Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.20/11(580) Հոդ.135
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.03.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617126


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մարտի 2017 թ.

N 70-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 228-րդ, 229-րդ, 230-րդ, 231-րդ, 232-րդ, 233-րդ, 234-րդ, 235-րդ, 236-րդ, 237-րդ, 238-րդ, 239-րդ, 240-րդ և 241-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

222.

Թռչունների Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված
ԲԻՈ-ՎԱԿ ՆԴՎ6/10-Հ120 (BIO-VAC NDV6/10-H120) պատվաստանյութ

Իտալիա

«Ֆատրո Ս.պ.Ա.» կազմակերպություն

223.

Բադերի ինֆեկցիոն հեպատիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Օրնիդակ (ORNIDUCK) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

224.

Խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար դերմատիտի թուլացված, կենդանի (LUMPY SKIN Disease) պատվաստանյութ

Հարավային Աֆրիկայի Հանրապետություն

«Օնդեռստեպոոռտ Բիօլոջիկալ Պռոդուկտս ՍՕՔ Լտդ.» կազմակերպություն

225.

Իմունոֆերմենտային մեթոդով խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի, խոզերի և այլ տեսակի կենդանիների արյան շիճուկում և պլազմայում հակադաբաղային ոչ կառուցվածքային սպիտակուցների հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ (ID Screen FMD NSP Competition)

Ֆրանսիա

«ԻԴ.Վետ» կազմակերպություն

226.

Խոզերի 2-րդ տիպի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ՑիրկոՇիլդ-Վ ինջ. (CircoShield-V inj.) պատվաստանյութ

Կորեա

«Գրին Քրոս Վեթերինարի Փրոդուքթս Քո., Լտդ.» կազմակերպություն

227.

Խոզերի կոլիբակտերիոզ (Escherichia coli) և կլոստրիդիում (Clostridium Perfringens) հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԿոլիԿլ (ColiCl) պատվաստանյութ

Կորեա

«Գրին Քրոս Վեթերինարի Փրոդուքթս Քո., Լտդ.» կազմակերպություն

228.

Ծիածանափայլ իշխանի յերսինիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ Ռելեռա (Aquavac Relera) պատվաստանյութ

Միացյալ Թագավորություն

«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն

229.

Ծիածանափայլ իշխանի վիբրիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ Վիբռիո Օռալ (Aquavac Vibrio Oral) պատվաստանյութ

Միացյալ Թագավորություն

«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն

230.

Ծիածանափայլ իշխանի յերսինիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ ԵՌՄ Օռալ (Aquavac ERM Oral) պատվաստանյութ

Միացյալ Թագավորություն

«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն

231.

Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ, ինֆեկցիոն բուրսալ և ռեովիրուս հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱվիՊրո 431 ՆԴ-ԻԲ-ԲԴ3-ՌԵՕ (AviPro® 431 ND-IB-BD3-REO) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Լոհմանն Անիմալ Հելթ Ինտ.» կազմակերպություն

232.

Խոզերի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ՈՒԲցիրվակ (UBcirvac) պատվաստանյութ

Թայվան

«Յունայթիդ Բիոմեդօկալ Ինկ., Ասիա» կազմակերպություն

233.

2, 5 և 6 շիճուկային տեսակների պլևրոպնևմո-նիայի ակտինոբացիլով պայմանավորված պլևրոպնևմոնիայի հետևանքների նվազեցման դեմ խոճկորների ակտիվ իմունիզացման համար Հիոբակ ԱՊՊ Մուլտի Վետ. (Hyobac APP Multi Vet.) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

234.

Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բուրսալ և Մարեկ հիվանդությունների նկատմամբ Իննովաքս ՆԴ-ԻԲԴ (Innovax ND-IBD) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

235.

Կոլիբացիլեոզ (դիարեա), նորածին խոճկորների նեկրոտիկ էնտերիտի և Կլոստրիդիում Նովի (Clostridium Novi) տեսակի բակտերիաների ազդեցության հետևանքով խոզամայրերի հանկարծամահության նկատմամբ մուլտիվալենտ Սուիսենգ (SUISENG) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Հիպրա, Ս.Ա.» կազմակերպություն

236.

Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված  «Նոբիլիս ՆԴ Բրոյլեր» (Nobilis ND Broiler) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

237.

Մանր և խոշոր եղջերավոր անասունների Clostridium հիվանդությունների դեմ համակցված Մուլտիքլոս (MULTICLOS) պատվաստանյութ

Հարավային Աֆրիկա

«Ինտերվետ Ս.Ա. (Pty) Լտդ.» կազմակերպություն

238.

«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ

Հայաստանի Հանրապետություն

«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն

239.

«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ

Հայաստանի Հանրապետություն

«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն

240.

«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-
համակարգ

Հայաստանի Հանրապետություն

«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն

241.

«3ABC» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-
համակարգ

Հայաստանի Հանրապետություն

«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան