Գլխավոր տեղեկություն
Համար
N 1788-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2017
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2017 թ.

N 1788-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԱԹԵՎԻԿ ԲԱԶԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001213 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆԵՐԱՌՅԱԼ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑԹՈՂՄԱՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունում 2017 թվականի մայիսի 12-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Բազինյանին պատկանող դեղատնային կրպակում իրականացված զննման արդյունքում խախտումների հայտնաբերման փաստը, որոնք են՝ դեղատնային կրպակում բացակայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստը (բունկեր) կամ հատակին ամրացված չհրկիզվող (երկաթյա) պահարանը, ինչպես նաև պահեստի համար նախատեսված խոնավաչափը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 3 հավելված 19-րդ կետի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման N 1 հավելված 16-րդ կետի պահանջներին և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով՝

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Բազինյանին (ք. Երևան, Գ. Լուսավորչի 17 շենք, թիվ 3/1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 23-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Ա-ԴԳ-001213 լիցենզիայով նախատեսված «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողման» գործունեությունը` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Բազինյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Պաշտոնակատար`

Լ. Ալթունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան