ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
3 փետրվարի 2017 թ. |
N 90-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՌԱԳ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 26-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 3-ի N 30 նիստի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Տրամադրել «ԿՌԱԳ» ՍՊԸ-ին պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների գործունեություն իրականացնելու համար համապատասխան լիցենզիա։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հիմք՝ «ԿՌԱԳ» ՍՊԸ-ի տնօրեն Է. Կարապետյանի հայտը։
Ժամանակավոր պաշտոնակատար |
Հ. Մխիթարյան |