«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10818041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
24 հունվարի 2018 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 16-ի «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) Ձև 01-ԵՀԱ, «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) Ձև N 01-ԵՀԱ, «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) Ձև N 70-ՏԱ և «Օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) Ձև N 71-ՏԱ Վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և լրացման հրահանգները հաստատելու մասին» N 165-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի`
ա. նախաբանում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» բառերով,
բ. 3-րդ կետում «պետական տեսչության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «գործակալության ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժնի» բառերով,
գ. 4-րդ կետում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով.
2) հրամանով հաստատված 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Հավելվածների վերնագրերում և ամբողջ տեքստում «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերով:
2. Աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին՝ սույն հրամանի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման նպատակով:
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|