Գլխավոր տեղեկություն
Համար
N 803
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.01.2017-24.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.03.17/6(124) Հոդ.133
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.11.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 803

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԽՄԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՐՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ» N 2-III-Ա2-2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` ջրմուղներին և ջրամատակարարման աղբյուրներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N-2III.Ա2-2 սանիտարական կանոնները (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային կենտրոնների ու ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին`

սահմանել հսկողություն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III.Ա-2-2 միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
29 նոյեմբերի 2002 թ. N 803 հրամանով

 

ԽՄԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՐՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-Ա2-2

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (սանիտարական նորմերը) համաձայն ՀՀ կառավարության 14.01.02 թ. N 26 որոշման, սահմանում են խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների (այսուհետ՝ գոտի) կազմակերպմանը և շահագործմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ:

1.2 Գոտիները կազմակերպվում են ինչպես ստորգետնյա, այնպես էլ մակերեսային աղբյուրներից ջուր մատակարարող բոլոր ջրմուղների վրա:

Գոտիների կազմակերպման և ռեժիմի ապահովման հիմնական նպատակն է ջրամատակարարման աղբյուրների և ջրմուղի կառույցների, ինչպես նաև դրանց տեղակայման տարածքների աղտոտումից պահպանումը:

1.3 Կազմակերպվում են սանիտարական պահպանման երեք գոտիներ՝ առաջին գոտի (խիստ ռեժիմի) ներառում է ջրառների տեղակայման տարածքը և ջրմուղների կառույցների տեղադրման հրապարակները: Դրա նշանակությունը ջրառի տեղի և ջրառի կառույցների պահպանումը աղտոտումից և վնասումից:

Երկրորդ և երրորդ գոտիները (սահմանափակման գոտիներ) ներառում են ջրամատակարարման աղբյուրների ջրի ախտոտման կանխարգելմանն ուղղված տարածքներ:

Ջրատարների սանիտարական պահպանումն ապահովվում է սանիտարապահպանման շերտագծով:

Երեք գոտիներից յուրաքանչյուրում, ինչպես նաև սանիտարապահպանման շերտագծի սահմաններում, համապատասխան դրանց նշանակության, սահմանվում է հատուկ ռեժիմ և որոշվում է ջրի որակի վատթարացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը:

1.4 Գոտիների կազմակերպմանը պետք է նախորդի դրա նախագծի մշակումը, որում անհրաժեշտ է ներառել՝

- սանիտարական պահպանման գոտիների սահմանների որոշումը,

- գոտիների տարածքի սանիտարական վիճակի բարելավման և աղբյուրի աղտոտման կանխարգելման միջոցառումների ծրագիրը,

- երեք գոտիների տարածքի օգտագործման կանոնները և ռեժիմը:

1.5 Գոտիների սահմանների որոշումը և համապատասխան կազմակերպչական, տեխնիկական, հիգիենիկ և հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումների մշակումը կախված է ջրամատակարարման աղբյուրների (ստորգետնյա կամ մակերեսային) տեսակից, դրանց բնական պաշտպանվածությունից և քիմիական ու մանրէաբանական աղտոտման հնարավորոււթյունից:

1.6 Ենթահունային ջրառով ջրմուղների գոտիները կազմակերպվում են այնպես, ինչպես ջրամատակարարման մակերեսային աղբյուրի դեպքում:

1.7 Գոտիների կազմակերպման հնարավորության սկզբունքային լուծումը պետք է տրվի ջրամատակարարման աղբյուրի ընտրության փուլում:

Առանձին օբյեկտի խմելու-տնտեսական նպատակով ջրամատակարարման աղբյուրի ընտրության ժամանակ գոտիների կազմակերպման հնարավորությունը պետք է որոշվի ջրառի համար հողահատկացման փուլում:

1.8 Ջրառի կառուցման հողամասի ընտրության համաձայնեցման համար, պատվիրատուն ներկայացնում է ջրամատակարարման աղբյուրը բնորոշող փաստաթղթեր, այդ թվում գոտիների մոտավոր սահմանները և աղտոտման հնարավոր աղբյուրները: Փաստաթղթերի ցանկը նշված է հավելված 1-ում:

1.9 Սանիտարական պահպանման գոտիների նախագիծը պետք է հանդիսանա խմելու տնտեսական ջրամատակարարման նախագծի կազմի պարտադիր մասը և մշակվի վերջինիս հետ միասին:

