«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10813435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2013 թ. |
N 165-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ 01-ԵՀԱ, «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՁԵՎ N 01-ԵՀԱ, «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 70-ՏԱ ԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 71-ՏԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման 8-րդ կետի 16-րդ ենթակետը`
(նախաբանը փոփ. 24.01.18 N 06-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 1 հավելվածի,
2) «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 2 հավելվածի,
3) «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) Ձև N 70-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 3 հավելվածի,
4) «Օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) Ձև N 71-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Աշխատակազմի ղեկավարի տեղակալին` ապահովել ընդերքի գործակալության ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժնի աշխատակցի/ների/ պաշտոնի անձնագրերում փոփոխությունների կատարումը:
(3-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:
(4-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
Ա. Մովսիսյան |
Հավելված N 1 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 165-Ն հրամանի |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Համաձայնեցված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 10-ի N 49-Ա որոշմամբ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի: | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Ում է ներկայացվում ______________________________________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում _______________________________________________________ (անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / Կազմակերպաիրավական ձևը_______________________________ /__/__/__/__/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը __/__/__/__/__/__/__/__/ Հարկ վճարողի հաշվառման համարը __/__/__/__/__/__/__/__/ Փաստացի գործունեության տեսակը հիմնական____________________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________________ /__/__/__/__/ Մարզը___________________________________________ /__/__/ Համայնքը________________________________________ /__/__/__/__/ Գործունեության իրականացման վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/ (փոստային դասիչը) ______________________________________________ /__/__/__/__/ (փոստային դասիչը) Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
|
Ձև N 01-ԵՀԱ
Հաստատված է՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 165-Ն հրամանով
Ներկայացվում է՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ներկայացնում են՝ ______________________ Երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվող կազմակերպությունները (կոնկրետ նշել)
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև փետրվարի 5-ը |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երկրաբանական ուսումնասիրությունների մասին (տարեկան)
20….թ. համար
Բաժին 1. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը
(հազ. դրամ) |
Տողի համարը |
Անվանումը |
Սահմանա-գումարը |
Փաստացի |
Ա |
Բ |
1 |
2 |
101 |
Երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը, ընդամենը |
||
102 |
այդ թվում` պետական բյուջեից հատկացումների հաշվին |
||
103 |
դրամաշնորհների հաշվին |
||
104 |
այլ միջոցների հաշվին |
||
105 |
Երկրաբանական ուսումնասիրությունների ինքնարժեքը |
X |
Բաժին 2. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ տեսակների
Տողի հա-մարը |
Անվանումը |
Կատարված աշխատանքների ծավալը | |||
ընդամենը |
պետբյուջեի հաշվին |
դրամաշնորհ-ների հաշվին |
այլ միջոցների հաշվին | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
201 |
Մեխանիկական հորատում, մետր |
||||
202 |
այդ թվում` սյունակային |
||||
203 |
ոչ սյունակային |
||||
204 |
հարվածապտտողական |
||||
205 |
Լեռնային ստորգետնյա փորվածքներ, մ |
||||
206 |
այդ թվում` հորիզոնական /բովանցք, շտրեկ և այլն/ |
||||
207 |
ուղղահայաց /վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավելի խորությամբ/ |
||||
208 |
Լեռնային վերգետնյա փորվածքներ |
||||
209 |
այդ թվում` առու, խրամատ, մաքրում, խոր. մ |
||||
210 |
հետախուզահորեր մինչև 5 մ խորության, քառ. մ |
||||
211 |
Երկրաբանական հանույթ, քառ. կմ |
||||
212 |
Երկրաֆիզիկական հանույթ, քառ. կմ |
||||
213 |
այդ թվում` սեյսմոհետախուզում |
||||
214 |
էլեկտրահետախուզում |
||||
215 |
ծանրաչափական և մագնիսական հետախուզում |
||||
216 |
Հիդրոերկրաբանական և ինժեներա-երկրաբանական հանույթ, քառ. կմ |
||||
217 |
Երկրաքիմիական հանույթ, քառ. կմ |
||||
218 |
Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ, հազ. դրամ |
||||
219 |
այդ թվում` երկրաբանական |
||||
220 |
հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական |
||||
221 |
երկրաֆիզիկական |
||||
222 |
Բարեկարգում, հազ. դրամ |
||||
223 |
Ժամանակավոր շինություններ, հազ. դրամ |
||||
224 |
Անձնակազմի և բեռների տեղափոխում, հազ. դրամ |
||||
225 |
Լաբորատոր աշխատանքներ, հազ. դրամ |
||||
226 |
Աշխատանոցային աշխատանքներ, հազ. դրամ |
||||
227 |
Այլ աշխատանքներ, հազ. դրամ |
Բաժին 3. Հորատման կատարված աշխատանքների ծավալների բաշխումն ըստ հորատանցքի խորության
Տողի համարը |
Անվանումը |
Փաստացի |
Ա |
Բ |
1 |
301 |
Հաշվետու տարում ավարտած հորատանցքերի գումարային խորությունը, մետր |
|
302 |
Հաշվետու տարում հորատված հորատանցքերի քանակը |
|
303 |
Ավարտված (վերջնական հորատված) հորատանցքերի միջին խորությունը (տ.301: տ.302), մետր |
|
Վերջնական ավարտված (հորատված) հորատանցքերի քանակն ըստ խորության, մետր | ||
304 |
մինչև 25 |
|
305 |
25-100 |
|
306 |
101-200 |
|
307 |
201-300 |
|
308 |
301-400 |
|
309 |
401-500 |
|
310 |
501-1200 |
|
311 |
1201 մ-ից ավելի |
Բաժին 4. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ բնագավառների և աշխատափուլերի
Տողի հա-մարը |
Բնագավառը |
Փաստացի կատարված աշխատանքների ծավալը |
Ընդամենը, |
այդ թվում` ըստ փուլերի | ||||
որոնողական |
որոնողա-գնահա-տողական |
նախնական հետա-խուզական |
մանրակրկիտ հետա-խուզական |
այլ աշխա-տանքներ | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
401 |
Երկրաբանական ուսումնասիրություն-ներ, ընդամենը |
պետբյուջեի հաշվին |
||||||
402 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
403 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
404 |
այդ թվում` |
պետբյուջեի հաշվին |
||||||
405 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
406 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
407 |
ազնիվ մետաղներ |
պետբյուջեի հաշվին |
||||||
408 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
409 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
410 |
ոչ մետաղներ |
պետբյուջեի հաշվին |
||||||
411 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
412 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
413 |
տարածաշրջանային (ռեգիոնալ) երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական աշխատանքներ |
պետբյուջեի հաշվին |
||||||
414 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
415 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
416 |
հիդրոերկրաբանական և ինժեներաերկրա-բանական աշխատանքներ |
պետբյուջեի հաշվին |
||||||
417 |
դրամաշնորհների հաշվին |
|||||||
418 |
այլ միջոցների հաշվին |
|||||||
419 |
այլ |
Ղեկավար Անուն, ազգանուն | |
Կատարող ______________ Հեռ. ______________ |
___________________
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 01-ԵՀԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» ձև N 01-ԵՀԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` մինչև փետրվարի 5-ը:
(3-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
5. «Երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը, ընդամենը» տողում (101) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների նախատեսված ծավալը (սյունակ 1) և փաստացի կատարվածը (սյունակ 2):
6. Պետական բյուջեից հատկացումների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը բերվում է տող 102-ում, դրամաշնորհների հաշվին կատարվածը` տող 103-ում, իսկ այլ միջոցների հաշվին կատարվածը` տող 104-ում:
7. «Երկրաբանական ուսումնասիրությունների ինքնարժեքը» տողում (105) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների մեկ միավորի վրա կատարված ծախսումները:
ԲԱԺԻՆ 2. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
8. Այս բաժնում բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների ֆիզիկական ծավալներն ըստ տեսակների` կատարված պետական բյուջեի (սյունակ 2), դրամաշնորհների (սյունակ 3) և այլ միջոցների հաշվին (սյունակ 4):
9. «Մեխանիկական հորատում» տողում (201) բերվում է ուսումնասիրությունների նպատակով կատարված հորատման աշխատանքների ծավալը, որից առանձնացվում են սյունակային (տող 202), ոչ սյունակային (տող 203) և հարվածապտտողական (տող 204) հորատումները:
10. «Լեռնային ստորգետնյա փորվածքներ» տողում (205) բերվում են ստորգետնյա փորվածքների ընդհանուր ծավալը, որից առանձնացվում են հորիզոնական /բովանցք, շտրեկ և այլն/ (տող 206) և ուղղահայաց /վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավելի խորությամբ/ (տող 207) փորվածքները:
11. «Լեռնային վերգետնյա փորվածքներ» տողն (208) իր մեջ ներառում է առու, խրամատ, մաքրում (տող 209) և մինչև 5 մ խորության հետախուզահորեր (տող 210):
12. «Երկրաբանական հանույթ» տողում (211) բերվում են երկրաբանական երթերի ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից:
13. «Երկրաֆիզիկական հանույթ» տողում (212) բերվում են բոլոր տեսակի երկրաֆիզիկական աշխատանքների ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից: Սրանից առանձնացվում են.
1) սեյսմահետախուզական և սեյսմոլոգիական աշխատանքները (տող 213),
2) լեռնային ապարների և հանքագոյացումների էլեկտրական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ բոլոր մեթոդներով կատարվող էլեկտրահետախուզման աշխատանքները (տող 214),
3) ծանրաչափական բոլոր դասերի ցանցերի տեղադրման, լեռնային ապարների և հանքագոյացումների հզորության ուսումնասիրման համար դաշտային որոնողական աշխատանքներ (տող 215):
14. Ստորերկրյա ջրերի որոնման նպատակով կատարվող հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալն` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 216-ում:
15. Հանքային մարմինների շեղման հայտնաբերման նպատակով կատարվող երկրաքիմիական աշխատանքների ծավալը` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 217-ում:
16. «Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ» տողում (218) բերվում է կատարված երկրաբանական (տող 219), հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական (տող 220) և երկրաֆիզիկական (տող 221) աշխատանքների ծախսերը:
17. «Բարեկարգում» տողում (222) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների հետևանքով տեղանքին հասցված վնասի փոխհատուցման կամ բնական վիճակի վերականգնման գումարը:
18. «Ժամանակավոր շինություններ» տողում (223) բերվում են երկրաբանական ուսումնասիրությունների դաշտային աշխատանքների հետ կապված տեխնիկապես անհրաժեշտ ժամանակավոր շինությունների իրականացման ծախսերը:
19. «Անձնակազմի և բեռների տեղափոխում» տողում (224) հաշվառվում են աշխատակիցներին սեփական տրանսպորտով կազմակերպության բազայից աշխատանքի կատարման վայր տեղափոխելու և հետ վերադարձնելու ծախսերը:
20. «Լաբորատոր աշխատանքներ» տողում (225) բերվում են լաբորատորիաներում օգտակար հանածոների և լեռնային ապարների նմուշների լաբորատոր հետազոտման աշխատանքների ծախսերը:
21. «Աշխատանոցային աշխատանքներ» տողում (226) բերվում են դաշտային հետազոտություններով ստացված տվյալների մշակման (քարտեզների կազմում, ձևավորում և այլն) և հաշվետվությունների կազմման ծախսերը:
22. «Այլ աշխատանքներ» տողում (227) բերվում են նախագծերի և նախահաշիվների կազմման, դաշտային աշխատանքների կազմակերպման և լուծարման, հաշվետվությունների գրախոսականների և փորձաքննությունների հետ կապված և այլ ծախսեր:
ԲԱԺԻՆ 3. ՀՈՐԱՏՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ
23. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի գումարային խորությունը բերվում է տող 301-ում:
24. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի ընդհանուր քանակը բերվում է տող 302-ում:
25. Ավարտված հորատանցքերի միջին խորությունը բերվում է տող 303-ում, իսկ քանակներն ըստ խորությունների միջակայքերի` տողեր 304-311-ում:
ԲԱԺԻՆ 4. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՓՈՒԼԵՐԻ
26. Այս բաժնում բերվում է պետական բյուջեի, դրամաշնորհների հաշվին և այլ միջոցների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրություններն` ըստ օգտակար հանածոների և աշխատափուլերի:
27. Սյունակ 1-ի 401, 402 և 403 տողերում բերված տվյալները պետք է համընկնեն բաժին 1-ի սյունակ 2-ի համապատասխանաբար 102, 103 և 104 տողերում բերված տվյալների հետ:
(հավելվածը փոփ. 24.01.18 N 06-Ն)
Հավելված N 2 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 165-Ն հրամանի |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Համաձայնեցված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 10-ի N 49-Ա որոշմամբ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի: | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Ում է ներկայացվում _________________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________________ (անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը __/__/__/__/__/__/__/__/ Հարկ վճարողի հաշվառման համարը __/__/__/__/__/__/__/__/ Փաստացի գործունեության տեսակը
հիմնական____________________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________________ /__/__/__/__/ Մարզը___________________________________________ /__/__/ Համայնքը________________________________________ /__/__/__/__/ Գործունեության իրականացման վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/ (փոստային դասիչը) ______________________________________________ /__/__/__/__/ (փոստային դասիչը) Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
|
Ձև N 01-ԵՀԱ
Հաստատված է՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 165-Ն հրամանով
Ներկայացվում է՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ներկայացնում են՝ ______________________ Երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվող կազմակերպությունները (կոնկրետ նշել)
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
20…. թ. ___________եռամսյակի համար
(հազ. դրամ) |
Տողի համարը |
Հաշվետու եռամսյակում |
Տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատ-վածի համեմատ |
Տարեսկզբից` աճող թվերով |
Տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատ-վածի համեմատ | |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
101 |
Երկրաբանահետախուզական աշխատանքներ, ընդամենը (103+105+107) |
||||
102 |
այդ թվում ավելացած արժեքի հարկը (104+106+108) |
||||
103 |
Երկրաբանահետախուզական աշխատանքներ պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդամենը |
||||
104 |
այդ թվում ավելացած արժեքի հարկը |
||||
105 |
Երկրաբանահետախուզական աշխատանքներ դրամաշնորհների հաշվին, ընդամենը |
||||
106 |
այդ թվում ավելացած արժեքի հարկը |
||||
107 |
Երկրաբանահետախուզական աշխատանքներ այլ միջոցների հաշվին, ընդամենը |
||||
108 |
այդ թվում ավելացած արժեքի հարկը |
Ղեկավար Անուն, ազգանուն | |
Կատարող ______________ Հեռ. ______________ |
___________________
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» ձև N 01-ԵՀԱ (եռամսյակային) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:
(3-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Երկրաբանական ուսումնասիրությունների ընդհանուր ծավալը, հաշվի առած ավելացված արժեքի հարկը, բերվում է 101 տողում, իսկ ըստ ֆինանսավորման առանձին աղբյուրների` 103 (պետական բյուջեի միջոցների հաշվին), 105 (դրամաշնորհների հաշվին) և 107 (այլ միջոցների հաշվին) տողերում:
6. Ավելացված արժեքի հարկերի ցուցանիշները բերվում են համապատասխանաբար 102, 104, 106, 108 տողերում:
7. Հաշվետու եռամսյակում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալներն ըստ վերը նշված ֆինանսական ցուցանիշների բերված են սյունակ 1-ում, իսկ նույն ցուցանիշները տարեսկզբից աճող թվերով` սյունակ 3-ում:
(հավելվածը փոփ. 24.01.18 N 06-Ն)
Հավելված N 3 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 165-Ն հրամանի |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Համաձայնեցված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 10-ի N 49-Ա որոշմամբ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի: | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Ում է ներկայացվում _________________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________________ (անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը __/__/__/__/__/__/__/__/ Հարկ վճարողի հաշվառման համարը __/__/__/__/__/__/__/__/ Փաստացի գործունեության տեսակը հիմնական____________________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________________ /__/__/__/__/ Մարզը___________________________________________ /__/__/ Համայնքը________________________________________ /__/__/__/__/ Գործունեության իրականացման վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/ (փոստային դասիչը) ______________________________________________ /__/__/__/__/ (փոստային դասիչը) Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
|
Ձև N 70-ՏԱ (տարեկան)
Հաստատված է՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի
Ներկայացվում է՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ներկայացնում են՝ ______________________ Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում են օգտակար հանածոներ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև փետրվարի 25-ը |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ
20…. թ. համար
Օգտա-կար հանա-ծոյի |
Մշակ-ման եղա-նակը |
Չափման միավորը |
Պաշարների մարումը (սյ.2+սյ.3) |
Արդյու-նահա-նումը |
Կորուստներն արդյունահանման ժամանակ |
Արդյունա-հանված է տոկոս-ներով, |
Ընդերքում կորսված կորուստ-ներն արդյունա-հանման ժամանակ, |
Օգտակար հանածոյի աղքատացումը |
Գերչա-փորո-շային կորուստ-ներն արդյու-նահան-ման ժամանակ |
Կատարված են պաշարների օգտագործման դիմաց պետբյուջե վճարումներ (հազ. դրամ) | ||||
փաս-տացի |
տոկոսով | |||||||||||||
օգտակար հանա-ծոների արդյու-նահան-ված պաշար-ների համար |
օգտակար հանածոների մարված պաշարների համար |
ռոյալթիի համար | ||||||||||||
ընդեր-քում կորսված |
տեխնո-լոգիական | |||||||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ղեկավար Անուն, ազգանուն | |
Կատարող ______________ Հեռ. ______________ |
___________________
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎ N 70-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» ձև N 70-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում են օգտակար հանածոներ:
3. Հաշվետու ժամանակաշրջանում սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում հաշվետվություններում բերվում են փաստացի կատարված աշխատանքները` նշելով դրանց ընթացքի մեջ գտնվելը:
4. Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:
(4-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սյունակ 1-ում բերվում է մարված պաշարների քանակը:
7. Սյունակ 2-ում բերվում են այն հաշվեկշռային պաշարների քանակները, որոնք հանվել են ընդերքից` ստորգետնյա աշխատանքների կամ վերգետնյա աշխատանքների ժամանակ: Ընդ որում, այստեղ հաշվի չեն առնվում այն պահանջարկ չունեցող օգտակար հանածոները, որոնք ընդգրկված չեն եղել հաշվեկշռային պաշարներում:
8. Օգտակար հանածոների արդյունահանման հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ հանքաքարի չոր կշռի: Բոքսիտների, սիլիկատային, նիկելային, երկաթի, մանգանի հանքերի, ինչպես նաև բնական տեսքով օգտագործվող օգտակար հանածոների (կրի, կավի, հանքային աղերի և այլնի) համար արդյունահանման հաշվառումը տարվում է պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված խոնավությամբ:
9. Սահմանված խոնավությամբ արդյունահանման ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.
Ահ = Ափ |
100 - Wփ |
100 - Wհ |
որտեղ Ահ - փաստացի արդյունահանումն է՝ բերված հաստատված հաշվեկշռային պաշարների խոնավության, տոննա
Ափ - փաստացի արդյունահանումը, տոննա
Wփ - արդյունահանվող հանքաքարի փաստացի խոնավությունը, տոկոս
Wհ - հաստատված պաշարներում բնական խոնավությունը, տոկոս։
10. Սյունակ 3-ում բերվում են կորուստներն արդյունահանման ժամանակ: Կորուստներն օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների այն քանակներն են, որոնք հանքամշակման ժամանակ ընդերքից դուրս չեն հանվում (ընդերքում կորսված): Կորուստներ են համարվում նաև այն պաշարները, որոնք արդյունահանվել և ուղարկվել են հանքամշակումից գոյացած հողաշեղջ` պահեստավորման, թափվել են բեռնման և տեղափոխման ժամանակ (տեխնոլոգիական):
11. Սյունակ 7-ում բերվում են դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի փաստացի քանակները, որոնք արդյունահանվել են օգտակար հանածոների հետ և ընդգրկված չեն պաշարների հաշվարկներում:
12. «Գերչափորոշային կորուստներն արդյունահանման ժամանակ» սյունակում (9) բերվում է փաստացի և նորմատիվային կորուստների տարբերությունը:
13. Սյունակ 10-ից 12-ում բերվում են պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար պետբյուջե կատարված վճարները:
(հավելվածը փոփ. 24.01.18 N 06-Ն)
Հավելված N 4 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 165-Ն հրամանի |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Համաձայնեցված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 10-ի N 49-Ա որոշմամբ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի: | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Ում է ներկայացվում _________________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________________ (անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը __/__/__/__/__/__/__/__/ Հարկ վճարողի հաշվառման համարը __/__/__/__/__/__/__/__/ Փաստացի գործունեության տեսակը հիմնական____________________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________________ /__/__/__/__/ Մարզը___________________________________________ /__/__/ Համայնքը________________________________________ /__/__/__/__/ Գործունեության իրականացման վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/ (փոստային դասիչը) ______________________________________________ /__/__/__/__/ (փոստային դասիչը) Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
|
Ձև N 71-ՏԱ (տարեկան)
Հաստատված է՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի
Ներկայացվում է՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ներկայացնում են՝ ______________________ Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը (որոնք արդյունահանում և/կամ վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտանյութեր և արտադրա-կան լցակույտեր) (կոնկրետ նշել) Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև փետրվարի 25-ը |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին
20…. թ. համար
Բաժին 1. Օգտակար հանածոների օգտագործումը հանքահարստացման ժամանակ
Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող բաղադրիչների անվանումը |
Չափման միավորը |
Փաստացի վերամշակ-ված է |
Ստացված է հարստացված արտադրանք, հանված է օգտակար բաղադրիչներ |
Հարստացուցիչ ֆաբրիկաների հարստապոչում (արտադրական լցակույտերում) օգտակար բաղադրիչների կորուստը | |||||
անվանումը |
չափման միավորը |
փաստացի ստացվածը |
տոկոսով |
անվանումը |
չափման միավորը |
փաստացի կորուստը | |||
Ա |
Բ |
1 |
Գ |
Դ |
2 |
3 |
Ե |
Զ |
4 |
Բաժին 2. Տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման ժամանակ օգտակար հանածոների օգտագործումը
Օգտակար հանածոների, հարստանյութերի, այլ արտադրանքների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների վերամշակումը |
Օգտակար բաղադրիչների և ապրանքային արտադրանքի ստացումը |
Արտադրական լցակույտերում օգտակար բաղադրիչների կորուստը |
Անվերադարձ կորուստը (հալապա-կասորդ, գազեր և այլն) | |||||||
անվանումը |
չափման միավորը |
փաստացի վերամշակ-վածը |
անվանումը |
չափման միավորը |
փաստացի ստացվածը |
տոկոսով |
անվա-նումը |
չափման միավորը |
փաստացի կորուստը | |
Ա |
Բ |
1 |
Գ |
Դ |
2 |
3 |
Ե |
Զ |
4 |
5 |
Բաժին 3. Մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի օգտագործումը
(հազ. խոր. մ) |
Տողի համարը |
Մակաբացված ապարներ |
Արտադրական լցակույտեր | |
Ա |
Բ |
1 |
2 |
301 |
Ընդհանուր ծավալը |
||
302 |
Օգտագործված է, ընդամենը |
||
303 |
այդ թվում` հիմքային նյութերի արտադրության և լեռնային օգտագործվող հանքավայրի բուտման համար |
||
304 |
շինանյութերի արտադրության համար, ներառյալ ավելորդաբեռի լցումը |
||
305 |
հանքակտրվածքների և քարհանքերի լիցքի (ներքին) լցակույտի համար |
||
306 |
օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված տարածքների վերականգնման նպատակով (ռեկուլտիվացիա) |
||
307 |
Փաստացի օգտագործված է (տոկոսով տարեկան արտադրության ծավալից), (302:301)x100 |
Ղեկավար Անուն, ազգանուն | |
Կատարող ______________ Հեռ. ______________ |
___________________
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 71-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների հարստացման ու մետաղագործական վերափոխման ժամանակ, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» ձև N 71-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում և/կամ վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտանյութեր և արտադրական լցակույտեր:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:
(3-րդ կետը փոփ. 24.01.18 N 06-Ն)
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
5. Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերի վերամշակումը բնութագրող ցուցանիշների լրացման ժամանակ նշվում է վերամշակվող հումքի և միջանկյալ արդյունքի անվանումը (սյունակ Ա), ընդ որում` սկզբում նշվում է օգտակար հանածոյի անվանումը (օրինակ, երկաթի հանքաքար, պղնձի հանքաքար, քիմիական հումքի տեսակ և այլն), հետո բերվում է տվյալ օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար բաղադրիչների թվարկումը:
6. Փաստացի վերամշակված օգտակար հանածոյի քանակը բերվում է սյունակ 1-ում:
7. Հանքահարստացման արտադրանքի և կորզված օգտակար բաղադրիչների անվանումը, չափման միավորը, փաստացի քանակները և ստացման տոկոսաչափը բերվում են համապատասխանաբար, Դ, 2, 3 սյունակներում: Խտանյութերում, հանքահարստացման այլ արտադրանքում առկա մետաղների (հանքանյութի) կորզման տոկոսաչափը որոշվում է հանքահարստացմամբ ստացված մետաղի (հանքանյութի) կշիռը բաժանած վերամշակվող հումքի, մետաղի (հանքանյութի) կշռին, բազմապատկած 100-ով (հաշվի է առնվում հաշվետու տարվա վերջում չավարտված արտադրությունում մետաղի /հանքանյութի/ մնացորդը):
8. Հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական լցակույտերում կամ պոչամբարներում օգտակար բաղադրիչների կորուստների բնութագրիչների լրացման ժամանակ բերվում են բոլոր կորզված օգտակար հանածոների (նրանց բաղադրիչների) անվանումը (սյունակ Ե), որոնք պարունակվում են հարստացման կուտակումներում (պոչերում), նստվածքահանքերում, փոշիում և այլն, ինչպես նաև աղտոտման, լվացման, բնական ջրատարների փլվածքների հետևանքով անվերադարձ կորուստներում: Փաստացի կորուստները բերվում են սյունակ 4-ում:
ԲԱԺԻՆ 2. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ) ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Սյունակ Ա-ում բերվում են վերամշակվող հումքի և նրանում պարունակվող օգտակար բաղադրիչների անվանումները, իսկ սյունակ 1-ում` դրանց փաստացի քանակները: Ընդ որում, սկզբում նշվում է օգտակար հանածոն (օրինակ, երկաթահանք, պղնձահանք), ոչ հանքային հումքը, հարստացման արտադրանքը (խտանյութեր, արդունաբերական ապրանքներ), հետո` ելքային հումքում օգտակար բաղադրիչները:
10. Սյունակ 1-ում բերվում է բոլոր արտադրանքների անվանումը, սյունակ 2-ում` դրանց քանակը: Անհրաժեշտ է առանձին նշել առաջնային և երկրորդային հումքից կորզվածները:
11. Սյունակ Ե-ում բերվում են արտադրական լցակույտերում օգտակար բաղադրիչների (խարամ, նստվածքահանք, փոշի և այլն) անվանումները, սյունակ 4-ում` դրանց կորուստների քանակները, իսկ սյունակ 5-ում` անվերադարձ կորուստները:
ԲԱԺԻՆ 3. ՄԱԿԱԲԱՑՎԱԾ (ՆԵՐՏԱՐՈՂՈՒՆԱԿ) ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
12. Այս բաժնում բերվում է զուգընթացաբար արդյունահանվող մակաբացված (ներտարողունակ) ապարների օգտագործումն ու այլ արտադրական լցակույտերի օգտագործումը: Օգտագործված մակաբացված ապարներից ու արտադրական լցակույտերից առանձին-առանձին նշվում է, թե ինչ նպատակների համար են օգտագործվել այդ լցակույտերը (տողեր 303-306):
13. Եթե օգտագործվում են հանքահարստացման այլ կուտակումներ (աղային լուծույթներ, ջրախառն մանրացված հանքաքար, աղային կուտակումներ և այլն), ապա դրանք բերվում են սյունակ 2-ում:
14. Այն դեպքում, երբ լցակույտերը օգտագործվում են օգտակար բաղադրիչների ստացման համար, դրանց վերաբերյալ տվյալներն այս բաժնում չեն բերվում:
(հավելվածը փոփ. 24.01.18 N 06-Ն)