Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.96
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.02.2017
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10217096

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 85-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 194-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 45-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաշվառում է տեսակցությունները, հանձնուքները, ծանրոցները և փաթեթները համապատասխան քարտում, ինչպես նաև լրացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած կամ հանձնուք բերած անձանց ցուցակը (Ձև 12).»,

2) Հրամանի Ձև 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև 12

(Էջ 1)

 

Ք Ա Ր Տ

տեսակցությունների, հանձնուքների, փաթեթների և ծանրոցների հաշվառման

 

Քարտը բացված է ________________________________________________

 քրեակատարողական հիմնարկի ՊՀ

   

________________________________________________________ -ի կողմից:

(անուն, ազգանուն)


_____________________________________________________________

(ստորագրություն)

 

 Կ.Տ.

  
_________________________________________________________________

 

..................................................................................................................................

(կալանավորված անձի/դատապարտյալի, Ա. Ա. Հ.)

 

Ծննդյան տարեթիվը_....................

Մեղադրվում է ..................... _քր. օր-ի_................_հոդ.

Մուտքը ՔԿՀ_.....................______________________

Դատապարտված է ................. քր. օր-ի_.............._հոդ.

Պատժաչափը_...........................______________

Կալանքի սկիզբը_.......................___________________

Հ/հ

Այցելուի Ա. Ա. Հ.

Այցելուի կապը
(ազգակցական կամ այլ)

Բնակության վայրը

       

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Տեսակցության տրամադրման օրը, ամիսը, տարին

Այցելուի կապը

Ա.Հ.Ա.

Հարազատական կապը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը

Տեսակցության տեսակը և տևողությունը (կարճատև, երկարատև)

Տեսակցություն թույլատրած
անձի Ա. Ա., ստորագրությունը

1

2

3

4

5

6

           

ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Հանձնման օրը, ամիսը, տարին

Ծանրոց կամ հանձնուք
(նշել տեսակը և քաշը)

Հանձնուք կամ ծանրոց հանձնող անձի
Ա. Հ. Ա.

Թույլատրող անձի Ա. Ա., ստորագրությունը

       

Կալանավորված անձի կալանքից ազատվելու, իսկ դատապարտյալի պատժի կրումից ազատվելու դեպքում քարտը անձնական գործին կցել է

_________________________________________________________________

(Ա. Ա., պաշտոն, ստորագրություն)

 

(Էջ 2)

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Կալանավորված անձ կամ

դատապարտյալ________________________________________________________________________ -ին

իր գրավոր համաձայնությամբ տեսակցության եկած կամ հանձնուք բերող անձանց

N

Տեսակցողի կամ հանձնուք բերողի անուն, ազգանուն, հայրանունը

Դիմում ներկայացնելու օրը

Հարազատական կապը

Անձնագրի կամ նույնականացման քարտի համարը

Բնակության
կամ հաշվառման վայրը

Կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության կամ հակառակ բովանդակությամբ դիմում ներկայացնելու օրը

ՔԿՀ պետի կամ նրան փոխարինող անձի ստորագրությունը

               
               
               

ՀՀ ԱՆ «___________» ՔԿՀ _____________________________________________________________»։

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Հովհաննիսյան