Գլխավոր տեղեկություն
Համար
N 230-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.06.2017-25.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.15/19(588) Հոդ.203
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2017
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2017 թ.

N 230-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 673-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 179-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար

Վ. Արամյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 230-Ն հրամանի

Պայմանագրի կողմ

_______________________________

_______________________________

գտնվելու վայրը __________________

հհ ____________________________

_______________________________

հվհհ __________________________

Պատվիրատու

_________________________________

_________________________________

գտնվելու վայրը _____________________

հհ ______________________________

_________________________________

հվհհ _____________________________

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«     »  «              »   20   թ.

 

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`

____________________________________________________________________

____________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20   թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն՝ ի դեմս _____________________________________________ և

Պայմանագրի կողմը՝ ի դեմս________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «___» «_____________» 20  թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված մատակարարումները, աշխատանքները կամ ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները՝

N

Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների

անվանումը

տեխնիկական բնութագրի
համառոտ
շարադրանքը

քանակական ցուցանիշը

կատարման ժամկետը

Վճարման
ենթակա գումարը
/հազար դրամ/

Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանա-կացույցի/

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանա-կացույցի

փաստացի

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանա-կացույցի

փաստացի

                 
                 

Վերոհիշյալ մատակարարումների, աշխատանքների կամ ծառայությունների կատարման կամ մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

Աշխատանքը հանձնեց

Աշխատանքը ընդունեց

___________________________
ստորագրություն

___________________________
ստորագրություն

___________________________
ազգանուն, անուն

___________________________
ազգանուն, անուն

   
 

Կ. Տ.

Ընդ որում, Հավելվածով սահմանված՝ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝

1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը։

2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը։

3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:

4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:

7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:

8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:

9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:

10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:

11. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հանձնման-ընդունման արձանագրությունը ներկայացվելու դեպքում «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ, մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ կնիք չի դրվում:

12. Սույն հանձնման–ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են: