Գլխավոր տեղեկություն
Համար
N 504-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.05.24/17(586) Հոդ.180
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
04.05.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մայիսի 2017 թ.
ք. Երևան

N 504-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշման, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) «Միջազգային կարգի փրկարար», «1-ին կարգի փրկարար», «2-րդ կարգի փրկարար» որակավորման դասեր շնորհող փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելված 1-ի,

2) «3-րդ կարգի փրկարար» և «Փրկարար» որակավորման դասեր շնորհող փրկարարների որակավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2005 թվականի հունվարի 13-ի «Փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողով ստեղծելու մասին» N 9 հրամանը:

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

 

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարար

Դ. Տոնոյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարարի
2017 թվականի մայիսի 4-ի 
թիվ 504-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ», «1-ԻՆ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ»,

«2-ՐԴ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հանձնաժողովի նախագահ – Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) տնօրեն.

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ – ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության (այսուհետ` ՓՈՒՎ) գործունեությունը համակարգող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ.

3. Հանձնաժողովի քարտուղար – ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետի տեղակալ.

4. Հանձնաժողովի անդամներ`

1) ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ,

2) ՀՀ ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության պետ,

3) ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետ,

4) ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն,

5) ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր,

6) ՀՀ ԱԻՆ հավատարմագրման և լիցենզավորման գործակալության պետ,

7) ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ ծառայության գծով փոխտնօրեն,

8) Միավորված ազգերի զարգացման ծրագրի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող (համաձայնությամբ),

9) «Լոռէ» փրկարարական ջոկատի փոխնախագահ (համաձայնությամբ),

10) Հայկական Կարմիր Խաչի ընկերության աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ),

11) Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ),

12) «Սպիտակ» փրկարար կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության փրկարար ոլորտի ղեկավար (համաձայնությամբ):

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարարի
2017 թվականի մայիսի 4-ի
թիվ 504-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

«3-ՐԴ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հանձնաժողովի նախագահ – Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) փրկարարական ուժերի վարչության (այսուհետ` ՓՈՒՎ) պետ.

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ – ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» (այսուհետ` ՃԿՊԱ) ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի դեկան.

3. Հանձնաժողովի քարտուղար – ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարար ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի պետ.

4. Հանձնաժողովի անդամներ`

1) ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետի տեղակալ,

2) ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ,

3) ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի դոցենտ,

4) ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ,

5) ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ,

6) ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ: