Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.07.2017-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.03/20(589) Հոդ.217
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.06.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

16 հունիսի 2017 թ.

N 178-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հարկային մարմին ներկայացվող դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել մաքսային մարմին ներկայացվող դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի N 237-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 437-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Վ. Հարությունյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հունիսի 16-ի
N 178-Ն հրամանի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ԵՎ) ԿԱՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

           

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Գտնվելու կամ բնակության վայրը

 

5. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը

 

6. Ստորև ներկայացված տեղեկությունների ժամանակահատված

սկիզբը

       

2

0

   

թ

ավարտը

       

2

0

   

թ

 

 

[Ա]
քանակ (հատ)

[Բ]
գումար (դրամ)

7. Ստացված դրոշմապիտակներ

   

8.Արտահանված ապրանքների վրա դրոշմավորված դրոշմապիտակներ

   

9. Վնասված դրոշմապիտակներ

   

10. Պիտանելիության ժամկետում չիրացված, ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակներ, այդ թվում՝ ըստ դուրս գրման ամսաթվերի

   

1)

   

2

   

3)

   

11. Չօգտագործված վերադարձված դրոշմապիտակներ

   

 

 

գումար (դրամ)

12. Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված

 

13. Օգտագործված դրոշմապիտակների համար վճարված՝ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա

 

14. Խնդրում եմ, հիմք ընդունելով հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների բացակայությունը, դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարից վերադարձնել

 

 

15. Խնդրում եմ դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարից հաշվանցել ստորև նշված հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց [Ա]

Հարկային կամ մաքսային մարմնի անվանումը, որտեղ հաշվառված է պարտավորությունը [Բ]

գումար (դրամ)[Գ]

1)

   

2)

   

3)

   

4)

   

ընդամենը

 

16. Խնդրում եմ դրոշմապիտակների ձեռքբերման համար ավել վճարված գումարից հաշվանցել նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց [Ա]

Հարկային կամ մաքսային մարմնի անվանումը [Բ]

գումար (դրամ)[Գ]

1)

   

2)

   

ընդամենը

 

Հարկ վճարողի/ղեկավարի

__________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«___» _____________ 20  թ.

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հունիսի 16-ի
N 178-Ն հրամանի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ԵՎ) ԿԱՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

           

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Գտնվելու կամ բնակության վայրը

 

5. Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը

 

6. Ստորև ներկայացված տեղեկությունների ժամանակահատված

սկիզբը

       

2

0

   

թ

ավարտը

       

2

0

   

թ

 

 

[Ա]
քանակ (հատ)

[Բ]
գումար (դրամ)

7. Ստացված դրոշմապիտակներ

   

8. Արտահանված ապրանքների վրա դրոշմավորված դրոշմապիտակներ

   

9. Վնասված դրոշմապիտակներ

   

10. Պիտանելիության ժամկետում չիրացված, ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակներ, այդ թվում՝ ըստ դուրս գրման ամսաթվերի

   

1)

   

2

   

3)

   

11. Չօգտագործված վերադարձված դրոշմապիտակներ

   

 

 

գումար (դրամ)

12. Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված

 

13. Օգտագործված դրոշմապիտակների համար վճարված՝ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա

 

14. Խնդրում եմ, հիմք ընդունելով հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների բացակայությունը, դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարից վերադարձնել

 

 

15. Խնդրում եմ դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարից հաշվանցել ստորև նշված հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց [Ա]

Հարկային կամ մաքսային մարմնի անվանումը, որտեղ հաշվառված է պարտավորությունը [Բ]

գումար (դրամ) [Գ]

1)

   

2)

   

3)

   

4)

   

ընդամենը

   

16. Խնդրում եմ դրոշմապիտակների ձեռքբերման համար ավել վճարված գումարից հաշվանցել նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց [Ա]

Հարկային կամ մաքսային մարմնի անվանումը [Բ]

գումար (դրամ) [Գ]

1)

   

2)

   

ընդամենը

 

 

Հարկ վճարողի/ղեկավարի

__________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

«___» _____________ 20  թ.

 

Ծանոթություն՝

1. Դիմումում գումարները լրացվում են արտահայտված դրամներով:

2. Միևնույն ժամանակաշրջանի համար երկու և ավելի անգամ դիմում ներկայացնելու դեպքում նախորդները համարվում են ճշգրտված: Դիմումում ներառված տեղեկությունների ճշգրտում չի կարող կատարվել, եթե դրանք վերաբերվում են հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանին:

3. Դիմումը լրացվում է հետևյալ կերպ՝

1) 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

2) 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

3) 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

4) 5-րդ կետում լրացվում է.

ա. հրամանի N 1 հավելվածում՝ հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

բ. հրամանի N 2 հավելվածում՝ այն մաքսատան անվանումը, որտեղ հաշվառված է հարկ վճարողը և իր անունով բացված թղթապանակի համարը, ընդ որում միայն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման համար դրոշմապիտակներ ձեռքբերելու դեպքում, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

5) 6-րդ կետում լրացվում է այն ժամանակահատվածի սկիզբը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը), որի վերաբերյալ ներկայացվում են տեղեկությունները: Տեղեկությունների ճշգրտման դեպքում ներկայացվող տեղեկությունների ժամանակահատվածի սկիզբը և ավարտը պետք է համապատասխանի ճշգրտվող ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված համապատասխան տվյալներին: Ժամանակահատվածի սկիզբը չի կարող ներառվել այն ժամանակահատվածում, որի համար նախկինում ներկայացվել են տեղեկություններ: Ժամանակահատվածի սկիզբը նշվում է նախորդ ներկայացված դիմումում նշված ժամանակահատվածի ավարտում նշված օրվան հաջորդող օրը,

6) 7-րդ կետի «Ա» սյունակում լրացվում է ստացված դրոշմապիտակների քանակը, «Բ» սյունակում ստացված դրոշմապիտակների համար վճարված գումարը, ընդ որում լրացվում է տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

7) 8-րդ կետի «Ա» սյունակում լրացվում է արտահանված ապրանքների վրա դրոշմավորված դրոշմապիտակների քանակը, «Բ» սյունակում՝ դրանց համար վճարված գումարը,

8) 9-րդ կետի «Ա» սյունակում լրացվում է վնասված դրոշմապիտակների քանակը, «Բ» սյունակում վնասված դրոշմապիտակների համար վճարված գումարը,

9) 10-րդ կետի «Ա» սյունակում լրացվում է պիտանելիության ժամկետում չիրացված, սահմանված կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը, «Բ» սյունակում՝ դրանց համար վճարված գումարը, ընդ որում լրացվում է տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

10) 11-րդ կետի «Ա» սյունակում լրացվում է չօգտագործված վերադարձված դրոշմապիտակների քանակը, «Բ» սյունակում՝ դրանց համար վճարված գումարը, ընդ որում լրացվում է տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ,

11) 12-րդ կետում լրացվում է դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը,

12) 13-րդ կետում լրացվում է օգտագործված դրոշմապիտակների համար վճարված՝ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը,

13) 14-րդ կետում լրացվում է վերադարձի ենթակա գումարը դրամներով այն դեպքում, եթե հարկ վճարողի մոտ բացակայում են հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունները, և վերջինս ցանկանում է, որ վճարած գումարից նշված չափի գումար վերադարձվի,

14) 15-րդ կետի հաջորդական տողերի առաջին (Ա) սյունակում լրացվում են հարկային պարտավորությունների անվանումները, որոնց հաշվին հարկ վճարողը դիմում է հաշվանցում կատարելու նպատակով, երկրորդ (Բ) սյունակում հարկային կամ մաքսային մարմնի անվանումը, որտեղ հաշվառված է պարտավորությունը, որի մարման նպատակով պիտի հաշվանցվի գումարը, իսկ երրորդ (Գ) սյունակում համապատասխան գումարները: Ընդամենը տողում լրացվում է դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարից այն ընդամենը գումարը, որը հարկ վճարողը ցանկանում է հաշվանցել նշված հարկային պարտավորությունների դիմաց,

15) 16-րդ կետում լրացվում է հաշվանցման ենթակա գումարը, որը հարկ վճարողը ցանկանում է իր վճարած գումարից հաշվանցվի նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց, ընդ որում երկրորդ (Բ) սյունակում լրացվում է հարկային կամ մաքսային մարմնի անվանումը, որի կողմից պետք է տրամադրվի նոր ձեռք բերվող դրոշմապիտակները, իսկ երրորդ (Գ) սյունակում համապատասխան գումարները: