Գլխավոր տեղեկություն
Համար
N 177-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.05.2017-14.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.19/27(379).1 Հոդ.351.1
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
20.10.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 32010409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

20 հոկտեմբերի 2010 թ.

N 177-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՓԱՐՏ-Մ-Ի ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.

 

Հրամայում եմ`

 

 1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PART-M) կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից օդանավ շահագործող կազմակերպություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան, դրա մեջ հայտատուի ցանկությամբ ներառելով «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:

 3. 2011 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստանալու, կամ դրանց ժամկետները երկարացնելու հայտ ներկայացնող կազմակերպությունները պետք է ներկայացնեն միաժամանակ «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:

4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 177-Ն հրամանի

(հավելվածը խմբ. 10.04.17 N 103-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2022, N 10-Ն 14.12.2022, N 177-Ն
10.04.2017, N 103-Ն 20.05.2017, N 177-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան