ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից`
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
2 դեկտեմբերի 1997 թ.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1892, 1893, 1894, 1895, 1896 հոդվածներով.
|
«Հոդված 1892. |
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը |
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկից մինչև տասներկուպատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկից մինչև քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
|
Հոդված 1893. |
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը |
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
|
Հոդված 1894. |
Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը |
Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:
|
Հոդված 1895. |
Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը |
Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
|
Հոդված 1896. |
Պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը |
Պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասը «185» թվից հետո լրացնել «1892, 1893, 1894, 1895, 1896» թվերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|