Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հոդ.206.8
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

8 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 347-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 256-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի թիվ 02-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 256-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 1-ին կետի 1.336-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1.336

Ֆոզալոն արիա 35 EC

ֆոզալոն

350

խտացված էմուլսիա

».

2) հավելվածի «ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«

1.147

Նուտրիսոլ
9-18-36

N, P2O5, K2O MgO+միկրոտարրեր

9%, 18%, 36%, 2%

փոշի

Իտալիա,
«Պուչիոնի» ՍՊԸ

1.148

Նուտրիսոլ
30-10-10

N, P2O5, K2O+միկրոտարրեր

30%, 10%, 10%

փոշի

Իտալիա,
«Պուչիոնի» ՍՊԸ

1.149

Նուտրիսոլ 15-5-30

N, P2O5, K2O MgO+միկրոտարրեր

15%, 5%, 30%, 2%

փոշի

Իտալիա,
«Պուչիոնի» ՍՊԸ

1.150

Նուտրիսոլ
20-20-20

N, P2O5, K2O+միկրոտարրեր

20%, 20%, 20%

փոշի

Իտալիա,
«Պուչիոնի» ՍՊԸ

1.151

Նուտրիսոլ
14-8-21

N, P2O5, K2O, CaO, MgO+միկրոտարրեր

14%, 8%, 21%, 8%, 2%

փոշի

Իտալիա,
«Պուչիոնի» ՍՊԸ

1.152

Կարբամիդ

N

46.2 %

բյուրեղներ

Նիդերլանդներ,
«Յառա Սլուիսկիլ»

1.153

Մագնիզալ

N, MgO

11%, 16%

փոշի

Իսրայել,
«Հայֆա Քեմիքալս»

1.154

Հայֆա սոպ

K2O, K, SO3, S

51%, 42.3%, 45%, 18%

hատիկներ (գրանուլներ)

Իսրայել,
«Հայֆա Քեմիքալս»

1.155

Պոլի-Ֆիդ Դրիպ 12-5-40+2 MgO

N, P2O5, K2O MgO+միկրոտարրեր

12%, 5%, 40%, 2%

փոշի

Իսրայել,
«Հայֆա Քեմիքալս»

1.156

Կրիստալոն Ռեդ

N, P2O5, K2O+միկրոտարրեր

12%, 12%, 36%

փոշի

Նիդերլանդներ,
Յարա Վլաարդինգեն
Բ. Վ.

1.157

Յարա Վիտա Տենզո Կոկտել

B, Ca-EDTA, Cu-EDTA,
Fe-EDTA, Fe-DTPA,
Mn-EDTA, Zn-EDTA, Mo

0.52%, 2.57%, 0.53%, 2.10 %, 1.74%, 2.57%, 0.53%, 0.13%

փոշի

Նիդերլանդներ, «Ակզո Նոբել Ֆունկցիոնալ Քեմիքալս Բ. Վ.»

1.158

Ամոնիումի սուլֆատ

N

20.5 ± 0.5%

hատիկներ (գրանուլներ)

ԻԻՀ, «Ֆատեհ ֆառավառ Կիմիա Քեմիքալ Ինդուստրիս Մանտաչեյ Վիզհե Իգհտեսադի Շիրազ»

1.159

Ֆոսֆոգիպս գյուղատնտեսության համար

Ca2SO4 *2H2O

96%

բյուրեղներ

ՌԴ, «Եվրոքիմ-Բմու» ՍՊԸ

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ի. Կարապետյան