Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.22/6(575).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
16.01.2017
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունվարի 2017 թ.

ք. Երևան

N 27-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 13-ի N 01/5 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

Ուժը կորցրած ճանաչել.

 

«ԳՈՒՐԳԵՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05350 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00010 ներդիրը:

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Վ. Մարտիրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան