«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 823-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի` Ոսկան Երևանցու տպագրությամբ` 350-ամյակը (1666թ.) թեմային նվիրված «ՏՊԱԳՐԻՉԸ` ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ. PRINTED BY VOSKAN YEREVANTSI. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 350-ԱՄՅԱԿԸ. 350 TH ANNIVERSARY OF THE FIRST PRINTED BIBLIE IN ARMENIAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի.
2. Գործողության մեջ դնել` Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի` Ոսկան Երևանցու տպագրությամբ` 350-ամյակը (1666թ.) թեմային նվիրված «ՏՊԱԳՐԻՉԸ` ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ. PRINTED BY VOSKAN YEREVANTSI. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 350-ԱՄՅԱԿԸ. 350 TH ANNIVERSARY OF THE FIRST PRINTED BIBLIE IN ARMENIAN» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|