Սանիտարական պահպանման գոտիներ չունեցող գործող ջրմուղների համար դրանց նախագիծը մշակվում է առանձին:

1.10 Գոտիների նախագիծը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

- ջրամատակարարման աղբյուրների սանիտարական վիճակի բնութագիրը, N 2 կամ N 3 հավելվածներով նախատեսված ծավալով (կախված ջրամատակարարման աղբյուրի տեսակից) ջրի որակի հետազոտությունների արդյունքները (երեք նմուշից ոչ պակաս սեզոնի ընթացքում),

- հիդրոլոգիական տվյալներ-մակերեսային ջրամատակարարման աղբյուրի դեպքում կամ հիդրոերկրաբանական տվյալներ ստորգետնյա աղբյուրի դեպքում,

- սանիտարական պահպանման I, II և III գոտիների սահմանների որոշումը համապատասխան հիմնավորումով,

- սանիտարական պահպանման բոլոր գոտիների տարածքների օգտագործման ռեժիմը և կանոնները,

- իրավիճակային պլան, նշելով գոտիների նախագծվող սահմանները, ջրառի տեղերը և ջրամատակարարման կառույցների հրապարակները:

1.11 Սանիտարական պահանջները գոտիներում պետք է կատարվեն`

ա) սանիտարական պահպանման առաջին գոտում՝ ջրմուղը շահագործող կազմակերպության կողմից,

բ) սանիտարական պահպանման երկրորդ և երրորդ գոտիներում - ջրմուղը շահագործող կազմակերպության և ջրամատակարարման աղբյուրի ջրի որակի վրա բացասական (կամ հնարավոր բացասական) ազդեցություն ունեցող օբյեկտների սեփականատերերի կողմից:

1.12 Գոտիների նախագծի բացակայությունը չի ազատում ջրմուղը շահագործող կազմակերպությանը, սանիտարական պահպանման գոտու սահմաններում գործող օբյեկտների սեփականատերերին և այլ տնտեսավարող սուբյեկտներին սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումից:

 

2. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2.1 Սանիտարական պահպանման գոտիների որոշման գործոնները

 

2.1.1 Աղտոտման տարածման հեռավորությունը կախված է`

- ջրամատակարարման աղբյուրի տեսակից (ստորերկրյա կամ մակերեսային),

- աղտոտման բնույթից (քիմիական կամ մանրէաբանական),

- ստորերկրյա ջրամատակարարման աղբյուրի բնական պաշտպանվածության աստիճանից,

- հիդրոերկրաբանական կամ հիդրոլոգիական պայմաններից:

2.1.2 Սանիտարական պահպանման գոտիների չափերը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել մանրէների կենդանի մնալու ժամանակը (երկրորդ գոտի), իսկ քիմիական աղտոտման համար` տարածման հեռավորությունը (երկրորդ գոտի):

 

2.2 Ստորերկրյա աղբյուրի սանիտարական պահպանման գոտիների սահմանների որոշումը

 

2.2.1 Առաջին գոտու սահմանները

2.2.1.1 Ստորերկրյա ջրերի ջրառները պետք է տեղակայվեն արդյունաբերական օբյեկտների և բնակելի տարածքներից դուրս:

Առաջին գոտու սահմանը սահմանվում է ջրառից 30 մ ոչ պակաս հեռավորության վրա -պաշտպանված ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում և ոչ պակաս 50 մ-ոչ բավարար պաշտպանված ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում:

Ստորերկրյա ջրառների խմբի սանիտարական պահպանման առաջին գոտու սահմանները պետք է անցնեն հեռավոր ջրառներից 30 մ և 50 մ ոչ պակաս հեռավորության վրա:

Ստորերկրյա ջրառների խմբի սանիտարական պահպանման առաջին գոտու սահմանները համապատասխանաբար 15 մետր և 25 մետր են, եթե գոտին պարսպապատված է և ջրառը շահագործող տնտեսվարողը հիմնավորում է, որ ջրառների խումբը տեղակայված է բարենպաստ սանիտարահիգիենիկ և հիդրոերկրաբանական պայմաններում, որտեղ բացառվում է հողի և ստորերկրյա ջրերի աղտոտումը: Պաշտպանված և ոչ բավարար պաշտպանված ստորերկրյա ջրերի սահմանումները տրված են 2.2.1.2 և 2.2.1.3 կետերում:

2.2.1.2 Պաշտպանված ստորերկրյա ջրերին են պատկանում ճնշումային և ոչ ճնշումային միջշերտային ջրերը, որոնք սանիտարական պահպանման բոլոր գոտիների սահմաններում ունեն համատարած ջրահենային ծածկ, որը բացառում է ոչ բավարար պաշտպանված այլ հորիզոններից տեղային սնման հնարավորությունը:

2.2.1.3 Ոչ բավարար պաշտպանված ստորերկրյա ջրերին են պատկանում`

ա) գրունտային ջրերը,

բ) ճնշումային և ոչ ճնշումային միջշերտային ջրերը, որոնք սանիտարական պահպանման գոտու մակերեսում ունեն սնուցում ոչ բավարար պաշտպանված այլ հորիզոններից կամ անմիջական հիդրավլիկ կապի միջոցով բաց ջրամբարներից:

2.2.1.4 Ստորերկրյա ջրերի պաշարների արհեստական համալրման դեպքում, ջրառների առաջին գոտու սահմանը սահմանվում է ինչպես ստորերկրյա ոչ բավարար պաշտպանված ջրամատակարարման աղբյուրի համար, ջրառից 50 մ ոչ պակաս և ինֆիլտրացիոն կառույցներից 100 մ ոչ պակաս հեռավորության վրա:

2.2.2. Սանիտարական պահպանման երկրորդ և երրորդ գոտիների սահմանները

2.2.2.1 Երկրորդ և երրորդ գոտիների սահմանների որոշման ժամանակ պետք է հաշվի առնել, որ ջրատար հորիզոնից դեպի ջրառ, ստորերկրյա ջրերի հոսքը կատարվում է միայն ջրառի սնման շրջանից, որի չափերը և ձևը պլանում կախված են՝

- ջրառի տեսակից (առանձին ջրառներ, ջրառների խումբ և այլն),

- ջրառի չափից (ջրի ծախսը) և ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումից,

- ջրատար շերտի հիդրոլոգիական առանձնահատկություններից և դրա սնման պայմաններից:

2.2.2.2 Սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանը որոշվում է հիդրոդինամիկ հաշվարկներով, ելնելով այն պայմաններից, որ երկրորդ գոտու սահմանից դուրս ջրատար հորիզոն թափանցող մանրէաբանական աղտոտումը հասնում է մինչև ջրառ:

Հիմնական չափանիշները, որոնք որոշում են սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմաններից մինչև ջրառ հեռավորությունը, հանդիսանում են ստորերկրյա ջրերի հոսքով մինչև ջրառ մանրէաբանական աղտոտման շարժման ժամանակը (Տմ):

Երկրորդ գոտու սահմանների որոշման ժամանակ Տմ-ը ընդունվում է ըստ աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

Սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանների հաշվարկի ժամանակը Տմ

 

Հիդրոերկրաբանական պայմաններ Տմ (օրերով)
I և II կլիմայական գոտիների համար III կլիմայական գոտու համար
Ոչ բավարար պաշտպանված ստորերկրյա ջրեր 400 400
Պաշտպանված ստորերկրյա ջրեր 200 100

 

2.2.2.3 Սանիտարական պահպանման երրորդ գոտու սահմանը, որը նախատեսված է ջրատար հորիզոնը քիմիական աղտոտումից պաշտպանելու համար, նույնպես որոշվում է հիդրոդինամիկ հաշվարկներով: Այդ ժամանակ պետք է ելնել նրանից, որ քիմիական ախտոտման շարժման ժամանակը դեպի ջրառ պետք է լինի Տմ հաշվարկայինից ավել:

Տմ-ն ընդունվում է որպես ջրառի շահագործման ժամկետ:

2.2.2.4 Ստորերկրյա ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման երկրորդ և երրորդ գոտիների որոշումը կատարվում է հիդրոերկրաբանական հաշվարկների մեթոդիկաներով:

(2.2-րդ կետը լրաց. 21.12.16 N 45-Ն)

 

2.3 Մակերեսային աղբյուրի սանիտարական պահպանման գոտիների սահմանների որոշումը

 

2.3.1 Առաջին գոտու որոշումը

2.3.1.1 Մակերեսային աղբյուրի ջրմուղի սանիտարական պահպանման առաջին գոտու սահմանը սահմանվում է, ելնելով կոնկրետ պայմաններից հետևյալ կերպ՝

ա) ջրահոսքերի համար

- հոսանքով վերև -ջրառից 200 մ ոչ պակաս,

- հոսանքով ներքև -ջրառից 100 մ ոչ պակաս,

- ջրառին սահմանակից ափով -ջրի կտրման գծից 100 մ ոչ պակաս,

- ջրառին հակառակ ափով- ամբողջ տարածությունը և հակառակ ափը 50 մ ոչ պակաս լայնքով ջրի կտրման գծից:

