«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11717050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
20 հունվարի 2017 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ ու 12-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 17-ը, ժամը 18:00:
4. Սույն հրամանի 2-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 24-ը, ժամը 18:00:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ն. Սարգսյան |
Հավելված N 1 |
|
____________________________ աշխատակազմի ղեկավար (գերատեսչության անվանումը) |
պարոն/տիկին _______________________________________ - ին (աշխատակազմի ղեկավարի անուն, ազգանուն) |
________________________________________ - ից
(դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն) |
Դ Ի Մ Ո Ւ Մ - Հ Ա Յ Տ
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու
Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը |
Ծառայողի ընտանիքի կազմը |
Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը |
Ծառայողի անձնագրային տվյալները |
Ծառայողի էլեկտրոնային հասցեն |
Ծառայողի հեռախոսահամարը |
Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը |
Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`
1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված _____ էջից.
2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ____ էջից.
3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ____ էջից.
4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված _____ էջից:
Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված պետության առաջարկած պայմանները` ներառյալ պատասխանատվության պայմանները:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:
_______________________________
(դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)
________________________________________________
(դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)
________________________________________________
(ծառայողի ընտանիքի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն)
Դիմումն ընդունեց` _____________________________________________________
(դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն)
____________________________________________________________
Ներկայացվել է դիմում |
___________________________________________ - ի կողմից (դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն) |
Ստացվել է |
______________________________________________ - ի կողմից (դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն) |
«___» _________________ 201 թ. |
|
Հավելված N 1-ի լրացման ուղեցույց
1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:
2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:
3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:
4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:
5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:
6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում են Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):
7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է բնակարանի այն սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռք բերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:
8. Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության դեպքում` Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը կցվում է դիմում-հայտին:
9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է Ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:
Հավելված N 2 |
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ
___________________________________________________ (Գերատեսչության անվանումը) |
Աղյուսակ 1:
Բնակարան գնելու հավակնորդների |
Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների | |||
Մեկ |
Երկու |
Երեք |
Չորս | |
Աղյուսակ 2:
Հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը |
Հավակնորդի ընտանիքի |
Հավակնորդի պաշտոնը, աշխատանքային ստաժը |
Հավակնորդի անձնագրային տվյալներ |
Հավակնորդի էլեկտրոնային հասցեն |
Հավակնորդի |
Հավակնորդի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը |
Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:
________________________________________
(տեղեկանքը կազմելու ամսաթիվը) |
Կ. Տ. |
__________________________________________________________ (Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը) |