Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2017-11.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.17/10(579).1 Հոդ.130.1
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.02.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.08.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2017թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի, 72-րդ հոդվածի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 22-րդ կետի,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի N 09-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Լ. Ալթունյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարարության
2017 թ. փետրվարի 17-ի  թիվ 06-Ն հրաման

 

(հավելվածը խմբ., լրաց. 14.03.17 N 10-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.03.17 N 11-Ն, փոփ.11.04.17 N 16-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.04.17 N 17-Ն,10.05.17 N 20-Ն, 09.06.17 N 30-Ն, 23.06.17 N 34-Ն, խմբ., լրաց. 13.07.17 N 35-Ն)