Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.05.2017-16.07.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.05.15/16(585) Հոդ.175
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10317179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2017 թ.

ք. Երևան

N 397-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում կիրառվող սանիտարական միջոցների մասին» N 299 որոշման N 3 հավելվածի N 1 հավելվածը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել արտադրանքի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել սույն հրամանի հավելվածով հաստատված պետական գրանցման վկայականի տպագրությունը և համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումը:

3. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 1-ին խմբի լրացման համար հիմք ընդունել երկրի երկնիշ կոդը Հայպետստանդարտի 1999 թվականի մարտի 2-ի «Երկրների անունների դասակարգիչը հաստատելու մասին» թիվ 3-99 հրամանը:

4. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 2-րդ խմբի լրացման համար հիմք ընդունել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թ. նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 1209-Ն հրամանով հաստատված ՀՀ վարչատարածքային բաժանման միավորները:

5. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել գրանցման վկայականի տրամադրվող համարի 3-րդ խմբի լրացման համար կազմակերպության երկնիշ՝ թվատառային կոդի տրամադրումը տարածաշրջանի համար յուրահատուկ (01-99 թվերով և ռուսերեն АА-ЯЯ մեծատառերով, հնարավոր է նաև տառաթվային համադրությամբ և տեղեկացնել միասնական ռեեստրին):

6. Առաջարկել ՀՀ համապատասխանության գնահատման մարմիններին` գրանցման վկայականի տրամադրվող համարի 4-րդ խմբի լրացման համար սահմանել տվյալ կազմակերպության համար յուրահատուկ աշխատանքային տեղի երկնիշ կոդը, որը ձևավորվում է կազմակերպության շրջանակներում:

7. Սահմանել, որ արտադրանքի պետական գրանցման կարգն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում կիրառվող սանիտարական միջոցների մասին» N 299 որոշմամբ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:

 

Ս. Կարայան

 

 

Հավելված
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2017 թվականի ապրիլի 27-ի
N 397-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_12294

 

Ներմուծեք նկարագրությունը_12295

Ներմուծեք նկարագրությունը_12296

Ներմուծեք նկարագրությունը_12297

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2019, N 425-Ն 16.07.2019, N 397-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան