերքի տեսակը, իսկ եզրագծերի գույնը կրկնվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ, հետևյալ հաջորդականությամբ.
Գույները |
Տարիները | ||
Դեղին |
2017 |
2021 |
2025 |
Սպիտակ |
2018 |
2022 |
2026 |
Մոխրագույն |
2019 |
2023 |
2027 |
Նարնջագույն |
2020 |
2024 |
2028 |
3. Սանիտարական անձնագրի դիմերեսի և դարձերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են համաձայն N 2 հավելվածի:
4. Սանիտարական անձնագրի դիմերեսի կենտրոնում «ԱԱ/ՏՏ» տառերը պատկերող տողի վրա լիազոր մարմնի կողմից, հռոմեական թվերով տպագրվում են սանիտարական անձնագրի գործողության ավարտի ամսվա վերջին երկու նիշը, արաբական թվերով տարվա վերջին երկու նիշը: Ընդ որում, ամիսը, տարին իրարից բաժանվում են կոտորակի նշանով:
5. Սանիտարական անձնագրի դիմերեսին և դարձերեսին «XX 000000»-ի փոխարեն նշվում է սանիտարական անձնագրի ծածկագիրը: Սանիտարական անձնագրի ծածկագիրը ներառում է սանիտարական անձնագրի սերիան և համարը: Սերիան պարունակում է 2 նիշ, իսկ հերթական համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Ընդ որում, համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան, այնուհետև` հերթական համարը: Սանիտարական անձնագրի ծածկագրերը չեն կրկնվում (անգամ, եթե տվյալ սանիտարական անձնագիրն այլևս ուժի մեջ չէ): Սանիտարական անձնագրի սերիայի նիշերը մեծատառ են և լատինատառ: Սանիտարական անձնագրի սերիան սահմանվում է «AA», քանի դեռ չեն սպառվել անձնագրի հերթական համարի բոլոր հնարավոր համակցությունները (կոմբինացիաները): Բոլոր հնարավոր համակցությունները (կոմբինացիաները) սպառվելու դեպքում սանիտարական անձնագրի սերիան փոխվում է, իսկ հերթական համարն սկսվում է հաշվարկվել 000001-ից: Ընդ որում, նոր սերիա սահմանելիս՝ կիրառվում է հետևյալ մոտեցումը` առաջին «A» տառը մնում է անփոփոխ, իսկ երկրորդ «A» տառը փոփոխվում է` ըստ այբբենական հերթականության:
6. Սանիտարական անձնագրի դիմերեսի վերևում պատկերվում է լիազոր մարմնի խորհրդանիշը:
7. Սանիտարական անձնագրի գործողության ամբողջ ընթացքում այն պետք է փակցված լինի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի դիմապակու վրա փոխադրամիջոց շահագործող անձի նախընտրած հատվածում: