Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.235
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.06.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

27 հունիսի 2017 թ.

N 195-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. հունիսի 27-ի N 195-Ն հրամանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)


 

 

 

 

 

 

 
 

2. Հարկ վճարողի անվանումը


 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը


 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝

1)     20    թ. ……………………  …… -ից անորոշ ժամկետով դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու համար),

2)     20    թ. ……………………  …… -ից մինչև 20    թ. …………………  …..-ը դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու համար),

3)     20    թ. …………………… …… -ից վերսկսում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից նախապես տրվել է հայտարարություն, որտեղ լրացված է եղել միայն 1-ին կետը):

 

Պատասխանատու անձի ________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հայտարարության՝

1. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ Ա/Ձ նշումը, անունը, ազգանունը,

2. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,

3. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան