Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.01/30(599) Հոդ.354
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

3 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 139-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների եռամյա զարգացման գործարար ծրագրի /այսուհետ` գործարար ծրագիր/ օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) գործունեության ճյուղային առանձնահատկություններ ունեցող 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերադաս կառավարման մարմինները եռամյա գործարար ծրագրի ձևում կարող են անհրաժեշտության դեպքում կատարել լրացումներ և փոփոխություններ հաշվի առնելով իրենց ոլորտային առանձնահատկությունները, այդ մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը.

2) յուրաքանչյուր եռամյա ծրագրի 2-րդ և 3-րդ տարվա համար եռամսյակային ցուցանիշները ներկայացնել մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը:

3. Առաջարկել.

 պետական կառավարման մարմինների ղեկավարներին, որ իրենց ենթակայության 50 տոկոս և ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (որոնք ունեն ոչ պետական բաժնեմաս) առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնեն սույն հրամանով հաստատված գործարար ծրագրի օրինակելի ձևը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2010 թվականի հունիսի 10-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հնգամյա զարգացման գործարար ծրագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 65-Ն հրամանը:

 

Ա. Սահակյան

 

Հավելված

ՀՀ ԿԱ պետական գույքի
կառավարման վարչության պետի
2017թ. հոկտեմբերի 3-ի 
N 139-Ն հրամանի

 

  

«ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
 
Հաստատում եմ
մարմնի ղեկավար`
________________________________

«—-» —————————— 201—թ.

Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր


«————————————————————————»—————


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ 2017

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.1.1. Լրիվ անվանումը-----------------------------------------------------------------------------------------

1.1.2. Կազմակերպաիրավական ձևը -------------------------------------------------------

1.1.3. Սեփականության վկայականի գրանցման համարը--------------------------------------------

1.1.4. Գրանցման վայրը և տարեթիվը----------------------------------------------------------------------

1.1.5. Գործունեության իրականացման վայրը ----------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------

1.1.6. Փոստային հասցեն (գործունեության վայրը) ----------------------------------------------------

1.1.7. Պետական մասնակցության (բաժնեմասի) չափը ------------------------------------ տոկոս

1.1.8. Կանոնադրական կապիտալի չափը------------------------------------------------- հազ.դրամ

1.1.9. Բաժնետոմսերի քանակը ----------------------հատ (բաժնետոմսերի անվանական արժեքը ------------------------հազ.դրամ), այդ թվում ------------- հասարակ բաժնետոմս,-----------------------------------------------------արտոնյալ բաժնետոմս:

1.1.10. Սեփականության վկայականում նշված անշարժ գույքի, այդ թվում հողամասի մակերեսը`-----------------------------------------------------------------------------------------------------

Շենքեր, շինություններ`--------------------------քառ.մետր, հողամաս`----------------------հա

1.1.11. Նույնականացման ծածկագիրը _____________, հարկ վճարողի հաշվառման համարը ------------------------------------------------------------------------------------------------------

1.1.12. Հեռախոս---------------------------------------------------------------------------------------------------

1.1.13. Ֆաքս--------------------------------------------------------------------------------------------------------

1.1.14. E-mail--------------------------------------------------------------------------------------------------------

1.1.15. Վեբ-կայքը (առկայության դեպքում) ---------------------------------------------------------------

Գլխավոր տնօրեն`

 հեռ. ----------------------------

Հաշվապահական ծառայության ղեկավար

 հեռ. ----------------------------

 

1.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՂԵԿԱՆՔԸ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1.2.1. Կազմակերպության ստեղծման տարեթիվը-----------------------------------------------------

1.2.2. Կազմակերպության ստեղծման նպատակը-------------------------------------------------------

1.2.3. Կազմակերպության կողմից լուծվող խնդիրները -----------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

1.2.4. Կազմակերպության գործարար ծրագրի ժամանակահատվածին նախորդ 3 տարիների գործունեության ցուցանիշների մասին (հավելված թիվ 1):

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կազմակերպության գործունեության ոլորտը ( ները)-----------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------

2.2. Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները--------------------------------

________________________________________________________________________

 

2.3. Կազմակերպության կողմից թողարկվող արտադրատեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը

________________________________________________________________________

 

2.4. Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց ընդհանուր բնութագիրը

________________________________________________________________________

 

3. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3.1. Ապրանքների սպառողների վերաբերյալ տեղեկություն ----------------------------------------------

________________________________________________________________________

 

3.2. Ծառայություններից օգտվողների նկարագրությունը ------------------------------------------------

________________________________________________________________________

 

3.3. Մրցակիցների գնահատում--------------------------------------------------------------------------------

________________________________________________________________________

 

3.4. Մրցակիցների նկատմամբ սեփական ուժերի և թույլ կողմերի գնահատում------------------

________________________________________________________________________

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ)

 

4.1. Արտադրանքի արտադրության ծրագիր ըստ եռամյա ծրագրի տարիների` ծրագրային յուրաքանչյուր տարվա համար և առաջին տարվա համար ըստ եռամսյակների (հավելված թիվ 2):

4.2. Ծառայությունների մատուցման ծրագիր ըստ եռամյա ծրագրի` ծրագրային յուրաքանչյուր տարվա համար և առաջին տարվա համար ըստ եռամսյակների (հավելված թիվ 3):

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

 

5.1. Կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշիվը (հավելված 4):

5.2. Կազմակերպության դեբիտորական պարտքերը (հավելված թիվ 5):

5.3. Կազմակերպության կրեդիտորական պարտքերը (հավելված թիվ 6):

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

6.1. Կազմակերպության տնտեսական գործունեության ընթացքում հիմնական ցուցանիշները` (հավելված թիվ 7):

6.1.1. Համախառն արտադրանքի մեծությունը,

6.1.2. Իրացումից հասույթը,

6.1.3. Ընդամենը ծախսեր, այդ թվում նաև հիմնական գործունեությունից,

6.1.4. Շահույթի մեծությունը` այդ թվում նաև հիմնական գործունեությունից,

6.1.5. Զուտ շահույթի մեծությունը,

6.1.6. Կուտակված վնասի մեծությունը,

6.1.7. Ակտիվների մեծությունը,

6.1.8. Աշխատողների միջին ցուցակային թիվը:

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

7.1. Սույն զարգացման ծրագրի շրջանակներում առաջիկա 3 տարվա ընթացքում ըստ տարիների նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները` (հավելված թիվ 8):

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

8.1. Եռամյա ծրագրի ժամանակահատվածում հնարավոր ռիսկերի թվարկում`

________________________________________________________________________

 

------------------------------------------------------------- և այլն:

 

8.2. Հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով նախատեսվող իրականացվելիք միջոցառումներ`

________________________________________________________________________

 

------------------------------------------------------------- և այլն:

 

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ (ՆԵՐԸ) ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

 

9.1. Ակնկալվող արդյունքներ------------------------------------------------------------------------------

________________________________________________________________________

 

9.2. Զարգացման հեռանկարներ--------------------------------------------------------------------------

________________________________________________________________________

 

Հավելված 1.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 3 ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

N

Ցուցանիշի անվանումը

20…..
հազ. դրամ

20…..
հազ.դրամ

20….
Հազ.դրամ

Աճման տոկոսը
եռամյա ծրագրի առաջին տարվա նկատմամբ

1

2

3

4

5

6

1.

Համախառն արտադրանքի ծավալը

       

2.

Իրացման ծավալը

       

3.

Շահույթի մեծությունը

       

4.

Ակտիվների մեծությունը

       

 5.

Շահութաբերությունն ըստ ակտիվների

       

 6.

Շահութաբերությունն ըստ իրացման ծավալների

       

7.

ՀՀ պետական և տեղական բյուջեներ վճարված հարկերի ծավալը

       
 

այդ թվում՝ ըստ հարկատեսակների
1)
2)
3)

       

8.

ՀՀ պետական բյուջե վճարված շահութաբաժինների ծավալը

       

Հավելված 2.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ

 

 հազ. դրամ  

N

Արտադրական ծրագիրը բնութագրող ցուցանիշների անվանումը

20....

20.....

20.....

Այդ թվում եռամյա ծրագրի առաջին տարվա համար ըստ եռամսյակների

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

1.

Ցուցանիշները նշվում են արժեքային արտահայտությամբ, եթե հնարավոր է նաև ոչ արժեքային արտահայտությամբ
(բնաիրային)

             

Հավելված 3.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

 

հազ. դրամ

N

Ծառայության մատուցման ծրագիրը բնութագրող ցուցանիշների անվանումը

20....

20.....

20.....

Այդ թվում եռամյա ծրագրի առաջին տարվա համար ըստ եռամսյակների

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

1.

Ցուցանիշները նշվում են արժեքային արտահայտությամբ, եթե հնարավոր է նաև ոչ արժեքային արտահայտությամբ
(բնաիրային)

             

Հավելված 4.

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ

 

հազ. դրամ

N

Ցուցանիշի անվանումը

20....

20.....

20.....

Այդ թվում եռամյա ծրագրի առաջին տարվա համար ըստ եռամսյակների

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

I

Ընդամենը եկամուտներ,
այդ թվում`

             

1.1

հիմնական գործունեությանը վերաբերվող եկամուտներ (Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթ)

             

1.2

Գործառնական եկամուտներ

             

1.3

այլ գործունեությանը վերաբերվող եկամուտներ

             

II

Ընդամենը ծախսեր, այդ թվում`

             

2.1

Գործառնական ծախսեր

             

2.2

Ֆինանսական ծախսեր

             

2.3

Ընդամենը այլ ծախսեր

             

III

Շահույթ (վնաս) մինչև հարկումը

             

IV

Շահութահարկի գծով ծախս

             

V

Զուտ շահույթ (վնաս)

             

Հավելված 5.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

 

N

Դեբիտորական պարտքերը

20….
Հազ. դրամ

20….
Հազ. դրամ

20….
Հազ. դրամ

Աճման տոկոսը
եռամյա ծրագրի
առաջին տարվա
նկատմամբ

1

2

3

4

5

6

           

Հավելված 6.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

 

N

Կրեդիտորական պարտքերը

20….
Հազ. դրամ

20….
Հազ. դրամ

20….
Հազ. դրամ

Աճման տոկոսը
եռամյա ծրագրի
առաջին տարվա
նկատմամբ

1

2

3

4

5

6

           

Հավելված 7.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

հազ. դրամ

N

Ցուցանիշի անվանումը

20....

20.....

20.....

Այդ թվում եռամյա ծրագրի առաջին տարվա համար ըստ եռամսյակների

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

1

Համախառն արտադրանքի մեծությունը

             

2

Իրացումից հասույթը

             

3

Շահույթի մեծությունը, այդ թվում նաև հիմնական գործունեությունից

             

4

Զուտ շահույթի մեծությունը

             

5

Կուտակված վնասի մեծությունը

             

6

Ակտիվների մեծությունը

             

7

Աշխատողների միջին ցուցակային թիվը

             

Հավելված 8.

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

հազ. դրամ

N

Միջոցառման անվանումը

Միջոցառման ժամկետը

Միջոցառման սկիզբը/ավարտը

Միջոցառման վրա կատարված ծախսերը
/հազ.դրամ/

Միջոցառման բնութագիրը

Միջոցառումից ակնկալվող արդյունքը

ընդամենը

վարկային

1

2

3

4

5

6

7

8

               
»: 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան