Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.15/6(575) Հոդ.72
Ընդունող մարմին
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2017
Ստորագրող մարմին
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10817072


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

30 հունվարի 2017 թ.

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 07-ԱՄ-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հինգերորդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2003 թվականի փետրվարի 13-ի «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 07-ԱՄ-Ն հրամանում /այսուհետ՝ Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին».

2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել Հրամանի 2-րդ կետը և հավելված 2-ը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Մանուկյան