Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.05.02/15(584) Հոդ.168
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

11 ապրիլի 2017 թ.
ք. Երևան

N 139-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 256-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի թիվ 02-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 256-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) հավելվածի «ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«

1.129

Նիտրոամո-ֆոսկա
16:16:16

N, P2Օ5, K2Օ

16%,16%,16%

հատիկներ (գրանուլներ)

ՌԴ,
«Նեվինամինսկի ազոտ» ԲԸ

1.130

Կրիստալոն սկարլետ 7.5:12:36

N, P2Օ, K2Օ

7,5%,12%,36%

բյուրեղային փոշի

Նիդերլանդներ,
Յարա Վլաարդինգեն Բ.Վ.

1.131

Ազոֆոսկա ՋԼՀ

N, P2Օ5, K2Օ

16%,16%,16%

Ջրում լուծվող հատիկներ

ՌԴ
«Դորոգոբուժ»
ԲԲԸ

1.132

Ազոֆոսկա

N:P:K:(MgՕ+SՕ3)+ միկրոտարրեր

13,3%,6,1%,17,1%
(4,5+21,0)

հատիկներ (գրանուլներ)

Լեհաստան
«Գրուպա ինկօ»
ԲԸ

1.133

Ամոնիումի նիտրատ

N

34,4%

հատիկներ (գրանուլներ)

ՌԴ «Դորոգոբուժ» ԲԲԸ

1.134

Ֆլորովիտ

N:P:K:
+ միկրոտարրեր

3,0%,0,0%,2,0%

հեղուկ

Լեհաստան
«Գրուպա ինկօ»
ԲԸ

1.135

Նուտրիգոլդ 20:20:20+ME

N, P2Օ5, K2Օ+միկրոտարրեր

20%,20%,20%

փոշի

Իտալիա, «Ալբա Միլագրո Ինտերնեյշնլ» ԲԸ

»

 

2) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

 

9.006

Գումատ ՋԼԽ

Բայկալ նատրիում, բայկալ կալիում, հումատային թթուներ, սնուցող միկրոտարրեր

150,170,70,75,
84-86,

Ջրում լուծվող խտածո

»

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ի. Կարապետյան