բ) ջրհավաքների համար (լճեր, ջրամբարներ) առաջին գոտու սահմանը պետք է սահմանվի ջրառից ոչ պակաս 100 մ ջրատարածության բոլոր ուղղություններով և ջրառին սահմանակից ափով:

2.3.2 Սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանները

2.3.2.1 Ջրահոսքերի և ջրահավաքների սանիտարական պահպանման գոտու սահմանները որոշվում են, ելնելով բնական, կլիմայական և հիդրոլոգիական պայմաններից:

2.3.2.2 Մանրէներից ինքնամաքրման նպատակով, ջրահոսքերի երկրորդ գոտու սահմանը պետք է հեռացվի ջրառից հոսանքով վերև այնքան, որ հիմնական ջրհոսքի վազքի ժամանակը ջրի ծախսի 95% ապահովության դեպքում լինի 5 օրից ոչ պակաս:

2.3.2.3 Ջրահավաքների սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանը պետք է հեռացվի ջրառից ջրատարածքի բոլոր ուղղություններով 3 կմ տարածության վրա:

2.3.2.4 Ջրի կտրումից սանիտարական պահպանման երկրորդ գոտու եզրային սահմանները պետք է գտնվեն՝

ա) տեղանքի հարթ ռելիեֆի դեպքում -500 մ ոչ պակաս,

բ) տեղանքի լեռնային ռելիեֆի դեպքում -750 մ ոչ պակաս:

2.3.2.5 Հոսքով ներքև ջրահոսքի սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանը պետք է որոշվի, հաշվի առնելով քամիներով պայմանավորված հակառակ հոսքի ազդեցության բացառումը, բայց ջրառից 250 մ ոչ պակաս:

2.3.2.6 Ելնելով սանիտարահամաճարակային իրավիճակից և համապատասխան հիմնավորմամբ, երկրորդ գոտու տարածքը կարող է մեծացվել:

2.3.3 Սանիտարական պահպանման երրորդ գոտու սահմանները

2.3.3.1 Մակերեսային ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման երրորդ գոտու սահմանները ջրահոսքի վրա, հոսքով վերև և ներքև համընկնում են երկրորդ գոտու սահմանների հետ: Եզրային սահմանները պետք է անցնեն ջրաբաժան գծերով 3-5 կմ սահմաններում, ներառյալ վտակները: Մակերեսային ջրաղբյուրի երրորդ գոտու սահմանները ջրահավաքների վրա լիովին համընկնում են երկրորդ գոտու սահմանների հետ:

 

2.4 Ջրմուղների կառույցների և ջրատարների սանիտարական պահպանման գոտիների սահմանների որոշումը

 

2.4.1 Ջրառից դուրս տեղակայված ջրամատակարարման կառույցների սանիտարապահպանական գոտին կազմվում է առաջին գոտուց (խիստ ռեժիմի), իսկ ջրատարներինը՝ սանիտարապահպանության շերտագծից:

2.4.2 Ջրմուղի կառույցների սանիտարական պահպանման առաջին գոտու սահմանը ընդունվում է հետևյալ հեռավորության վրա`

-պահեստային և կարգավորող տարողությունների, ֆիլտրների և կոնտակտային պարզարանների պատերից -30 մ ոչ պակաս,

-ջրաճնշումային աշտարակներից 10, ոչ պակաս,

-մնացած շենքերից (նստեցման ավազաններ, ռեագենտային տնտեսություն, քլորի պահեստ, պոմպակայաններ և այլն) -15 մ ոչ պակաս:

2.4.3 Օբյեկտի տարածքում ջրամատակարարման կառույցների տեղակայման դեպքում վերոհիշյալ տարածությունները կարող են փոքրացվել, նվազագույնը մինչև 10 մ:

2.4.4 Սանիտարապահպանական շերտագծի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմից պետք է ընդունվի՝

ա) գրունտային ջրերի բացակայության ժամանակ՝

-մինչև 1000 մմ ջրատարի տրամագծի դեպքում-10 մ ոչ պակաս,

-1000 մմ ավել տրամագծի դեպքում -50 մ ոչ պակաս:

2.4.5 Ջրամատակարարման կառույցների տարածքում քլորի բազային պահեստի առկայության դեպքում, սանիտարապահպանման գոտին մինչև բնակելի և հասարակական շենքերը պետք է լինեն 300 մ ոչ պակաս:

 

3. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1 Ընդհանուր պահանջներ

 

3.1.1 Պահանջները նախատեսվում են սանիտարական պահպանման յուրաքանչյուր գոտու համար, ելնելով դրա նշանակությունից: Դրանք կարող են լինել միանվագ, մինչև ջրառի շահագործման սկիզբը իրականացվող կամ մշտական, ռեժիմային բնույթի:

3.1.2 Սանիտարական պահպանման տարածքում ստորև բերվող հիմնական միջոցառումների ծավալը կախված կոնկրետ բնական պայմաններից և սանիտարահամաճարակային իրավիճակից կարող են ճշտվել և համալրվել:

 

3.2 Պահանջներ ստորերկրյա ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման տարածքում

 

Պահանջների նպատակը ջրառում ջրի կազմի բնական կայունության պահպանումն է դրա աղտոտման կանխման և վերացման միջոցով:

3.2.1 Առաջին գոտու պահանջներ

3.2.1.1 Սանիտարական պահպանման առաջին գոտու տարածքը պետք է լինի պլանավորված մակերեսային արտահոսքերի դրա սահմաններից դուրս հեռացման համար, պարսպված և ապահովված պահպանությունով:

3.2.1.2 Արգելվում է բոլոր տեսակի շինարարական աշխատանքներ, որոնք չունեն անմիջական կապ ջրմուղի կառույցների շահագործման, ընդլայնման, վերակառուցման հետ, այդ թվում տարբեր նշանակության խողովակաշարերի անցկացումը, բնակելի և տնտեսակենցաղային շենքերի տեղակայումը, մարդկանց բնակվելը, թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը:

3.2.1.3 Շենքերը պետք է լինեն կոյուղացված, կեղտաջրերի հեռացումով մոտակա կոյուղու համակարգ կամ տեղական կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնք պետք է գտնվեն սանիտարական պահպանման առաջին գոտուց դուրս, հաշվի առնելով երկրորդ գոտու տարածքի սանիտարական ռեժիմի պայմանները:

Կոյուղու բացակայության ժամանակ պետք է կազմակերպվեն ջրանթափանց ընդունիչներ, որոնք տեղակայվում են այնպիսի տեղերում, որ բացառի կեղտաջրերի հեռացման ժամանակ սանիտարական պահպանման առաջին գոտու տարածքի աղտոտումը:

3.2.1.4 Սանիտարական պահպանման առաջին գոտում տեղակայված ջրմուղի կառույցները պետք է սարքավորվեն այնպես, որ բացառվի խմելու ջրի աղտոտումը հորատանցքերի գլխամասերի և ելանցքերի, ջրամբարների դիտահորերի և լցման խողովակների, պոմպերի լցման սարքավորումների միջոցով:

3.2.2 Սանիտարական պահպանման երկրորդ և երրորդ գոտիներին ներկայացվող պահանջներ

3.2.2.1 Ջրատար հորիզոնների հնարավոր աղտոտման վտանգ ներկայացնող հին հորատանցքերի բացահայտում, տամպոնում կամ վերականգնում:

3.2.2.2 Նոր հորատանցքերի հորատումը և նոր շինարարությունները, որոնք բերում են հողի ծածկույթի վնասմանը, պետք է իրականացվեն հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների պարտադիր համաձայնեցմամբ:

3.2.2.3 Ընդերքի օգտահանման, կարծր թափոնների ստորերկրյա պահեստավորման, ջրատար հորիզոնների մեջ գործած ջրերի մղման արգելումը:

3.2.2.4 Ստորերկրյա ջրերի քիմիական աղտոտման վտանգ ներկայացնող վառելիքաքսայուղային նյութերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի պահեստների, արտադրական կեղտաջրերի կուտակիչների շլամապահեստարանների և այլ օբյեկտների տեղավորման արգելումը:

3.2.2.5 Օգտագործվող ջրատար հորիզոնի հետ անմիջական հիդրոլոգիական կապ ունեցող մակերեսային ջրերի սանիտարական պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ժամանակին կատարումը:

3.2.3 Սանիտարական պահպանման երկրորդ գոտուն ներկայացվող պահանջները

Բացի 3.2.2 բաժնում նշված միջոցառումներից ստորերկրյա ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմաններում ենթակա են կատարման հետևյալ լրացուցիչ պահանջները:

3.2.3.1 Արգելվում է`

- գերեզմանոցների, անասնագերեզմանոցների, ասենիզացիոն և զտման դաշտերի, գոմաղբի պահեստարանների, սիլոսային առվափոսերի, անասնաթռչնաբուծական օբյեկտների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի մանրէաբանական աղտոտման վտանգ ներկայացնող այլ օբյեկտների տեղակայումը,

- թունաքիմիկատների և պարարտանյութերի կիրառումը,

- հիմնական օգտագործման և վերակառուցման անտառի հատումը:

3.2.3.2 Բնակավայրերի և այլ օբյեկտների սանիտարական բարեկարգման միջոցառումների իրականացումը (կոյուղով ապահովումը, ջրանթափանց հորերի կազմակերպումը, մակերեսային արտահոսքերի հեռացման կազմակերպումը և այլն):

 

3.3. Մակերեսային ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման տարածքում ներկայացվող պահանջեր

 

Պահանջների նպատակն է` ջրամատակարարման աղբյուրների ջրի մանրէաբանական և քիմիական աղտոտման առավելագույն իջեցումը, որը թույլ է տալիս ժամանակակից մշակման տեխնոլոգիայի կիրառմամբ ապահովել խմելու ջրի որակի ստացումը:

3.3.1 Սանիտարական պահպանման առաջին գոտուն ներկայացվող պահանջներ

3.3.1.1 Մակերեսային ջրամատակարարման աղբյուրի սանիտարական պահպանման առաջին գոտում պետք է նախատեսվեն 3.2.1.1, 3.2.1.2, 3.2.1.3 կետերում նշված պահանջներ:

3.3.1.2 Արգելվում է ցանկացած կեղտաջրերի թափումը, ինչպես նաև լողանալը, լվացք անելը, անասուններին ջուր խմեցնելը և այլ ջրօգտագործման տեսակները, որոնք ազդում են ջրի որակի վրա:

3.3.2 Սանիտարական պահպանման երկրորդ և երրորդ գոտիների պահանջներ

3.3.2.1 Ջրամատակարարման աղբյուրները աղտոտող օբյեկտների բացահայտումը, ջրապահպանական կոնկրետ միջոցառումների մշակումով:

3.3.2.2 Գյուղատնտեսական, արդյունաբերական և բնակելի օբյեկտների նոր շինարարության համար տարածքների հատկացման կարգավորում, ինչպես նաև գործող արտադրությունների տեխնոլոգիաների փոփոխում, կապված ջրամատակարարման աղբյուրի կեղտաջրերով աղտոտված վտանգի աստիճանի բարձրացման հետ:

3.3.2.3 Հիգիենիկ նորմատիվներին չհամապատասխանող ջրամատակարարման աղբյուրի ջրահավաք գոտում կեղտաջրերի թափման արգելումը, ներառյալ վտակները:

3.3.2.4 Ջրհոսում ջրառից 1 կմ վերև ջրի որակի վատթարացման բացակայության հիդրոլոգիական հաշվարկներով հիմնավորման դեպքում թույլատրվում է սանիտարական պահպանման գոտու ջրատարածություններում կատարել ավազի, մանրախճի արդյունահանման և հատակի խորացման աշխատանքներ:

3.3.3 Սանիտարական պահպանման երկրորդ գոտուն ներկայացվող պահանջներ

Բացի 3.3.2 բաժնում նշված պահանջներից մակերեսային ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմաններում ենթակա են կատարման 3.2.2.4 կետի առաջին պարբերության, 3.2.3.2 կետի պահանջները, ինչպես նաև հետևյալները`

3.3.3.1 500 մ ոչ պակաս լայնության ափամերձ շերտագծի սահմաններում արոտավայրերի տեղակայման արգելումը, ինչպես նաև անտառների, հողամասերի և ջրամբարի այլ օգտագործումը, որը կարող է բերել ջրամատակարարման աղբյուրի ջրի որակի վատթարացմանը:

3.3.3.2 Ջրամատակարարման աղբյուրների օգտագործումը սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմաններում լողանալու, զբոսաշրջիկության, ջրային սպորտի և ձկնորսության համար թույլատրվում է միայն սահմանված տեղերում սանիտարահիգիենիկ պահանջների կատարման պայմանով:

3.3.3.3 Մակերեսային ջրամատակարարման աղբյուրների ջրի որակի շարունակական կտրուկ վատթարացման դեպքում, կեղտաջրերի թափման ժամանակ նորմատիվային պահանջները պետք է վերաբերեն ոչ թե ջրային օբյեկտի ջրին, այլ հենց կեղտաջրերին:

3.3.3.4 Սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանները պետք է մարվեն համապատասխան նշաններով:

 

3.4 Ջրատարների սանիտարապահպանական շերտագծի պահանջներ

 

3.4.1 Ջրատարների սանիտարապահպանական շերտագծի սահմաններում պետք է բացակայեն գրունտային ջրերի և հողի աղտոտման աղբյուրներ:

3.4.2 Արգելվում է ջրատարների անցկացումը աղբավայրերի, ասենիզացիոն, ոռոգման և ֆիլտրացիոն դաշտերի, գերեզմանոցների, անասնագերեզմանոցների տարածքներով, ինչպես նաև մագիստրալային ջրատարների անցկացումը արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտների տարածքներով:

 

 

Հավելված 1

 

Առաջարկվող

 

Սանիտարական պահպանման սահմանների որոշման համար ջրամատակարարման աղբյուրների ուսումնասիրության ծրագիր

 

1. Ստորերկրյա աղբյուրներ

1.1 Ջրամատակարարման աղբյուրի տեղադրման շրջանում տարածքի ընդհանուր երկրաբանական կառուցվածքը և դրա հիդրոերկրաբանական պայմանների ընդհանուր բնութագիրը: Ընտրված ջրատար հորիզոնի տիպը (արտեզյան- ճնշումային, գրունտային-ոչ ճնշումային), ջրատար հորիզոնի տեղադրման խորությունը, հզորությունը, ջրատար հորիզոնի սնման և դատարկման պայմանները և տեղերը, շահագործման պաշարների մասին ընդհանուր տվյալներ ջրամատակարարման և այլ նպատակներով հորիզոնի առկա և հեռանկարանային մասին տվյալներ:

1.2 Ընդհանուր տվյալներ շրջանի հիդրոերկրաբանական պայմանների մասին, ջրատար շերտերի սնման պայմանները, ջրառի հողամասի տոպոգրաֆիկ, հողային և սանիտարական բնութագիրը, շահագործման համար նախատեսվող ջրատար հորիզոնի բնութագիրը (լիտոլոգիական կազմը, հզորությունը ջրի դինամիկական մակարդակը և այլն):

1.3 Տվյալներ շերտերի թափանցելիության աստիճանի ջրի որակի վրա սնման գոտու հնարավոր ազդեցության մասին:

1.4 Տվյալներ հարակից տարածքի սանիտարական բնութագիրը ջրառից մինչև աղտոտման հնարավոր աղբյուրներ հեռավորությունը, հին հորատանցքերի, ջրհորների, կուտակիչների, լքված հանքավայրերի առկայությունը և այլն:

2. Մակերեսային աղբյուրներ

2.1 Հիդրոլոգիական տվյալներ` ջրառի սնման ավազանի մակերեսը, մակերեսային հոսքի ռեժիմը, ջրառի տեղում ջրի արագությունը և մակարդակը, առավելագույն, նվազագույն և միջին ջրի ծախսը:

2.2 Ավազանի այն մասի ընդհանուր սանիտարական բնութագիրը, որը կարող է ազդել ջրառի մոտ ջրի որակի վրա`

- ավազանի երկրաբանական կառուցվածքի բնույթը, հողը, բուսականությունը, անտառների մշակվող հողերի բնակավայրերի առկայությունը,

- արդյունաբերական օբյեկտները (դրանց թիվը, չափերը, տեղադրումը, արտադրության բնույթը),

- ջրամբարում ջրի որակի վատթարացման վրա ազդող պատճառները, աղբյուրի տեղադրման շրջանում պինդ և հեղուկ թափոնների հեռացման եղանակները և տեղերը, ջրամբարը աղտոտող կենցաղային և արտադրական հոսքերի առկայությունը, հեռացվող կեղտաջրերի քանակը, դրանց մաքրման համար կառուցվածքները և դրանց տեղադրման տեղերը,

- հեռավորությունը ջրառից մինչև կեղտաջրերի թափման տեղը,

- աղբյուրի աղտոտման այլ հնարավոր պատճառների առկայությունը (հողաբարելավման աշխատանքներ, թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ և այլն):

2.3 Ջրամբարի ինքնամաքրման ունակության բնութագիրը

2.4 Դրանից բացի ջրահավաքների (ջրամբարների) համար պետք է նշվեն հայելու մակերեսը և ջրամբարի ծավալը, օգտակար և մեռյալ ծավալը, սնման և օգտագործման ռեժիմը, ջրամբարի պլանը, դրա առավելագույն և նվազագույն խորությունը, հատակի, ափերի, հատակային նստվածքների բնույթը, ծաղկման, բուսածածկման, տղմակալման առկայությունը, հոսքերի և քամիների գերիշխող ուղղությունը, ջրամբարի ջրի շարժման արագությունը:

 

 

Հավելված 2

 

Կենտրոնացված խմելու-տնտեսական ջրամատակարարման ստորերկրյա աղբյուրի ջրի որակի հսկվող ցուցանիշները

 

1. Ջրի զգայորոշման ցուցանիշներ

նմուշառման պահին ջերմաստիճանը, 0C

հոտ 200 C պայմաններում, որակական և բալերով,

համ 200 C պայմաններում, որակական և բալերով,

հոտ 600 C պայմաններում, որակական և բալերով,

Գունավորում աստիճաններով

պղտորություն, մգ/դմ3

 

2. Ջրի քիմիական կազմի ցուցանիշներ

(PH) ջրածնային ցուցանիշ

 

Բերիլիում մգ/դմ3
Բոր մգ/դմ3
Երկաթ մգ/դմ3
Մանգան մգ/դմ3
Պղինձ մգ/դմ3
 Մոլիբդեն մգ/դմ3
Արսեն մգ/դմ3
Նիտրատներ մգ/դմ3
Ընդհանուր կոշտություն մմոլ/դմ3
Պերմանգանատային օքսիդացում մգ0/դմ3
թթվածնի քիմիական պահանջարկ (ԹՔՊ) մգ0/դմ3
Կապար մգ/դմ3
Սելեն մգ/դմ3
Ծծմբաջրածին մգ/դմ3
Ստրոնդցիում մգ/դմ3
Սուլֆատներ մգ/դմ3
Չոր մնացորդ մգ/դմ3
Ածխաթթու ազատ մգ/դմ3
Ֆտոր մգ/դմ3
Քլորիդներ մգ/դմ3
Ցինկ մգ/դմ3

 

Արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղային աղտոտումներ:

 

3. Ջրի մանրէաբանական ցուցանիշներ

 

Սապրոֆիտ մանրէների քանակը 1 սմ3

Աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) քանակը 1դմ3

 

 

Հավելված 3

 

Կենտրոնացված խմելու-տնտեսական ջրամատակարարման մակերեսային աղբյուրների ջրի որակի հսկվող ցուցանիշներ

1. Ջրի զգայորոշման ցուցանիշներ

Նմուշառման պահին ջերմաստիճանը, 0C

հոտ 200 C պայմաններում, որակական և բալերով,

համ 200 C պայմաններում, որակական և բալերով,

հոտ 600 C պայմաններում, որակական և բալերով,

Գունավորում աստիճաններով

պղտորություն, մգ/դմ3

 

2. Ջրի քիմիական կազմի ցուցանիշներ

Ջրածնային ցուցանիշ (PH)

 

Կախված նյութեր մգ/դմ3
Երկաթ մգ/դմ3
Մանգան մգ/դմ3
Ընդհանուր կոշտություն մմոլ/դմ3
Սուլֆատներ մգ/դմ3
Չոր մնացորդ մգ/դմ3
Ածխաթթու ազատ մգ/դմ3
Ֆտոր մգ/դմ3
Քլորիդներ մգ/դմ3
Հիմնայնություն մգ-էկվ/դմ3

 

Արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղային աղտոտումներ:

 

3. Ջրի որակի սանիտարական ցուցանիշներ

Մակերեսային անիոնաակտիվ նյութեր (ՄԱՆ) -գումարային, մգ/դմ3

Թթվածնի կենսաբանական պահանջարկ (ԹԿՊ) , մգ0/դմ3

Թթվածնի քիմիական պահանջարկ (ԹՔՊ) , մգ0/դմ3

Պերմանգանատային օքսիդացում մգ0/դմ3

Ամոնիում աղային, մգ/դմ3

Նիտրիտներ մգ/դմ3

Նիտրատներ մգ/դմ3

 

4. Ջրի կենսաբանական ցուցանիշներ

Սապրոֆիտ մանրէների քանակը 1սմ3

Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ

(սալմոնելաներ, շիգելաներ, էնտերվիրուսներ)

Կոլիֆագերի քանակը 1դմ3

Ֆիտոպլանկտոն մգ/դմ3

Ֆիտոպլանկտոն, բջ/սմ3

 

(կանոնները լրաց. 21.12.16 N 45-Ն)